2 Տարեգրություն 13։1-22

  • Աբիա՝ Հուդայի թագավոր (1-22)

    • Աբիան պարտության է մատնում Հերոբովամին (3-20)

13  Հերոբովամի իշխանության 18-րդ տարում Հուդայում թագավոր դարձավ Աբիան:+  Նա երեք տարի թագավորեց Երուսաղեմում: Նրա մայրը, որի անունը Միքայիա* էր,+ գաբաացի+ Ուրիելի դուստրն էր: Աբիայի ու Հերոբովամի միջև պատերազմ էր ընթանում:+  Աբիան մարտի դուրս եկավ ուժեղ և լավ պատրաստված ռազմիկներից+ բաղկացած 400 000-անոց զորքով: Իսկ Հերոբովամը նրա դեմ մարտական կարգով 800 000 լավ պատրաստված և զորեղ ռազմիկներ կանգնեցրեց:  Աբիան կանգնեց Սեմարիմ լեռան վրա, որը Եփրեմի լեռնային շրջանում է, ու ասաց. «Ի՛նձ լսեք, ո՛վ Հերոբովամ և բոլոր իսրայելացիներ:  Մի՞թե չգիտեք, որ Իսրայելի Աստված Եհովան Իսրայելի թագավորական իշխանությունը աղի* ուխտով+ ընդմիշտ տվել է Դավթին+ ու նրա սերունդներին:*+  Բայց Նաբատի որդի Հերոբովամը՝+ Դավթի որդի Սողոմոնի ծառան, ապստամբեց իր տիրոջ դեմ:+  Նրա շուրջը հավաքվեցին անբան ու անպիտան մարդիկ: Նրանք ավելի ուժեղ գտնվեցին, քան Սողոմոնի որդի Ռոբովամը, որը երիտասարդ էր ու երկչոտ սիրտ ուներ և չկարողացավ ընդդիմանալ նրանց:  Եվ հիմա դուք մտածում եք, թե կկարողանաք ընդդիմանալ Եհովայի թագավորությանը, որ Դավթի որդիների ձեռքում է, որովհետև դուք մեծ բազմություն եք, ու ձեզ հետ են ոսկե հորթերը, որոնց Հերոբովամը ձեզ համար որպես աստվածներ է պատրաստել:+  Մի՞թե դուք չվռնդեցիք Եհովայի քահանաներին՝+ Ահարոնի սերունդներին, ու ղևտացիներին և մի՞թե ուրիշ երկրների ժողովուրդների պես ձեր իսկ քահանաներին չնշանակեցիք:+ Ով գալիս էր* և մատղաշ ցուլ ու յոթ արու ոչխար էր զոհաբերում, քահանա էր դառնում չաստվածների համար: 10  Իսկ ինչ վերաբերում է մեզ, մեր Աստվածը Եհովան է,+ և մենք նրան չենք լքել: Քահանաները՝ Ահարոնի սերունդները, Եհովային են ծառայում, ղևտացիներն էլ աջակցում են նրանց: 11  Ամեն առավոտ ու ամեն երեկո նրանք Եհովայի առաջ ողջակեզներ են այրում+ ու անուշահոտ խունկ ծխեցնում,+ մաքուր ոսկուց պատրաստված սեղանի վրա Աստծու առաջ հացեր են դնում+ և երեկոները վառում են ոսկե ճրագակալի+ ճրագները:+ Մենք կատարում ենք մեր պարտականությունները մեր Աստված Եհովայի առաջ, իսկ դուք թողել եք նրան: 12  Այժմ լսե՛ք, ճշմարիտ Աստված մեզ հետ է և առաջնորդում է մեզ: Մեզ հետ են նաև նրա քահանաները, որպեսզի շեփորներով ձեր դեմ պատերազմելու ազդանշան հնչեցնեն: Ո՛վ իսրայելացիներ, մի՛ մարտնչեք Եհովայի՝ ձեր նախահայրերի Աստծու դեմ, որովհետև հաջողություն չեք ունենա»:+ 13  Բայց Հերոբովամը դարանակալներ ուղարկեց, որ հարձակվեն թիկունքից: Եվ այսպես՝ Հուդայի առջևում Հերոբովամի զորքի հիմնական մասն էր, իսկ հետևում՝ դարանակալները: 14  Երբ Հուդայի ռազմիկները շրջվեցին ու տեսան, որ թե՛ առջևից և թե՛ հետևից իրենց վրա գրոհում են, սկսեցին աղաղակելով օգնության կանչել Եհովային,+ իսկ քահանաները ուժգին հնչեցրին շեփորները: 15  Հուդայի ռազմիկները մարտագոչ արձակեցին: Այդ ժամանակ ճշմարիտ Աստված Հերոբովամին ու ողջ Իսրայելին Աբիայի և Հուդայի առաջ պարտության մատնեց: 16  Իսրայելացիները փախան Հուդայի ռազմիկներից, և Աստված իսրայելացիներին նրանց ձեռքը մատնեց: 17  Աբիան ու նրա զորքը մեծ կոտորած արեցին, և Իսրայելից 500 000 հմուտ ռազմիկ ընկավ: 18  Այսպիսով՝ իսրայելացիները պարտություն կրեցին: Հուդայի ռազմիկները հաղթանակ տարան, որովհետև ապավինեցին Եհովային՝ իրենց նախահայրերի Աստծուն:+ 19  Աբիան հետապնդեց Հերոբովամին ու գրավեց նրա քաղաքներից մի քանիսը՝ Բեթելն+ ու դրա կախյալ* ավանները, Հեսանան ու դրա կախյալ ավանները, ինչպես նաև Եփրայինն+ ու դրա կախյալ ավանները: 20  Աբիայի օրոք Հերոբովամն այդպես էլ չկարողացավ վերականգնել իր զորությունը: Եհովան պատժեց Հերոբովամին, ու նա մահացավ:+ 21  Իսկ Աբիան է՛լ ավելի հզորացավ: Ժամանակի ընթացքում նա 14 կին առավ+ և ունեցավ 22 տղա ու 16 աղջիկ: 22  Աբիայի կյանքի մնացած իրադարձությունները, նրա գործերն ու խոսքերը գրի են առնված Ադդով մարգարեի գրառումներում:+

Ծանոթագրություններ

2Տգ 11:20-22 և 1Թգ 15:2 համարներում՝ Մաաքա:
Այսինքն՝ անփոփոխ:
Բռց.՝ «որդիներին»:
Բռց.՝ «գալիս էր ձեռքը լցնելու համար»:
Կամ՝ «շրջակա»: