2 Սամուել 23։1-39

  • Դավթի վերջին խոսքերը (1-7)

  • Դավթի զորեղ ռազմիկների սխրագործությունները (8-39)

23  Սրանք են Դավթի վերջին խոսքերը.+ «Հեսսեի որդու՝ Դավթի խոսքերը՝+Այն մարդու, որը փառավորվեց,+Հակոբի Աստծու օծյալի՝+Իսրայելի քաղցրաձայն երգչի խոսքերը:+   Եհովայի ոգին խոսեց իմ միջոցով,+Եվ նրա խոսքը իմ լեզվին էր:+   Իսրայելի Աստվածը խոսեց,Իսրայելի Վեմը+ ինձ ասաց. «Երբ մարդկանց վրա իշխողն արդար է+Եվ աստվածավախությամբ* է իշխում,+   Դա նման է անամպ առավոտի,Առավոտյան լույսի, երբ արեգակը շողում է,+Նման է անձրևից հետո ճառագող պայծառ լույսի,Որ խոտ է աճեցնում երկրի վրա»:+   Մի՞թե այդպիսին չէ իմ տունը Աստծու առաջ. Նա հավիտենական ուխտ* է կապել ինձ հետ՝+Հաստատուն ուխտ, որում մանրամասն սահմանված է ամեն բան: Այն իմ լիակատար փրկությունն է ու իմ ողջ ուրախությունը. Մի՞թե այդ պատճառով չէ, որ նա ծաղկեցնում է իմ տունը:+   Բայց բոլոր անպիտան մարդիկ դեն են նետված+ ինչպես փշոտ թփեր,Որոնք ձեռքով հնարավոր չէ բռնել:   Դրանց դիպչողը երկաթե զենքով ու նիզակի կոթով պետք է զինված լինի. Դրանք տեղում պետք է ամբողջությամբ այրվեն»:  Սրանք են Դավթի զորեղ ռազմիկները.+ Թահքեմոնյան Հոսեբ-Բասեբեթ. նա երեք ամենաուժեղների մեջ գլխավորն էր:+ Այս ռազմիկը մի անգամ իր նիզակով 800 մարդ սպանեց:  Հաջորդը Եղիազարն էր՝+ Աքուքի որդի Դոդայի+ որդին՝ մեկը այն երեք զորեղ ռազմիկներից, որոնք Դավթի հետ էին, երբ ծաղրեցին Իսրայելի դեմ պատերազմելու դուրս եկած փղշտացիներին: Երբ իսրայելացիները նահանջեցին, 10  նա մնաց ու շարունակեց սպանել փղշտացիներին, մինչև որ սուրը բռնելուց ձեռքը հոգնեց ու թմրեց:+ Այդ օրը Եհովան մեծ հաղթանակ տարավ,*+ և զինվորները վերադարձան, որ Եղիազարին միանալով՝ վերցնեն սպանվածների իրերը: 11  Նրանից հետո Սամման էր՝ հարարացի Ագեի որդին: Մի անգամ, երբ փղշտացիները հավաքվեցին Լեքիում, որտեղ մի արտ կար, որում առատորեն ոսպ էր ցանված, իսրայելացի զինվորները փախան փղշտացիներից: 12  Բայց Եղիազարը կանգնեց արտի մեջտեղում ու սկսեց պաշտպանել այն՝ կռվելով փղշտացիների դեմ, և Եհովան մեծ հաղթանակ* պարգևեց իր ժողովրդին:+ 13  Հնձի ժամանակ 30 զորավարներից երեքը գնացին Դավթի մոտ՝ Ոդողոմի քարայր:+ Փղշտացիները վրաններ էին խփել ու բանակ դրել ռաֆայիմների հովտում:+ 14  Դավիթն այդ ժամանակ ապաստարանում էր,+ իսկ փղշտացիների կայազորներից մեկը՝ Բեթլեհեմում: 15  Դավիթն իր փափագն արտահայտեց՝ ասելով. «Ա՜խ, երանի՜ թե ջուր խմեի Բեթլեհեմի դարպասի մոտի ջրհորից»: 16  Այդ ժամանակ երեք զորեղ ռազմիկները ներխուժեցին փղշտացիների բանակատեղի, Բեթլեհեմի դարպասի մոտի ջրհորից ջուր հանեցին ու բերեցին Դավթին: Բայց նա հրաժարվեց խմել այդ ջրից և այն թափեց Եհովայի առաջ:+ 17  Նա ասաց. «Ո՜վ Եհովա, անհնա՛ր է, որ այս բանն անեմ: Ինչպե՞ս կարող եմ խմել այն մարդկանց արյունը,+ որոնք իրենց կյանքը վտանգի են ենթարկել»: Եվ նա չխմեց ջրից: Ահա այս բաներն են արել Դավթի երեք զորեղ ռազմիկները: 18  Աբեսսան՝+ Շարուհեայի որդի+ Հովաբի եղբայրը, երեքհոգանոց մեկ այլ խմբում գլխավորն էր: Մի անգամ նա իր նիզակով 300 մարդ սպանեց: Աբեսսան առաջին երեքի նման մեծ համբավ ուներ:+ 19  Թեև նա իր երեքհոգանոց խմբում մյուս ռազմիկներից ավելի շատ էր աչքի ընկնում և նրանց գլխավորն էր, բայց առաջին երեքին չէր հասնում: 20  Բանեան՝+ Հովիադայի որդին, խիզախ մարդ էր,* որը շատ սխրանքներ էր գործել Կաբեսելում:+ Նա սպանել էր մովաբացի Արիելի երկու որդիներին: Նաև մի ձյունոտ օր իջել էր հորի մեջ և առյուծի էր սպանել:+ 21  Բացի այդ՝ նա սպանել էր մի աժդահա եգիպտացու: Չնայած եգիպտացու ձեռքին նիզակ էր եղել, Բանեան ձեռնափայտով հարձակվել էր նրա վրա, ձեռքից խլել էր նիզակը և հենց նրա նիզակով էլ սպանել էր նրան: 22  Այս բաներն էր արել Հովիադայի որդի Բանեան: Առաջին երեք զորեղ ռազմիկների նման նա էլ մեծ համբավ ուներ: 23  Թեև նա 30-ի մեջ ավելի շատ էր աչքի ընկնում, բայց այդ երեքին չէր հասնում: Սակայն Դավիթը նրան նշանակեց իր թիկնապահների պետ: 24  Երեսունի մեջ էին Ասայելը՝+ Հովաբի եղբայրը, նաև Ելեանան՝ բեթլեհեմցի Դոդայի որդին,+ 25  հարոդացի Սամման, հարոդացի Ելիկան, 26  փալեթացի Քելեսը,+ Իրան՝+ թեկուեցի Եկգեսի որդին, 27  անաթոթացի+ Աբիեզերը,+ հուսացի Մեբունան, 28  Աքուքի սերնդից Սելմոնը, նետոֆացի Մաարան,+ 29  Ալաբը՝ նետոֆացի Բաանահի որդին, Եթթային՝ Բենիամինյանների Գաբաայից Ռիբայի որդին, 30  փարաթոնցի Բանեան,+ Ադդային՝ Գաասի+ գետահովիտներից,* 31  բեթարաբացի Աբիելբոնը, բարումացի Ազամոթը, 32  սալաբիմացի Ելիաբան, Հասենի որդիները, Հովնաթանը, 33  հարարացի Սամման, Աքիամը՝ հարարացի Սարարի որդին, 34  Ելիֆալետը՝ մի մաքաթացու որդու՝ Ահասբայի որդին, Էլիամը՝ գելոնացի Աքիտոփելի+ որդին, 35  կարմեղոսցի Եզրոն, արբեցի Փաարան, 36  Իգալը՝ Զոբայից Նաթանի որդին, Բանին՝ Գադի ցեղից, 37  ամմոնացի Սելեկը, բեերոթացի Նահարան՝ Շարուհեայի որդի Հովաբի զինակիրը, 38  հեթերացի Իրան, հեթերացի+ Գարեբը, 39  քետացի Ուրիան.+ ընդհանուր հաշվով՝ 37 հոգի:

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Աստվածավախություն»:
Բառարանում տես «Ուխտ»:
Բռց.՝ «մեծ փրկություն արեց»:
Կամ՝ «փրկություն»:
Բռց.՝ «մի խիզախ մարդու որդի էր»:
Կամ՝ «հեղեղատներից»: Բառարանում տես «Հեղեղատ»: