2 Տարեգրություն 15։1-19

  • Ասայի կատարած բարեփոխումները (1-19)

15  Աստծու ոգին իջավ Օդեդի որդի Ազարիայի վրա:  Նա Ասային ընդառաջ գնաց ու ասաց. «Լսե՛ք ինձ, ո՛վ Ասա և Հուդայի ու Բենիամինի բոլոր բնակիչներ: Եհովան ձեզ հետ է, քանի դեռ դուք նրա հետ եք:+ Եթե փնտրեք նրա առաջնորդությունը, նա կտա ձեզ այն,*+ բայց եթե թողնեք նրան, նա էլ ձեզ կթողնի:+  Երկար ժամանակ իսրայելացիները եղել են առանց ճշմարիտ Աստծու, առանց ուսուցանող քահանայի և առանց օրենքի:+  Բայց երբ նրանք նեղության մեջ ընկան, դարձան դեպի Իսրայելի Աստված Եհովան ու սկսեցին փնտրել նրա առաջնորդությունը, և նա պատասխանեց:*+  Այդ ժամանակներում ոչ ոք չէր կարողանում ապահով ճամփորդել, որովհետև երկրի տարբեր շրջաններում խռովություններ կային:  Մի ժողովուրդը կոտորում էր մյուս ժողովրդին, և մի քաղաքը՝ մյուս քաղաքին, որովհետև Աստված, տարբեր նեղություններ բերելով, խառնաշփոթության մեջ էր գցել նրանց:+  Բայց դուք ամո՛ւր եղեք և մի՛ վհատվեք,+ որովհետև ձեր գործերի համար կվարձատրվեք»:  Հենց որ Ասան լսեց այս խոսքերն ու Օդեդ մարգարեի մարգարեությունը, քաջացավ և ողջ Հուդայից+ ու Բենիամինից և Եփրեմի լեռնային շրջանում իր գրաված բոլոր քաղաքներից վերացրեց նողկալի կուռքերը: Նա նաև վերականգնեց Եհովայի զոհասեղանը, որը Եհովայի տաճարի նախասրահի առջևում էր:+  Նա հավաքեց Հուդայի ու Բենիամինի բոլոր բնակիչներին, ինչպես նաև Եփրեմի, Մանասեի ու Շմավոնի ցեղերի տարածքներից եկած պանդուխտներին+ (Իսրայելից շատ պանդուխտներ անցել էին Ասայի կողմը, երբ տեսել էին, որ նրա Աստված Եհովան նրա հետ է): 10  Նրանք հավաքվեցին Երուսաղեմում Ասայի իշխանության 15-րդ տարվա երրորդ ամսին: 11  Այդ օրը 700 խոշոր եղջերավոր անասուն ու 7 000 ոչխար զոհաբերեցին Եհովային այն ավարից, որ վերցրել էին: 12  Նրանք երդվեցին, որ իրենց նախահայրերի Աստված Եհովային կծառայեն* ամբողջ սրտով ու ամբողջ հոգով:+ 13  Եվ ով որ Իսրայելի Աստված Եհովային չծառայեր՝ լիներ փոքր թե մեծ, տղամարդ թե կին, պետք է սպանվեր:+ 14  Նրանք շեփորների ու եղջերափողերի հնչյունների ներքո ուրախ բացականչություններով բարձրաձայն երդում տվեցին Եհովային: 15  Ողջ Հուդան ուրախացավ այդ երդման համար, քանի որ իր ամբողջ սրտով երդվեց: Ժողովուրդը ամբողջ հոգով Աստծու առաջնորդությունն էր փնտրում, և նա պատասխանում էր:+ Եհովան ամեն կողմից խաղաղություն էր տալիս նրանց:+ 16  Ասա թագավորը նույնիսկ իր տատին՝ Մաաքային+ զրկեց մայր թագուհու դիրքից* այն պատճառով, որ նա զզվելի կուռք էր պատրաստել սուրբ ձողին* պաշտելու համար:+ Ասան կտրեց նրա զզվելի կուռքը, փշրեց ու այրեց այն Կեդրոնի հովտում:+ 17  Սակայն սրբավայրերը չվերացվեցին+ Իսրայելից:+ Այնուամենայնիվ, Ասայի սիրտը իր ողջ կյանքում ամբողջությամբ Աստծու հետ էր:+ 18  Նա ճշմարիտ Աստծու տուն բերեց իր և իր հոր կողմից սրբագործված* բոլոր բաները՝ արծաթը, ոսկին և տարբեր իրեր:+ 19  Մինչև Ասայի իշխանության 35-րդ տարին պատերազմներ չեղան:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «Եթե փնտրեք նրան, նա թույլ կտա, որ գտնեք իրեն»:
Բռց.՝ «սկսեցին փնտրել նրան, նա թույլ տվեց, որ գտնեն իրեն»:
Բռց.՝ «կփնտրեն»:
Կամ՝ «տիկնությունից»:
Բառարանում տես «Սուրբ ձող»:
Բառարանում տես «Սրբագործել»: