2 Տարեգրություն 12։1-16

  • Սիսակը հարձակվում է Երուսաղեմի վրա (1-12)

  • Ռոբովամի իշխանության ավարտը (13-16)

12  Հենց որ Ռոբովամի թագավորությունը հաստատուն դարձավ,+ ու նա հզորացավ, շեղվեց Եհովայի Օրենքից:+ Բոլոր իսրայելացիները հետևեցին նրա օրինակին:  Քանի որ նրանք անհավատարիմ եղան Եհովային, Ռոբովամի թագավորության հինգերորդ տարում Եգիպտոսի Սիսակ թագավորը+ դուրս եկավ Երուսաղեմի դեմ:  Նա ուներ 1 200 կառք և 60 000 ձիավոր, իսկ Եգիպտոսից նրա հետ եկած լիբիացիների, սովկիացիների ու եթովպացիների զորքերին թիվ չկար:+  Սիսակը գրավեց Հուդայի ամրացված քաղաքները և ի վերջո մոտեցավ Երուսաղեմին:  Սեմայիա+ մարգարեն եկավ Ռոբովամի և Հուդայի իշխանների մոտ, որոնք Սիսակից վախենալու պատճառով հավաքվել էին Երուսաղեմում, ու ասաց նրանց. «Եհովան ասում է. «Քանի որ դուք թողեցիք ինձ, ես էլ ձեզ թողեցի+ ու Սիսակի ձեռքը տվեցի»»:  Լսելով այդ խոսքերը՝ Իսրայելի իշխաններն ու թագավորը խոնարհեցրին իրենց+ ու ասացին. «Արդա՛ր է Եհովան»:  Երբ Եհովան տեսավ, որ նրանք խոնարհեցրել են իրենց, Եհովան ասաց Սեմայիային. «Նրանք խոնարհեցրին իրենց: Ես չեմ կործանի նրանց,+ այլ շուտով կփրկեմ: Իմ բարկությունը Սիսակի միջոցով չեմ թափի Երուսաղեմի վրա:  Բայց նրանք կդառնան նրա ծառաները, որպեսզի հասկանան ինձ ծառայելու և այլ երկրների թագավորներին ծառայելու տարբերությունը»:  Ուստի Եգիպտոսի Սիսակ թագավորը հարձակվեց Երուսաղեմի վրա և վերցրեց Եհովայի տան ու թագավորի պալատի գանձերը:+ Նա վերցրեց ամեն բան, այդ թվում՝ Սողոմոնի պատրաստած ոսկե վահանները:+ 10  Դրանց փոխարեն Ռոբովամ թագավորը պղնձե վահաններ պատրաստեց և դրանք հանձնեց պահակների* պետերի պահպանությանը: Պահակները հսկում էին թագավորի պալատի մուտքը: 11  Երբ թագավորը գնում էր Եհովայի տուն, պահակները, այդ վահանները ձեռքներին, ուղեկցում էին նրան, իսկ հետո դրանք նորից դնում էին պահակասենյակում: 12  Քանի որ Ռոբովամն իրեն խոնարհեցրեց, Եհովայի բարկությունը հանդարտվեց,+ և նա չոչնչացրեց նրան ու ժողովրդին:+ Բացի այդ՝ Հուդայում դեռ կային մարդիկ, ովքեր բարի գործեր էին անում:+ 13  Ռոբովամ թագավորն ամրապնդեց իր իշխանությունը Երուսաղեմում և շարունակեց թագավորել: Նա 41 տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և 17 տարի իշխեց Երուսաղեմում՝ այն քաղաքում, որը Եհովան ընտրել էր Իսրայելի ցեղերին պատկանող բոլոր տարածքներից, որպեսզի իր անունը այնտեղ լինի: Թագավորի մոր անունը Նաամա էր. նա ամմոնացի էր:+ 14  Ռոբովամն արեց այն, ինչը չար էր, որովհետև նա իր սրտում չէր վճռել փնտրել Եհովայի առաջնորդությունը:+ 15  Ռոբովամի կյանքի պատմությունը՝ սկզբից մինչև վերջ, գրված է Սեմայիա+ մարգարեի գրառումներում և տեսանող* Ադդովի+ գրի առած տոհմաբանության մեջ: Ռոբովամն ու Հերոբովամը մշտապես պատերազմում էին իրար դեմ:+ 16  Ռոբովամը հանգչեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին Դավթի քաղաքում:+ Ռոբովամից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Աբիան:*+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «վազողների»:
Եբր.՝ խոզե: Բառարանում տես «Տեսանող»:
1Թգ 14:31; 15:1, 7, 8 համարներում՝ Աբիամ: