2 Տարեգրություն 16։1-14

  • Ասայի դաշինքը՝ Ասորիքի հետ (1-6)

  • Հանանին խիստ դիտողություն է անում Ասային (7-10)

  • Ասան մահանում է (11-14)

16  Ասայի իշխանության 36-րդ տարում Իսրայելի թագավոր Բաասան+ հարձակվեց Հուդայի վրա: Հետո սկսեց ամրացնել* Ռաման,+ որպեսզի ոչ մեկին թույլ չտա ելումուտ անել Հուդայի թագավոր Ասայի տարածք:+  Այդ ժամանակ Ասան Եհովայի տան+ ու արքունական պալատի գանձարաններից արծաթ ու ոսկի վերցրեց և ուղարկեց Ասորիքի Բենադադ թագավորին,+ որն ապրում էր Դամասկոսում, և ասաց.  «Իմ ու քո միջև և իմ հոր ու քո հոր միջև դաշինք կա: Ես քեզ արծաթ ու ոսկի եմ ուղարկում: Խզիր Իսրայելի թագավոր Բաասայի հետ ունեցած քո դաշինքը, որ նա հեռանա իմ երկրից»:  Բենադադը լսեց Ասա թագավորին. նա իր զորագլուխներին ուղարկեց Իսրայելի քաղաքների դեմ և զավթեց Իյոնը,+ Դանը,+ Աբել-Մայիմը և Նեփթաղիմի քաղաքների բոլոր պահեստավայրերը:+  Երբ Բաասան լսեց այդ մասին, անմիջապես կանգնեցրեց աշխատանքները և դադարեցրեց Ռաման ամրացնելը:  Իսկ Ասա թագավորը հավաքեց Հուդայի բոլոր մարդկանց, և նրանք տարան Ռամայի+ քարերն ու գերանները, որոնք Բաասան օգտագործել էր շինարարության մեջ:+ Ասա թագավորը դրանցով ամրացրեց Գեբան+ ու Մասփան:+  Այդ ժամանակ Հանանի+ տեսանողը* եկավ Հուդայի թագավոր Ասայի մոտ ու ասաց. «Քանի որ ապավինեցիր Ասորիքի թագավորին և ոչ թե քո Աստված Եհովային, Ասորիքի թագավորի զորքը փրկվեց քո ձեռքից:+  Մի՞թե եթովպացիներն ու լիբիացիները հսկայական զորք չունեին՝ բազմաթիվ կառքերով ու ձիավորներով, բայց քանի որ դու Եհովային էիր ապավինել, նա քո ձեռքը տվեց նրանց:+  Եհովայի աչքերը զննում են ողջ երկիրը,+ որպեսզի նա իր զորությամբ գործի հօգուտ* նրանց, ում սիրտը ամբողջությամբ իր հետ է:+ Այս անգամ դու հիմարաբար վարվեցիր, դրա համար էլ այսուհետ քո դեմ պատերազմներ են մղվելու»:+ 10  Ասան խիստ վիրավորվեց տեսանողից: Նա բանտարկեց* նրան, քանի որ այդ խոսքերի պատճառով զայրացած էր նրա վրա: Այդ ժամանակ նա ուրիշների հետ էլ սկսեց վատ վարվել: 11  Ասայի կյանքի պատմությունը՝ սկզբից մինչև վերջ, գրված է «Հուդայի և Իսրայելի թագավորների գրքում»:+ 12  Իր իշխանության 39-րդ տարում Ասան հիվանդացավ. նրա ոտքերը սկսեցին ցավել, և վիճակը վատթարացավ: Բայց նույնիսկ հիվանդ ժամանակ նա օգնության համար չդիմեց Եհովային, այլ դիմեց բժիշկներին: 13  Ասան հանգչեց իր նախահայրերի հետ.+ նա մահացավ իր իշխանության 41-րդ տարում: 14  Նրան թաղեցին մեծ գերեզմանում, որն ինքն իր համար փորել էր տվել Դավթի քաղաքում:+ Ասային պառկեցրին մի մահճի վրա, որը լիքն էր բալասանի յուղով ու տարբեր բաղադրամասերից պատրաստված հատուկ քսուքով:+ Այնուհետև նրա պատվին մեծ կրակ վառեցին:*

Ծանոթագրություններ

Կամ՝ «վերակառուցել»:
Եբր.՝ ռոե: Բառարանում տես «Տեսանող»:
Կամ՝ «որպեսզի աջակցի»:
Բռց.՝ «կոճղի տանը դրեց»:
Ակներևաբար, հոտավետ բուսանյութեր են այրել: