2 Սամուել 4։1-12

  • Հեբուսթեն սպանվում է (1-8)

  • Դավիթը սպանել է տալիս մարդասպաններին (9-12)

4  Երբ Հեբուսթեն՝+ Սավուղի որդին, լսեց, որ Աբեները Քեբրոնում մահացել է,+ սիրտը դող ընկավ:* Ողջ Իսրայելը նույնպես տագնապով լցվեց:  Սավուղի որդին հրոսակախմբեր* ուներ: Դրանք գլխավորում էին երկու հոգի՝ Բաանահն ու Ռեքաբը: Նրանք Բենիամինի ցեղից բեերոթացի Ռեմոնի որդիներն էին: (Բեերոթը+ Բենիամինի տարածքի մաս էր կազմում:  Բեերոթացիները փախան Գեթթայիմ+ և մինչ օրս որպես պանդուխտ այնտեղ են բնակվում):  Սավուղի որդի Հովնաթանը+ մի տղա ուներ՝ երկու ոտքից կաղ:+ Նրա անունը Մեմփիբոսթե էր:+ Նա հինգ տարեկան էր, երբ Սավուղի և Հովնաթանի մահվան մասին լուրը եկավ Հեզրայելից:+ Այդ ժամանակ նրա դայակը վերցրեց նրան ու փախավ, բայց երբ խուճապահար փախչում էր, տղան ընկավ ու հաշմանդամ դարձավ:  Ռեքաբն ու Բաանահը՝ բեերոթացի Ռեմոնի որդիները, օրվա ամենաշոգ ժամանակ, երբ Հեբուսթեն հանգստանում էր, գնացին նրա տուն:  Նրանք մտան տուն, իբր եկել են ցորեն տանելու, և սուրը խրեցին նրա որովայնը: Դրանից հետո Ռեքաբն ու իր եղբայրը՝ Բաանահը,+ փախան:  (Երբ նրանք մտել էին Հեբուսթեի տուն, նա իր ննջասենյակում պառկած էր եղել անկողնում: Նրան սրով հարվածելուց ու սպանելուց հետո կտրել էին գլուխը և տարել իրենց հետ): Ռեքաբն ու Բաանահը ամբողջ գիշեր գնացին Արաբա տանող ճանապարհով:  Նրանք Հեբուսթեի+ գլուխը բերեցին Դավիթ թագավորի մոտ՝ Քեբրոն, և ասացին նրան. «Ահա Հեբուսթեի գլուխը՝ նրա, ով քո մահը կամեցած+ թշնամուդ՝+ Սավուղի որդին է: Եհովան այսօր իմ տեր թագավորի վրեժն առավ Սավուղից ու նրա սերունդներից»:  Սակայն Դավիթը բեերոթացի Ռեմոնի որդիներին՝ Ռեքաբին ու նրա եղբորը՝ Բաանահին, ասաց. «Երդվում եմ Եհովայի գոյությամբ, նրա, ով ազատեց ինձ բոլոր նեղություններից.+ 10  երբ մի մարդ հայտնեց ինձ, որ Սավուղը մեռած է,+ և իրեն թվաց, թե լավ լուր է բերել, ես սպանել տվեցի նրան+ Սիկելակում: Դա էր այն վարձատրությունը, որ նա ստացավ ինձանից: 11  Մի՞թե առավել ևս չեմ պատժի այն չար մարդկանց, որոնք մի անմեղ մարդու են սպանել իր անկողնում՝ իր իսկ տան մեջ: Մի՞թե ձեզնից հաշիվ չեմ պահանջի նրա արյան համար+ և ձեզ չեմ վերացնի երկրի երեսից»: 12  Այնուհետև Դավիթը հրաման տվեց, և իր մարդիկ սպանեցին նրանց,+ հետո կտրեցին նրանց ձեռքերն ու ոտքերը և դիերը կախեցին+ Քեբրոնի ավազանի մոտ: Իսկ Հեբուսթեի գլուխը վերցրին ու թաղեցին Քեբրոնում՝ Աբեների գերեզմանում:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «նրա ձեռքերը թուլացան»:
Թալանելու նպատակով արշավանքի դուրս եկած զինված մարդկանց խումբ: