2 Տարեգրություն 21։1-20

  • Հովրամ՝ Հուդայի թագավոր (1-11)

  • Եղիայի նամակը (12-15)

  • Հովրամի անփառունակ մահը (16-20)

21  Հովսափատը հանգչեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին Դավթի քաղաքում՝ իր նախահայրերի մոտ: Հովսափատից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Հովրամը:+  Հովրամի եղբայրները, այսինքն՝ Հովսափատի որդիները, սրանք էին՝ Ազարիա, Հեիել, Զաքարիա, Ազարիա, Միքայել և Սափատիա: Նրանք բոլորը Իսրայելի թագավոր Հովսափատի որդիներն էին:  Նրանց հայրը շատ նվերներ էր տվել նրանց՝ արծաթ, ոսկի, թանկարժեք իրեր, նաև ամրացված քաղաքներ Հուդայում,+ բայց թագավորությունը հանձնել էր Հովրամին,+ քանի որ նա էր առաջնեկը:  Երբ Հովրամը նստեց հոր թագավորական գահին, սրի քաշեց իր բոլոր եղբայրներին,+ ինչպես նաև Իսրայելի իշխաններից ոմանց՝ այդպիսով ամրապնդելով իր իշխանությունը:  Հովրամը 32 տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և ութ տարի իշխեց Երուսաղեմում:+  Նա գնաց Իսրայելի թագավորների հետքերով,+ ինչպես որ Աքաաբի տունն էր արել (որովհետև Աքաաբի դուստրը նրա կինն էր),+ և արեց այն, ինչը չար էր Եհովայի աչքում:  Բայց Եհովան, հանուն Դավթի հետ կապած ուխտի, չուզեց կործանել Դավթի տունը,+ քանի որ խոստացել էր, որ նրան ու նրա որդիներին միշտ ճրագ* է տալու:+  Հովրամի օրերում Եդոմը ապստամբեց Հուդայի իշխանության դեմ+ և իր համար թագավոր ընտրեց:+  Հովրամն իր հրամանատարների հետ բոլոր կառքերով գնաց այնտեղ: Գիշերով նա հարձակվեց եդոմացիների վրա, որոնք շրջապատել էին իրեն ու կառքերի ջոկատների հրամանատարներին, և կոտորեց նրանց: 10  Այնուամենայնիվ, եդոմացիները չենթարկվեցին Հուդայի իշխանությանը, և մինչ օրս այդպես է: Այդ նույն ժամանակ Լեբնան+ էլ ապստամբեց Հովրամի դեմ: Դա եղավ այն պատճառով, որ նա թողել էր Եհովային՝ իր նախահայրերի Աստծուն:+ 11  Հովրամը նաև սրբավայրեր կառուցեց+ Հուդայի լեռների վրա, որպեսզի Երուսաղեմի բնակիչներին դրդի անհավատարիմ լինել* Աստծուն, և այդպիսով Հուդային շեղեց ճիշտ ուղուց: 12  Մի անգամ Հովրամը նամակ ստացավ Եղիա+ մարգարեից, որտեղ գրված էր. «Սա է ասում Եհովան՝ քո նախահայր Դավթի Աստվածը. «Դու չես հետևում քո հայր Հովսափատի+ օրինակին և ոչ էլ Հուդայի թագավոր Ասայի+ օրինակին, 13  այլ գնում ես Իսրայելի թագավորների հետքերով+ և Հուդային ու Երուսաղեմին դրդում ես Աքաաբի տան նման+ անհավատարիմ լինել* Աստծուն:+ Դու անգամ սպանեցիր քո եղբայրներին՝+ քո հոր որդիներին, որոնք քեզնից լավն էին: 14  Դրա համար էլ Եհովան մեծ հարված է հասցնելու քո ժողովրդին, քո զավակներին, կանանց և քո ամբողջ ունեցվածքին: 15  Դու շատ հիվանդություններով ես տառապելու, այդ թվում՝ աղիքային հիվանդությամբ, որի պատճառով օրեցօր վիճակդ վատանալու է, և ի վերջո փորոտիքդ դուրս է թափվելու»»: 16  Եհովան Հովրամի դեմ հանեց+ փղշտացիներին*+ ու արաբացիներին,+ որոնք ապրում էին եթովպացիներից ոչ հեռու: 17  Նրանք ներխուժեցին Հուդա, զավթեցին երկիրը և կողոպտեցին թագավորի պալատում եղած ողջ հարստությունը:+ Նաև գերի վերցրին նրա կանանց ու որդիներին՝ բացի ամենակրտսերից՝ Հովաքազից:*+ 18  Այդ ամենից հետո Եհովան Հովրամին հարվածեց աղիքային անբուժելի հիվանդությամբ:+ 19  Երկու տարի անց հիվանդության պատճառով նրա փորոտիքը դուրս թափվեց, և նա տանջվելով մահացավ: Ժողովուրդը նրա պատվին կրակ չվառեց, ինչպես որ արել էր նրա նախահայրերի համար:+ 20  Հովրամը սկսել էր թագավորել 32 տարեկանում և ութ տարի իշխեց Երուսաղեմում: Երբ նա մահացավ, ոչ ոք չափսոսաց: Նրան թաղեցին Դավթի քաղաքում,+ բայց ոչ թագավորների գերեզմանոցում:+

Ծանոթագրություններ

Այսինքն՝ սերունդ:
Կամ՝ «հոգևոր պոռնկություն գործելով՝ դավաճանել»:
Կամ՝ «հոգևոր պոռնկություն գործելով՝ դավաճանել»:
Բռց.՝ «փղշտացիների ոգին»:
Կոչվում է նաև Օքոզիա: