2 Սամուել 22։1-51

  • Դավիթը գովաբանում է Աստծուն նրա փրկարար գործերի համար (1-51)

    • «Եհովան իմ վեմն է» (2)

    • Եհովան նվիրվածի հետ նվիրվածությամբ է վարվում (26)

22  Դավիթն այս երգի+ խոսքերը Եհովային ուղղեց այն օրը, երբ Եհովան ազատեց նրան իր բոլոր թշնամիների+ և Սավուղի ձեռքից:+  Նա ասաց. «Եհովան իմ վեմն է, իմ ամրոցը,+ նա է ինձ փրկում:+   Իմ Աստվածը իմ ժայռն է.+ նրա մոտ եմ ես ապաստանում: Իմ վահանն է+ նա, իմ հզոր փրկիչը,* իմ ապահով ապաստանը,+Իմ պատսպարանն+ ու իմ ազատարարը:+ Դու ես փրկում ինձ բռնությունից:   Եհովային եմ կանչում օգնության՝Նրան, ով արժանի է գովաբանության. Նա ինձ կփրկի իմ թշնամիներից:   Մահվան ալիքները մոլեգնեցին շուրջս,+Հեղեղի պես հորդած անպիտան մարդիկ ինձ սարսափեցրին:+   Գերեզմանն* իր կապանքներով ինձ պարուրեց,+Մահն իմ առաջ ծուղակներ դրեց:+   Իմ նեղության մեջ ես Եհովային կանչեցի,+Օգնության աղաղակով շարունակ իմ Աստծուն դիմեցի: Իր տաճարից նա լսեց իմ ձայնը,Նրա ականջին հասավ օգնության իմ կանչը:+   Երկիրը սկսեց ցնցվել, երերալ,+Երկնքի հիմքերը սասանվեցին,+Նրա բարկությունից ցնցվեցին:+   Նրա քթից ծուխ ելավ,Նրա բերանից սպառող կրակ դուրս եկավ,+Եվ բոցավառ ածուխներ ժայթքեցին նրանից: 10  Նա խոնարհեցրեց երկինքը, երբ իջնում էր:+ Նրա ոտքերի տակ թանձր խավար էր:+ 11  Նա թռավ-եկավ՝ քերովբե հեծած,+Ու երևաց՝ ոգեղեն էակի* թևերին նստած:+ 12  Հետո իրեն պատեց խավարով՝Մուգ ու թանձր անձրևաբեր ամպերով,Ասես ծածկեց վրանով:+ 13  Նրա շուրջը փայլատակող լույսերից ածուխներ բոցավառվեցին: 14  Երկնքից Եհովան որոտաց,+Բարձրյալն իր ձայնը թնդացրեց:+ 15  Նա արձակեց իր նետերն+ ու թշնամիներիս ցրեց,Շանթեր տեղաց ու նրանց խուճապի մատնեց:+ 16  Եհովայի սաստումից,Նրա ռունգերի ահեղ շնչից+Ծովի հատակը երևաց,+Երկրի հիմքերը մերկացան: 17  Բարձունքից նա իր ձեռքը մեկնեց,Բռնեց ինձ ու խոր ջրերից դուրս հանեց:+ 18  Նա փրկեց ինձ իմ զորեղ թշնամիներից,+Ինձ ատողներից, որ ուժեղ էին ինձանից: 19  Իմ նեղության օրը նրանք իմ դեմ դուրս եկան,+Բայց Եհովան աջակից եղավ ինձ: 20  Նա ինձ մի անվտանգ* տեղ բերեց,+Փրկեց ինձ, որովհետև հավանեց:+ 21  Եհովան ինձ վարձատրում է իմ արդարության համար,+Վարձահատույց է լինում իմ անմեղության* համար,+ 22  Որովհետև Եհովայի ճանապարհներից ես չեմ հեռացել,Չարիք չեմ գործել՝ իմ Աստծուն չեմ թողել: 23  Նրա բոլոր օրենքները+ մտքումս եմ պահում. Նրա կանոններից ես չեմ շեղվի:+ 24  Նրա առաջ անարատ+ կմնամ,Հանցանք գործելուց կզգուշանամ:+ 25  Թող Եհովան իմ արդարության համար ինձ հատուցի,+Իր առաջ անմեղ լինելուս համար թող վարձատրի:+ 26  Նվիրվածի հետ դու նվիրվածությամբ ես վարվում,+Անարատ մարդու* հետ՝ անարատությամբ,+ 27  Մաքուրի հետ մաքուր ես,+Իսկ խարդախի հետ՝ խորագետ:*+ 28  Խոնարհ մարդկանց դու փրկում ես,+Բայց գոռոզներին բարեհաճությամբ չես նայումՈւ նրանց ցածրացնում ես:+ 29  Ո՛վ Եհովա, դու իմ ճրագն ես.+ Եհովան է լուսավորում ինձ շրջապատող խավարը:+ 30  Քո օգնությամբ կարող եմ հրոսակախմբի դեմ կռվել,Աստծու զորությամբ կարող եմ պարիսպ մագլցել:+ 31  Ճշմարիտ Աստծու ճանապարհը կատարյալ է,+Եհովայի խոսքը մաքուր* է:+ Իր մոտ ապաստանողների համար նա վահան է:+ 32  Ո՞վ է Աստված՝ Եհովայից բացի,+Ո՞վ է վեմ՝ մեր Աստծուց բացի:+ 33  Ճշմարիտ Աստված իմ ամրոցն է,+Նա կհարթեցնի իմ ճանապարհը:+ 34  Ոտքերս եղնիկի ոտքերի պես է դարձնում,Զառիթափ բարձունքի վրա ինձ հաստատուն կանգնեցնում:+ 35  Ձեռքերս մարզում է, որ կարողանամ պատերազմել,Բազուկներս կարող են պղնձե աղեղ ծռել: 36  Քո փրկարար վահանով դու ինձ պաշտպանում ես,Եվ քո խոնարհությամբ ինձ բարձրացնում ես:+ 37  Դու ընդարձակում ես ճանապարհը ոտքերիս,Այնպես որ ես չեմ սայթաքի քայլելիս:+ 38  Թշնամիներիս կհետապնդեմ ու կոչնչացնեմԵվ հետ չեմ դառնա, մինչև որ նրանք չբնաջնջվեն: 39  Ես նրանց կվերացնեմ,Եվ այնպես կջախջախեմ, որ էլ վեր չեն կենա.+ Նրանք կընկնեն ոտքերիս տակ: 40  Կռվի համար ինձ զորությամբ կզինես,+Իմ ոսոխներին ոտքերիս տակ կգցես:+ 41  Իմ առաջ փախուստի կմատնես իմ թշնամիներին,*+Եվ ես կվերացնեմ* ինձ ատողներին:+ 42  Նրանք աղաղակում են օգնության համար, բայց փրկող չկա: Նույնիսկ Եհովային են կանչում, բայց նա չի պատասխանում:+ 43  Ես նրանց փոշու կվերածեմ,Փողոցի ցեխի պես կճխլեմ ու կտրորեմ: 44  Իմ ժողովրդի մեղադրանքից դու ինձ կազատես,+Կպաշտպանես ինձ, որ ազգերի գլուխը լինեմ:+ Ժողովուրդը, որին չեմ ճանաչել, կծառայի ինձ:+ 45  Օտարազգիները ստրկաբար կխոնարհվեն իմ առաջ.+ Այն, ինչ կլսեն իմ մասին, կմղի նրանց ենթարկվելու ինձ: 46  Նրանք իրենց քաջությունը կկորցնեն*Եվ դողալով իրենց ամրոցներից դուրս կելնեն: 47  Կենդանի Աստված է Եհովան: Իմ Վեմը թող գովաբանվի,+Իմ փրկության վեմը թող մեծարվի:+ 48  Ճշմարիտ Աստված ինձ համար վրեժխնդիր է լինում,+Ժողովուրդներին ինձ է հպատակեցնում+ 49  Եվ փրկում է ինձ իմ թշնամիներից: Դու ինձ վեր ես հանում,+ որ հարձակվողները չհասնեն ինձ,Եվ ազատում ես բռնարար մարդու ձեռքից:+ 50  Դրա համար, ո՛վ Եհովա, ազգերի մեջ երախտագիտությունս կհայտնեմ քեզ+Եվ քո անունը կգովերգեմ:*+ 51  Նա մեծ հաղթանակներով* փրկում է իր թագավորին,+Հավատարիմ սիրով է սիրում իր օծյալին՝Դավթին ու նրա սերնդին հավիտյան»:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «փրկության եղջյուրը»: Բառարանում տես «Եղջյուր»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Կամ՝ «քամու»:
Կամ՝ «լայնարձակ»:
Բռց.՝ «ձեռքերի մաքրության»:
Բռց.՝ «Անարատ հզորի»:
Կամ հնարավոր է՝ «խարդախի հետ անմիտի պես ես վարվում»: Այսինքն՝ Աստծու վարվելակերպը այդպիսին է խարդախ մարդու տեսանկյունից:
Կամ՝ «զտված»:
Բռց.՝ «Իմ թշնամիների ծոծրակը կտաս ինձ»:
Բռց.՝ «կլռեցնեմ»:
Կամ՝ «կթուլանան»:
Կամ՝ «նվագակցությամբ կգովերգեմ»:
Կամ՝ «գործերով»: