2 Սամուել 9։1-13

  • Դավթի հավատարիմ սերը՝ Մեմփիբոսթեի նկատմամբ (1-13)

9  Դավիթն ասաց. «Սավուղի տնից ո՞վ է մնացել, որ նրա հանդեպ հավատարիմ սեր ցույց տամ հանուն Հովնաթանի»:+  Սավուղի տնից մի ծառա կար, անունը՝ Սիբա:+ Նրան կանչեցին Դավթի մոտ, և թագավորը հարցրեց. «Դո՞ւ ես Սիբան»: Նա պատասխանեց. «Ես եմ՝ քո ծառան»:  Թագավորը հարցրեց. «Սավուղի տնից ո՞վ է մնացել, որ նրա հանդեպ հավատարիմ սեր ցույց տամ, ինչպիսին որ Աստված է ցույց տալիս»: Սիբան պատասխանեց թագավորին. «Մնացել է Հովնաթանի որդիներից մեկը. նա երկու ոտքից կաղ է»:+  Թագավորը հարցրեց. «Որտե՞ղ է նա»: «Լադաբարում՝ Ամիելի որդու՝ Մաքիրի+ տանը»,– պատասխանեց Սիբան:  Դավիթ թագավորը անմիջապես մարդ ուղարկեց և Լադաբարից՝ Ամիելի որդու՝ Մաքիրի տնից, նրան բերել տվեց:  Երբ Մեմփիբոսթեն՝ Սավուղի որդի Հովնաթանի որդին, եկավ Դավթի մոտ, իսկույն ծնկի իջավ ու մինչև գետին խոնարհվեց: Դավիթն ասաց. «Մեմփիբոսթե՛»: Նա էլ պատասխանեց. «Քո ծառան լսում է»:  Դավիթն ասաց նրան. «Մի՛ վախեցիր, որովհետև հանուն քո հոր՝ Հովնաթանի՝ ես անպայման հավատարիմ սեր+ ցույց կտամ քո հանդեպ: Քեզ կվերադարձնեմ քո պապ Սավուղի բոլոր հողերը, և դու միշտ իմ սեղանի՛ց հաց կուտես»:+  Մեմփիբոսթեն մինչև գետին խոնարհվեց ու ասաց. «Ո՞վ եմ ես՝ քո ծառան, որ ինձ պես մեռած շանը+ ուշադրություն ես դարձնում»:  Թագավորը կանչել տվեց Սիբային՝ Սավուղի սպասավորին, և ասաց նրան. «Այն ամենը, ինչ պատկանում էր Սավուղին ու նրա ամբողջ տանը, տալիս եմ քո տիրոջ թոռանը:+ 10  Դու, որդիներդ ու ծառաներդ կմշակեք նրա հողը և կհավաքեք բերքը, որ քո տիրոջ թոռան ընտանիքը ուտելիք ունենա, իսկ Մեմփիբոսթեն՝ քո տիրոջ թոռը, միշտ իմ սեղանի՛ց հաց կուտի»:+ Սիբան 15 որդի և 20 ծառա ուներ:+ 11  Նա ասաց թագավորին. «Քո ծառան կանի այն, ինչ իմ տեր թագավորը հրամայեց»: Եվ Մեմփիբոսթեն թագավորի որդիների նման սկսեց Դավթի* սեղանից հաց ուտել: 12  Իսկ Սիբայի տանն ապրող բոլոր մարդիկ նրա ծառաները դարձան: Մեմփիբոսթեն փոքր տղա ուներ, որի անունը Միքա էր:+ 13  Այսպիսով՝ Մեմփիբոսթեն, որը երկու ոտքից կաղ էր,+ բնակություն հաստատեց Երուսաղեմում, որովհետև միշտ թագավորի սեղանից էր հաց ուտում:+

Ծանոթագրություններ

Կամ հնարավոր է՝ «իմ»: