2 Տարեգրություն 26։1-23

  • Օզիա՝ Հուդայի թագավոր (1-5)

  • Օզիայի ռազմական հաջողությունները (6-15)

  • Հանդուգն Օզիան բորոտությամբ է հիվանդանում (16-21)

  • Օզիան մահանում է (22, 23)

26  Հուդայի ժողովուրդը Օզիային,+ որը 16 տարեկան էր, նրա հոր՝ Ամասիայի փոխարեն թագավոր դարձրեց:+  Այն բանից հետո, երբ թագավորը* հանգչեց իր նախահայրերի հետ, Օզիան Ելաթը+ վերադարձրեց Հուդային ու վերակառուցեց այն:+  Օզիան+ 16 տարեկան էր, երբ սկսեց թագավորել, և 52 տարի իշխեց Երուսաղեմում: Նրա մոր անունը Հեքելիա էր. նա Երուսաղեմից էր:+  Իր հոր՝ Ամասիայի պես Օզիան արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում:+  Զաքարիայի օրոք, որը սովորեցրել էր նրան վախենալ ճշմարիտ Աստծուց, Օզիան ծառայում էր Աստծուն: Քանի դեռ նա ծառայում էր Եհովային, ճշմարիտ Աստված նրան հաջողություն էր տալիս:+  Օզիան գնաց ու պատերազմեց փղշտացիների դեմ:+ Նա ճեղքեց Գեթի,+ Հաբնեի+ և Ազոտոսի+ պարիսպները: Հետո քաղաքներ կառուցեց Ազոտոսի մոտ և փղշտացիների երկրի այլ տարածքներում:  Ճշմարիտ Աստված օգնում էր նրան պատերազմելու փղշտացիների, Գուր-Բաալում բնակվող արաբացիների,+ ինչպես նաև մոանիմցիների դեմ:  Ամմոնացիները+ սկսեցին տուրք վճարել Օզիային: Նա անչափ հզորացավ, և նրա համբավը հասավ մինչև անգամ Եգիպտոս:  Օզիան աշտարակներ կառուցեց+ Երուսաղեմում՝ Անկյան դարպասի,+ Հովտի դարպասի+ և Հենարանի մոտ, ու ամրացրեց դրանք: 10  Նա նաև աշտարակներ կառուցեց անապատում+ և շատ ջրամբարներ փորեց,* որովհետև մեծ քանակությամբ անասուններ ուներ: Նույնը արեց Շեֆելայում ու հարթավայրում:* Լեռներում ու Կարմեղոսում նա հողագործներ ու խաղողագործներ ուներ, որովհետև սիրում էր հողագործությունը: 11  Բացի այդ՝ Օզիան լավ սպառազինված զորք ուներ, որը ռազմարշավների էր գնում ջոկատներով: Բոլոր զինվորներին հաշվել ու հաշվառել էին+ Հեյել քարտուղարն+ ու Մաասիա պաշտոնյան, որոնք թագավորի իշխաններից մեկի՝ Հանանիայի ենթակայության տակ էին: 12  Այս ուժեղ ռազմիկները ենթարկվում էին գերդաստանների գլուխներին, որոնց թիվը 2 600 էր: 13  Նրանց հրամանատարության տակ 307 500 ռազմիկներից բաղկացած պատերազմելու պատրաստ զորք կար: Այս հզոր ռազմական ուժը աջակցում էր թագավորին թշնամու դեմ կռվում:+ 14  Օզիան զորքին սպառազինեց վահաններով, նիզակներով,+ սաղավարտներով, զրահներով,+ աղեղներով ու պարսատիկի քարերով:+ 15  Երուսաղեմում նա վարպետների նախագծմամբ ռազմական մեքենաներ պատրաստեց, որոնցով կարելի էր նետեր ու մեծ քարեր արձակել: Դրանք նա տեղակայեց աշտարակների վրա+ և պարսպի անկյուններում: Օզիայի համբավը տարածվեց ամենուրեք, քանի որ նա ահռելի օգնություն ստացավ ու շատ հզորացավ: 16  Բայց երբ Օզիան հզորացավ, նրա սիրտը հպարտացավ, և հենց դա էլ կործանեց նրան: Նա անհավատարմությամբ վարվեց իր Աստված Եհովայի հանդեպ՝ մտնելով Եհովայի տաճար, որպեսզի խնկարկության սեղանի վրա խունկ ծխեցնի:+ 17  Անմիջապես նրա հետևից մտան Ազարիա քահանան, ինչպես նաև Եհովայի մյուս խիզախ քահանաները՝ 80 հոգի: 18  Նրանք Օզիա թագավորի առաջը կտրեցին և ասացին. «Օ՛զիա, դու իրավունք չունես Եհովայի համար խունկ ծխեցնելու:+ Խունկ կարող են ծխեցնել միայն քահանաները՝ Ահարոնի սերունդները, որոնք սրբագործված* են:+ Դո՛ւրս արի սրբարանից: Դու անհավատարմությամբ վարվեցիր և Եհովա Աստծու կողմից պատվի չես արժանանա»: 19  Սակայն Օզիան, որի ձեռքում խունկ այրելու բուրվառն* էր, խիստ զայրացավ քահանաների վրա,+ և այդ պահին նրա ճակատին բորոտության ախտանշան երևաց:+ Դա տեղի ունեցավ քահանաների ներկայությամբ՝ Եհովայի տանը՝ խնկարկության սեղանի մոտ: 20  Երբ ավագ քահանա Ազարիան ու բոլոր քահանաները շրջվեցին Օզիայի կողմը ու նրա ճակատին տեսան բորոտությունը, շտապ դուրս հանեցին նրան այնտեղից: Ինքն էլ ցանկացավ շտապ դուրս գալ, քանի որ Եհովան պատժել էր իրեն: 21  Օզիա թագավորը մինչև իր մահվան օրը բորոտ մնաց: Այդ ամբողջ ընթացքում նա առանձին տանն էր ապրում, քանի որ բորոտ էր+ և արտաքսված էր Եհովայի տնից: Իսկ նրա որդի Հովաթամը ղեկավարում էր արքունական տունը և դատում էր երկրի ժողովրդին:+ 22  Օզիայի կյանքի մնացած իրադարձությունների մասին՝ սկզբից մինչև վերջ, գրի է առել Ամոզի որդի Եսայիա մարգարեն:+ 23  Օզիան հանգչեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին իր նախահայրերի մոտ, բայց ոչ թագավորների գերեզմանոցում, այլ գերեզմաններին կից դաշտում,* քանի որ ասացին. «Նա բորոտ է»: Օզիայից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Հովաթամը:+

Ծանոթագրություններ

Այսինքն՝ Օզիայի հայր Ամասիան:
Կամ՝ «բարձրավանդակում»:
Հավանական է՝ ժայռերում:
Բառարանում տես «Սրբագործել»:
Խնկարկության անոթ:
Խոսքն այն մասին է, որ նրան թաղեցին ոչ թե ժայռափոր գերեզմանում, այլ հողում: