2 Տարեգրություն 10։1-19

  • Իսրայելը ապստամբում է Ռոբովամի դեմ (1-19)

10  Ռոբովամը գնաց Սյուքեմ,+ որովհետև ողջ Իսրայելը հավաքվել էր այնտեղ, որ նրան թագավոր դարձներ:+  Երբ Նաբատի որդի Հերոբովամը+ լսեց այդ մասին (նա դեռ Եգիպտոսում էր, քանի որ Սողոմոն թագավորի պատճառով փախել էր),+ Եգիպտոսից վերադարձավ:  Նրա հետևից մարդ ուղարկեցին, և Հերոբովամն ու ողջ Իսրայելը եկան Ռոբովամի մոտ և ասացին.  «Հայրդ մեր լուծը ծանրացրել է,+ բայց եթե դու հեշտացնես քո հոր սահմանած դժվարին ծառայությունը ու թեթևացնես մեզ վրա դրված ծանր* լուծը, մենք կծառայենք քեզ»:  Նա էլ ասաց նրանց. «Երեք օր հետո վերադարձեք ինձ մոտ»: Եվ ժողովուրդը գնաց:+  Ռոբովամ թագավորը խորհրդակցեց երեցների հետ, որոնք ծառայել էին իր հայր Սողոմոնին նրա կենդանության օրոք: Նա հարցրեց. «Ի՞նչ խորհուրդ կտաք, ի՞նչ պատասխանեմ ժողովրդին»:  Նրանք էլ ասացին. «Եթե բարի լինես ժողովրդի հանդեպ, հաճեցնես նրան և դրական պատասխան տաս, նա ընդմիշտ քո ծառան կլինի»:  Սակայն Ռոբովամը մերժեց երեցների տված խորհուրդը և խորհրդակցեց իր հետ մեծացած ու իրեն ծառայող երիտասարդների հետ:+  Նա հարցրեց. «Ի՞նչ խորհուրդ կտաք, ի՞նչ պատասխանենք ժողովրդին, որն ասաց ինձ. «Թեթևացրու այն լուծը, որ քո հայրը դրել է մեզ վրա»»: 10  Նրա հետ մեծացած երիտասարդները պատասխանեցին. «Ժողովրդին, որը քեզ ասաց՝ «Հայրդ մեր լուծը ծանրացրել է, բայց դու թեթևացրու այն», ասա. «Իմ ճկույթը հորս մեջքից* հաստ կլինի: 11  Հայրս ձեզ վրա ծանր լուծ է դրել, բայց ես ձեր լուծը ավելի եմ ծանրացնելու: Հայրս ձեզ մտրակներով է պատժել, բայց ես ձեզ խարազաններով եմ պատժելու»»: 12  Հերոբովամն ու ամբողջ ժողովուրդը երրորդ օրը եկան Ռոբովամի մոտ, ինչպես որ թագավորը պատվիրել էր նրանց՝ ասելով, որ երրորդ օրը վերադառնան իր մոտ:+ 13  Բայց թագավորը խստությամբ պատասխանեց նրանց: Այսպիսով՝ Ռոբովամ թագավորը մերժեց երեցների խորհուրդը: 14  Նա հետևեց երիտասարդների խորհրդին և ասաց. «Ես ձեր լուծը ծանրացնելու եմ՝ ավելի ծանր եմ դարձնելու, քան հիմա է: Հայրս ձեզ մտրակներով է պատժել, բայց ես ձեզ խարազաններով եմ պատժելու»: 15  Թագավորը չլսեց ժողովրդին, քանի որ ճշմարիտ Աստված էր դեպքերին այդպիսի ընթացք տվել,+ որպեսզի կատարվի այն խոսքը, որ Եհովան սիլոնացի Աքիայի+ միջոցով ասել էր Նաբատի որդի Հերոբովամին: 16  Քանի որ թագավորը չուզեց իրենց լսել, իսրայելացիներն ի պատասխան ասացին. «Մենք ի՞նչ առնչություն ունենք Դավթի հետ: Հեսսեի որդու հետ ընդհանուր ժառանգություն չունենք: Վերադարձիր քո աստվածների մոտ, ո՛վ Իսրայել: Հիմա դու քո տան* մասին հոգա, ո՛վ Դավիթ»:+ Եվ բոլոր իսրայելացիները գնացին իրենց տները:*+ 17  Բայց Ռոբովամը շարունակեց թագավորել Հուդայի քաղաքներում բնակվող իսրայելացիների վրա:+ 18  Մի անգամ Ռոբովամ թագավորը հարկադիր աշխատանք կատարողների վերակացու Հադորամին*+ հանձնարարությամբ ուղարկեց իսրայելացիների մոտ, բայց նրանք քարկոծելով սպանեցին նրան: Սակայն Ռոբովամ թագավորը հասցրեց կառք բարձրանալ ու փախչել Երուսաղեմ:+ 19  Այսպիսով՝ իսրայելացիները ապստամբեցին Դավթի տան դեմ և մինչ օրս չեն ենթարկվում նրան:

Ծանոթագրություններ

Կամ՝ «ճնշող»:
Խոսքը կոնքազդրային հատվածի մասին է:
Այսինքն՝ թագավորական դինաստիայի կամ թագավորության:
Բռց.՝ «վրանները»:
1Թգ 4:6-ում՝ Ադոնիրամ, 1Թգ 12:18-ում՝ Ադորամ: