2 Սամուել 6։1-23

  • Տապանակը բերում են Երուսաղեմ (1-23)

    • Օզան բռնում է տապանակը և մեռնում է (6-8)

    • Մեղքողը արհամարհում է Դավթին (16, 20-23)

6  Դավիթը կրկին հավաքեց Իսրայելի լավագույն զինվորներին՝ 30 000 մարդ:  Հետո նա և իր բոլոր մարդիկ գնացին Բաալ-Հուդա, որպեսզի այնտեղից բերեն ճշմարիտ Աստծու տապանակը,+ որի առջև մարդիկ կանչում են Զորքերի տեր Եհովայի+ անունը՝* նրա, ով նստած է գահի վրա՝ քերովբեների վերևում:*+  Ճշմարիտ Աստծու տապանակը դրեցին մի նոր սայլի վրա,+ որպեսզի տեղափոխեն Աբինադաբի տնից,+ որը բլրի վրա էր: Սայլը քաշող ցլերին ուղղություն էին տալիս Աբինադաբի որդիները՝ Օզան և Աքիովը:  Այսպիսով՝ ճշմարիտ Աստծու տապանակը հանեցին Աբինադաբի տնից, որ բլրի վրա էր, ու տարան: Աքիովը գնում էր տապանակի առջևից:  Դավիթը և ողջ Իսրայելը տոնում էին այդ իրադարձությունը Եհովայի առաջ և գիհու փայտից պատրաստված տարբեր նվագարաններ, քնարներ, լարային այլ գործիքներ, դափեր,+ սիստրեր* ու ծնծղաներ էին նվագում:+  Բայց երբ նրանք հասան Նաքոնի կալատեղ,* Օզան ձեռքը մեկնեց ու բռնեց ճշմարիտ Աստծու տապանակը,+ որովհետև քիչ էր մնում, որ ցլերը այն շուռ տային:  Այդ ժամանակ Եհովայի զայրույթը բորբոքվեց Օզայի դեմ: Ճշմարիտ Աստված մահով պատժեց+ նրան այդ անհարգալից արարքի համար:+ Նա մեռավ այնտեղ՝ ճշմարիտ Աստծու տապանակի մոտ:  Դավիթը բարկացավ* այն բանի համար, որ Եհովան սաստիկ բարկությամբ գործեց Օզայի դեմ: Այդ վայրը մինչ օրս Փարես-Օզա* է կոչվում:  Դավիթն այդ օրը ահով լցվեց Եհովայի հանդեպ+ և ասաց. «Եհովայի տապանակը ինչպե՞ս կարող եմ իմ քաղաք տանել»:+ 10  Եվ նա չուզեց Եհովայի տապանակը իր մոտ՝ Դավթի քաղաք+ տեղափոխել, այլ պատվիրեց, որ այն տանեն գեթացի Աբդեդոմի տուն:+ 11  Եհովայի տապանակը երեք ամիս մնաց գեթացի Աբդեդոմի տանը. Եհովան օրհնում էր Աբդեդոմին ու նրա ամբողջ ընտանիքը:+ 12  Դավիթ թագավորին տեղեկացրին. «Եհովան Աբդեդոմի տան անդամներին և նրա ողջ ունեցվածքը օրհնել է, քանի որ ճշմարիտ Աստծու տապանակը նրա տանն է»: Ուստի Դավիթը ուրախությամբ գնաց, որ ճշմարիտ Աստծու տապանակը Աբդեդոմի տնից բերի Դավթի քաղաք:+ 13  Երբ Եհովայի տապանակը տանողները+ վեց քայլ առաջ գնացին, նա մի ցուլ և մի գեր հորթ զոհաբերեց: 14  Դավիթը, կտավե եփուդ* հագած,*+ մեծ ոգևորությամբ* պարում էր Եհովայի առաջ: 15  Նա և ողջ Իսրայելը Եհովայի տապանակը+ բերում էին ուրախ բացականչություններով+ ու եղջերափողի նվագակցությամբ:+ 16  Երբ Եհովայի տապանակը մտավ Դավթի քաղաք, Սավուղի դուստր Մեղքողը+ պատուհանից նայեց և տեսնելով, որ Դավիթ թագավորը թռչկոտելով պարում է Եհովայի առաջ՝ սկսեց արհամարհել նրան իր սրտում:+ 17  Այսպիսով՝ Եհովայի տապանակը բերեցին ու դրեցին իր տեղը՝ այն վրանում, որը Դավիթը կանգնեցրել էր դրա համար:+ Այնուհետև Դավիթը ողջակեզներ+ ու խաղաղության զոհեր+ մատուցեց Եհովայի առաջ:+ 18  Ողջակեզներն ու խաղաղության զոհերը մատուցելուց հետո Դավիթը օրհնեց ժողովրդին Զորքերի տեր Եհովայի անունով: 19  Նա ողջ ժողովրդին՝ Իսրայելի ամբողջ բազմությանը՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց, մեկական օղակաձև հաց և արմավի, ինչպես նաև չամիչի մեկական բլիթ* բաժանեց, ինչից հետո բոլորը գնացին իրենց տները: 20  Երբ Դավիթը գնաց, որ օրհնի իր տնեցիներին, Սավուղի դուստր Մեղքողը+ դուրս եկավ նրան դիմավորելու: Նա ասաց. «Ի՜նչ փառավոր էր այսօր Իսրայելի թագավորը, երբ իր ենթակաների աղախինների աչքի առաջ մերկացրել էր* իրեն, ինչպես որ դատարկագլուխ մարդն է բոլորի առաջ իրեն մերկացնում»:+ 21  Դավիթն էլ պատասխանեց Մեղքողին. «Ես Եհովայի առաջ էի ուրախանում, ով ընտրեց ինձ, ոչ թե քո հորն ու նրա ողջ տունը, և ով նշանակեց ինձ որպես Եհովայի ժողովրդի՝ Իսրայելի առաջնորդ:+ Ուստի ես ուրախանալու եմ Եհովայի առաջ 22  և սրանից ավելի շատ եմ խոնարհեցնելու ու ցածրացնելու ինձ անգամ իմ աչքին: Իսկ քո ասած աղախինները ինձ կփառավորեն»: 23  Եվ Սավուղի դուստր Մեղքողը+ մինչև իր մահվան օրը զավակ չունեցավ:

Ծանոթագրություններ

Կամ հնարավոր է՝ «միջև»:
Եբր. արտահայտությունը ներառում է հետևյալ իմաստները՝ «օգնության կանչել Աստծուն՝ տալով նրա անունը», «ապավինել Աստծուն», «հռչակել Աստծու անունը»:
Հարվածային երաժշտական գործիք:
Հացահատիկը տրորելու, մանրելու տեղ:
Կամ՝ «տրտմեց»:
Նշանակում է «Օզայի դեմ բորբոքված զայրույթ»:
Գոգնոցանման հագուստ՝ բաղկացած առջևի և հետևի մասերից:
Բռց.՝ «եփուդով գոտևորված»:
Բռց.՝ «ամբողջ ուժով»:
Ամենայն հավանականությամբ, խոսքը իրար սեղմած ու բլիթի տեսք տված արմավների, ինչպես նաև չամիչների մասին է:
Այսինքն՝ նա առանց արքայական հագուստի էր: