2 Սամուել 8։1-18

  • Դավթի հաղթանակները (1-14)

  • Դավթին ծառայող պաշտոնյաները (15-18)

8  Որոշ ժամանակ անց Դավիթը պարտության մատնեց փղշտացիներին+ ու հպատակեցրեց նրանց:+ Նա փղշտացիների ձեռքից վերցրեց Մեթեկամման:  Դավիթը հաղթեց նաև մովաբացիներին:+ Նա կարգադրեց նրանց գետնին պառկել, որ լարով չափի նրանց շարքը: Դավիթը լարի երկու չափ երկարություն չափեց ու այդ հատվածում շարված մարդկանց սպանել տվեց, հետո լարի մեկ չափ երկարություն չափեց և այդ հատվածում շարված մարդկանց ողջ թողեց:+ Այսպիսով՝ մովաբացիները Դավթի ծառաները դարձան և սկսեցին տուրք վճարել նրան:+  Դավիթը պարտության մատնեց Րոոբի որդուն՝ Զոբայի թագավոր Ադրազարին,+ երբ վերջինս գնում էր վերականգնելու իր իշխանությունը Եփրատի շրջանում:+  Դավիթը գերի վերցրեց 1 700 հեծյալ և 20 000 հետևակ: Ապա բոլոր մարտակառքերի ձիերին ջլատեց, բայց 100-ին խնայեց:+  Երբ Դամասկոսի+ ասորիները եկան, որ օգնեն Զոբայի թագավոր Ադրազարին, Դավիթը ասորիներից 22 000 հոգու կոտորեց:+  Դրանից հետո նա Ասորիքի* Դամասկոսում կայազորներ տեղակայեց, և ասորիները նրա ծառաները դարձան ու սկսեցին տուրք վճարել նրան: Ուր էլ որ Դավիթը գնում էր, Եհովան նրան հաղթանակ* էր շնորհում:+  Դավիթը Ադրազարի ծառաներից վերցրեց նրանց ոսկե կլոր վահաններն ու բերեց Երուսաղեմ,+  իսկ Բեթահից ու Բերոթայից՝ Ադրազարի քաղաքներից, Դավիթը մեծ քանակությամբ պղինձ վերցրեց:  Եմաթի+ թագավոր Թովուն, լսելով, որ Դավիթ թագավորը ջախջախել է Ադրազարի ամբողջ զորքը,+ 10  իր որդուն՝ Հորամին, ուղարկեց Դավթի մոտ՝ նրա ողջությունը հարցնելու և շնորհավորելու Ադրազարին հաղթելու կապակցությամբ (բանն այն է, որ Ադրազարը շատ էր պատերազմել Թովուի դեմ): Հորամն իր հետ բերեց արծաթե, ոսկե ու պղնձե իրեր: 11  Դավիթ թագավորը դրանք Եհովային նվիրեց,* ինչպես որ նվիրել էր այն արծաթն ու ոսկին, որոնք վերցրել էր իրեն հպատակեցրած բոլոր ազգերից՝+ 12  ասորիներից, մովաբացիներից,+ ամմոնացիներից, փղշտացիներից,+ ամաղեկացիներից,+ ինչպես նաև Զոբայի թագավոր Ադրազարից՝+ Րոոբի որդուց: 13  Դավիթը հայտնի դարձավ նաև Աղի հովտից վերադառնալուց հետո, որտեղ կոտորել էր 18 000 եդոմացու:+ 14  Նա Եդոմում կայազորներ տեղակայեց: Դավիթը կայազորներ հիմնեց ամբողջ Եդոմում, և բոլոր եդոմացիները նրա ծառաները դարձան:+ Ուր էլ որ նա գնում էր, Եհովան նրան հաղթանակ* էր շնորհում:+ 15  Դավիթը թագավորում էր ամբողջ Իսրայելի վրա+ և իր ժողովրդին ղեկավարելիս արդարություն ու արդարադատություն էր իրագործում:+ 16  Շարուհեայի որդի Հովաբը+ զորքի հրամանատարն էր, իսկ Աքիլուդի որդի Հովսափատը+ տարեգիր էր: 17  Աքիտոբի որդի Սադոկը+ և Աբիաթարի որդի Աքիմելեքը քահանաներ էին, իսկ Սարայիան քարտուղար էր: 18  Հովիադայի որդի Բանեան+ քերեթցիների ու փելեթցիների*+ պետն էր, իսկ Դավթի որդիները դարձան գլխավոր նախարարներ:*

Ծանոթագրություններ

Այժմ՝ Սիրիա: Մինչև մ.թ. 7-րդ դարը հայերն այն կոչել են Ասորիք:
Կամ՝ «փրկություն»:
Բռց.՝ «Եհովայի համար սրբագործեց»: Բառարանում տես «Սրբագործել»:
Կամ՝ «փրկություն»:
Ըստ ամենայնի, Դավթի անձնական թիկնապահների:
Բռց.՝ «դարձան քահանաներ»: