2 Տարեգրություն 22։1-12

  • Օքոզիա՝ Հուդայի թագավոր (1-9)

  • Գոթողիան բռնի ուժով տիրանում է գահին (10-12)

22  Երուսաղեմի բնակիչները Հովրամից հետո թագավոր դարձրին նրա կրտսեր որդուն՝ Օքոզիային,* քանի որ արաբացիների հետ Հուդայի բանակի վրա հարձակված հրոսակախմբերը* սպանել էին նրա ավագ որդիներին:+ Այսպիսով՝ Հովրամի որդի Օքոզիան Հուդայի թագավորը դարձավ:+  Օքոզիան 22 տարեկան էր, երբ սկսեց թագավորել, և մեկ տարի իշխեց Երուսաղեմում: Նրա մոր անունը Գոթողիա+ էր. նա Ամրիի+ թոռնուհին* էր:  Օքոզիան նույնպես գնաց Աքաաբի ընտանիքի հետքերով,+ որովհետև նրա մայրը չար խորհուրդներ էր տալիս նրան:  Օքոզիան արեց այն, ինչը չար էր Եհովայի աչքում, ինչպես որ Աքաաբն ու նրա ընտանիքն էին արել, որովհետև իր հոր մահից հետո Աքաաբի ընտանիքն էր դարձել իր խորհրդատուն, և հենց դա էլ կործանեց նրան:  Նրանց խորհրդով էր, որ նա Աքաաբի որդի Հովրամի հետ գնաց Ռամոթ-Գաղաադ՝+ Ասորիքի թագավոր Ազայելի+ դեմ պատերազմելու, սակայն նետաձիգները վիրավորեցին Հովրամին:  Ուստի Հովրամը վերադարձավ Հեզրայել,+ որպեսզի բուժվի այն վերքերից, որ նրանք հասցրել էին իրեն Ռամայում,* երբ նա պատերազմում էր Ասորիքի թագավոր Ազայելի դեմ:+ Օքոզիան՝* Հուդայի թագավոր Հովրամի+ որդին, գնաց Հեզրայել՝ տեսակցելու Աքաաբի որդի Հովրամին,+ քանի որ նա վիրավոր* էր:+  Բայց Աստված Օքոզիայի՝ Հովրամին այցելելու առիթն օգտագործեց, որպեսզի կործանի Օքոզիային: Երբ նա եկավ Հովրամի մոտ, նրանք գնացին Նամեսիի թոռ* Հեուին+ ընդառաջ, որին Եհովան օծել էր Աքաաբի տունը բնաջինջ անելու համար:+  Երբ Հեուն իրագործում էր Աքաաբի տան դեմ կայացված դատավճիռը, հանդիպեց Հուդայի իշխաններին և Օքոզիայի եղբայրների որդիներին, որոնք Օքոզիային էին ծառայում, ու սպանեց նրանց:+  Հետո նա սկսեց փնտրել Օքոզիային: Նրան բռնեցին Սամարիայում, որտեղ նա թաքնվել էր, և բերեցին Հեուի մոտ: Նրան սպանեցին, ապա թաղեցին,+ որովհետև այսպես էին մտածում. «Նրա պապը Հովսափատն է, որն ամբողջ սրտով Եհովային էր ծառայում»:+ Օքոզիայի տնից մեկը չմնաց, որ ունակ լիներ թագավորելու: 10  Երբ Օքոզիայի+ մայրը՝ Գոթողիան, տեսավ, որ իր որդին մահացել է, վերացրեց Հուդայի սերնդի բոլոր թագաժառանգներին:+ 11  Սակայն թագավորի դուստր Հոսաբեեն Օքոզիայի որդի Հովասին+ գաղտնաբար վերցրել էր թագավորի որդիների միջից, որոնց պատրաստվում էին սպանել, և նրան ու նրա դայակին թաքցրել էր ննջասենյակում: Եվ քանի որ Հովրամ+ թագավորի դուստր Հոսաբեեն (նա Հովիադա+ քահանայի կինն էր և Օքոզիայի քույրը) թաքցրել էր Հովասին, Գոթողիային չհաջողվեց նրան սպանել:+ 12  Հովասին վեց տարի թաքցված պահեցին ճշմարիտ Աստծու տանը: Այդ ընթացքում Գոթողիան էր իշխում երկրում:

Ծանոթագրություններ

2Տգ 21:17-ում՝ Հովաքազ:
Թալանելու նպատակով արշավանքի դուրս եկած զինված մարդկանց խումբ:
Բռց.՝ «դուստրը»:
Կամ՝ «հիվանդ»:
Եբր. որոշ ձեռագրերում՝ Ազարիա:
Ռամոթ-Գաղաադի կարճ անվանումը:
Բռց.՝ «որդի»: