2 Տարեգրություն 14։1-15

  • Աբիան մահանում է (1)

  • Ասա՝ Հուդայի թագավոր (2-8)

  • Ասան պարտության է մատնում եթովպացիների 1 000 000-անոց զորքին (9-15)

14  Աբիան հանգչեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին Դավթի քաղաքում:+ Նրանից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Ասան: Ասայի օրոք տասը տարի երկրում խաղաղություն եղավ:*  Ասան արեց այն, ինչը լավ էր ու ճիշտ իր Աստված Եհովայի աչքում:  Նա վերացրեց օտար աստվածների զոհասեղաններն+ ու սրբավայրերը, ջարդուփշուր արեց սուրբ սյուներն+ ու կոտրեց սուրբ ձողերը:*+  Նա նաև Հուդայի բնակիչներին պատվիրեց երկրպագել* իրենց հայրերի Աստված Եհովային և պահել Օրենքն ու պատվիրանները:  Հուդայի բոլոր քաղաքներից Ասան վերացրեց սրբավայրերն ու խնկանոթները:+ Նրա օրոք թագավորության մեջ խաղաղություն էր տիրում:  Ասան Հուդայում ամրացված քաղաքներ կառուցեց,+ քանի որ երկրում խաղաղություն էր: Այդ տարիներին ոչ ոք չէր պատերազմում նրա դեմ, որովհետև Եհովան նրան հանգստություն էր տվել:+  Նա ասաց Հուդայի բնակիչներին. «Եկեք քաղաքներ կառուցենք և դրանց շուրջը աշտարակներով,+ դարպասներով ու նիգերով պարիսպներ կանգնեցնենք: Երկիրը մեր տիրապետության տակ է, որովհետև մենք մեր Աստված Եհովային ենք երկրպագում: Մենք սկսեցինք երկրպագել նրան, ու նա մեզ ամեն կողմից հանգստություն տվեց»: Եվ նրանք շինարարությունը հաջողությամբ ավարտին հասցրին:+  Ասան մեծ վահան ու նիզակ կրող 300 000-անոց զորք ուներ Հուդայի ցեղից և 280 000 զորեղ ռազմիկներ՝ Բենիամինի ցեղից, որոնք ասպար* էին կրում ու զինված էին նետ ու աղեղով:+  Նրանց դեմ դուրս եկավ եթովպացի Զարան 1 000 000-անոց զորքով ու 300 կառքերով:+ Երբ նա հասավ Մարեսա,+ 10  Ասան գնաց նրան ընդառաջ: Նրանց զորքերը մարտական կարգով շարվեցին Սեփաթա հովտում՝ Մարեսայի մոտ: 11  Ասան իր Աստված Եհովային օգնության կանչեց՝+ ասելով. «Ո՜վ Եհովա, դու կարող ես օգնության հասնել թե՛ ուժեղին* և թե՛ թույլին:+ Օգնի՛ր մեզ, Եհո՛վա, մեր Աստվա՛ծ, որովհետև մենք քեզ ենք ապավինում+ և քո անունով ենք դուրս եկել այս բազմության դեմ:+ Եհո՛վա, դո՛ւ ես մեր Աստվածը: Թույլ մի՛ տուր, որ մահկանացու մարդը քեզանից զորավոր լինի»:+ 12  Եհովան Ասայի և Հուդայի աչքի առաջ պարտության մատնեց եթովպացիներին, ու նրանք փախուստի դիմեցին:+ 13  Ասան և իր ռազմիկները հետապնդեցին եթովպացիներին մինչև Գերար՝+ սպանելով նրանց: Մեկն անգամ ողջ չմնաց, որովհետև Եհովան ու նրա զորքը նրանց կոտորել էին: Հուդայի ռազմիկները հսկայական ավար վերցրին, 14  ապա նվաճեցին Գերարի շուրջը եղող բոլոր քաղաքները, որովհետև Եհովան վախով էր համակել դրանց բնակիչներին: Նրանք թալանեցին այդ բոլոր քաղաքները, քանի որ ավար վերցնելու շատ բան կար այնտեղ: 15  Նրանք նաև հարձակվեցին հովիվների վրանների վրա ու մեծ թվով ոչխարների հոտեր և ուղտեր քշեցին տարան, ինչից հետո վերադարձան Երուսաղեմ:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «երկիրը հանգստացավ»:
Բառարանում տես «Սուրբ ձող»:
Բռց.՝ «փնտրել»:
Փոքր վահան, որը հաճախ կրում էին նետաձիգները:
Բռց.՝ «մեծաքանակին»: