2 Սամուել 20։1-26

  • Սաբեեի ապստամբությունը: Հովաբը սպանում է Ամեսային (1-13)

  • Սաբեեին հետապնդում են և գլխատում (14-22)

  • Դավթին ծառայող պաշտոնյաները (23-26)

20  Բենիամինի ցեղից Սաբեե+ անունով մի խռովարար մարդ կար՝ Բիքրիի որդին: Նա եղջերափող հնչեցրեց+ ու ասաց. «Մենք Դավթի հետ ոչ մի առնչություն չունենք, Հեսսեի որդու հետ ընդհանուր ժառանգություն չունենք:+ Ամեն մարդ թող իր աստծու մոտ* վերադառնա, ո՛վ Իսրայել»:+  Եվ Իսրայելի բոլոր մարդիկ թողեցին Դավթին ու գնացին Բիքրիի որդի Սաբեեի հետևից,+ իսկ Հուդայի մարդիկ մնացին թագավորի հետ և Հորդանանից մինչև Երուսաղեմ ուղեկցեցին նրան:+  Երբ Դավիթը գնաց Երուսաղեմ՝ իր տուն,*+ այն տասը հարճերին, որոնց թողել էր, որ տան համար հոգ տանեին,+ բնակեցրեց մի տան մեջ՝ պահակների հսկողության տակ: Նա նրանց ապահովում էր սննդով, բայց հարաբերություն չէր ունենում նրանց հետ:+ Մինչև մահ նրանք մեկուսացած մնացին և այրիների պես ապրեցին, թեև իրենց ամուսինը ողջ էր:  Թագավորն ասաց Ամեսային.+ «Երեք օրվա ընթացքում ինձ մոտ հավաքիր Հուդայի մարդկանց, և դու էլ ներկայացիր»:  Ուստի Ամեսան գնաց Հուդային մեկտեղ հավաքելու, սակայն թագավորի նշանակած ժամանակից ուշ եկավ:  Այդ ժամանակ Դավիթն ասաց Աբեսսային.+ «Հիմա Բիքրիի որդի Սաբեեն+ կարող է մեզ ավելի մեծ վնաս պատճառել, քան Աբիսողոմը պատճառեց:+ Վերցրու իմ* ծառաներին ու հետապնդիր նրան, որ չլինի թե ամրացված քաղաքներ գտնի ու մեզնից փախչի»:  Ուստի Հովաբի+ մարդիկ, քերեթցիները, փելեթցիներն+ ու բոլոր զորեղ ռազմիկները գնացին նրա* հետևից: Նրանք դուրս եկան Երուսաղեմից, որ հետապնդեն Բիքրիի որդի Սաբեեին:  Երբ նրանք Գաբաոնում+ գտնվող մեծ քարի կողքին էին, Ամեսան+ նրանց ընդառաջ եկավ: Հովաբը հագել էր իր զինվորական հագուստը և սուրն իր պատյանով կապել էր մեջքին: Երբ նա քայլեց դեպի Ամեսան, սուրն ընկավ:  Հովաբը հարցրեց Ամեսային՝ «Եղբա՛յրս, ամեն ինչ լա՞վ է», և աջ ձեռքով բռնեց Ամեսայի մորուքից՝ ձևացնելով, թե ուզում է համբուրել նրան: 10  Ամեսային չանհանգստացրեց այն, որ Հովաբի ձեռքին սուր կա: Հովաբը սուրը խրեց նրա որովայնը,+ ու փորոտիքը գետնին թափվեց: Նա ստիպված չեղավ հարվածը կրկնել. մեկ հարվածը բավական էր նրան սպանելու համար: Դրանից հետո Հովաբն ու իր եղբայրը՝ Աբեսսան, գնացին հետապնդելու Բիքրիի որդի Սաբեեին: 11  Հովաբի երիտասարդ ռազմիկներից մեկը կանգնել էր Ամեսայի մոտ և ասում էր. «Ով Հովաբի կողմից է, և ով աջակցում է Դավթին, թող Հովաբի հետևից գնա»: 12  Ամեսան ճանապարհի մեջտեղը թավալվում էր արյան մեջ: Երբ այդ երիտասարդը տեսավ, որ Ամեսայի կողքով անցնողները կանգ են առնում, ճանապարհից նրան քաշեց դեպի դաշտ ու մի հագուստով ծածկեց: 13  Եվ երբ նրան ճանապարհից հեռացրեց, բոլորը գնացին Հովաբի հետևից, որ հետապնդեն Բիքրիի որդի Սաբեեին:+ 14  Սաբեեն անցավ Իսրայելի բոլոր ցեղերի տարածքներով՝ հասնելով մինչև Աբել-Բեթ-Մաաքա:+ Բոլոր Բիքրիյանները մեկտեղ հավաքվեցին ու գնացին նրա հետևից: 15  Հովաբն ու իր մարդիկ եկան, պաշարեցին Աբել-Բեթ-Մաաքան և պատնեշ կանգնեցրին քաղաքի դիմաց, որը շրջապատված էր բերդապատնեշով: Երբ Հովաբի բոլոր մարդիկ փորում էին պարսպի տակ, որպեսզի այն փուլ տային, 16  դրա վրայից մի իմաստուն կին ձայն տվեց. «Լսե՜ք, լսե՜ք: Խնդրում եմ, Հովաբին ասեք, որ մոտ գա. ուզում եմ խոսել նրա հետ»: 17  Հովաբը մոտեցավ կնոջը, և կինը հարցրեց. «Դո՞ւ ես Հովաբը»: «Ես եմ»,– պատասխանեց նա: Կինն ասաց. «Լսիր քո աղախնի խոսքերը»: Նա էլ ասաց. «Լսում եմ»: 18  Կինը շարունակեց. «Հին ժամանակներում ասում էին՝ «Խորհուրդ հարցրեք Աբել քաղաքում», և խնդիրը կլուծվի: 19  Ես Իսրայելի խաղաղասեր ու հավատարիմ մարդկանց անունից եմ խոսում: Դու ուզում ես կործանել մի քաղաք, որը մոր պես է Իսրայելի համար: Ինչո՞ւ վերացնես Եհովայի սեփականությունը»:*+ 20  Հովաբը պատասխանեց. «Անհնա՛ր է, որ ես կործանեմ ու վերացնեմ այն: 21  Դրա համար չեմ եկել: Եփրեմի լեռնային շրջանից+ Սաբեե+ անունով մի մարդ՝ Բիքրիի որդին, Դավիթ թագավորի դեմ է դուրս եկել:* Ի՛նձ տվեք նրան, և ես կհեռանամ քաղաքից»: Կինն ասաց Հովաբին. «Նրա գլուխը պարսպի վրայից քեզ մոտ կգցենք»: 22  Այդ իմաստուն կինն անմիջապես գնաց ու խոսեց ժողովրդի հետ: Նրանք կտրեցին Բիքրիի որդի Սաբեեի գլուխը և Հովաբի մոտ գցեցին: Այդ ժամանակ Հովաբը եղջերափող հնչեցրեց, և իրենք հեռացան քաղաքի մոտից. ամեն մեկն իր տուն գնաց,+ իսկ Հովաբը վերադարձավ Երուսաղեմ՝ թագավորի մոտ: 23  Հովաբը Իսրայելի ողջ զորքի հրամանատարն էր,+ իսկ Բանեան՝+ Հովիադայի+ որդին, քերեթցիների ու փելեթցիների*+ պետն էր: 24  Ադորամը+ հարկադիր աշխատանք կատարողների վերակացուն էր, իսկ Հովսափատը՝+ Աքիլուդի որդին, տարեգիրն էր: 25  Սևան քարտուղարն էր, Սադոկն+ ու Աբիաթարը+ քահանաներ էին, 26  իսկ Հայիրի սերնդից Իրան դարձավ Դավթի գլխավոր նախարարներից մեկը:*

Ծանոթագրություններ

Կամ հնարավոր է՝ «վրանը»:
Կամ՝ «պալատ»:
Բռց.՝ «քո տիրոջ»:
Ամենայն հավանականությամբ, Աբեսսայի:
Բռց.՝ «ժառանգությունը»:
Բռց.՝ «իր ձեռքը բարձրացրել»:
Այսինքն՝ Դավթի անձնական թիկնապահների:
Բռց.՝ «Դավթի քահանա»: