2 Տարեգրություն 3։1-17

  • Սողոմոնը սկսում է տաճարի շինարարությունը (1-7)

  • Սրբությունների Սրբություն (8-14)

  • Պղնձե երկու սյուները (15-17)

3  Սողոմոնը սկսեց կառուցել Եհովայի տունը+ Երուսաղեմում՝ Մորիա+ լեռան վրա, որտեղ Եհովան երևացել էր նրա հայր Դավթին՝+ հեբուսացի Օռնայի կալում:* Դավիթը այստեղ էր նախատեսել կառուցել տունը:+  Սողոմոնը շինարարությունը սկսեց իր իշխանության չորրորդ տարվա երկրորդ ամսվա երկրորդ օրը:  Ճշմարիտ Աստծու տունը կառուցելու համար Սողոմոնի դրած հիմքի երկարությունը կանգունի նախկին չափով 60 կանգուն էր, իսկ լայնությունը՝ 20 կանգուն:*+  Սրբության առջև գտնվող նախասրահի երկարությունը* 20 կանգուն էր, ինչը հավասար էր տան* լայնությանը, բարձրությունը նույնպես 20 կանգուն էր:* Սողոմոնը այն ներսից պատեց մաքուր ոսկով:+  Տան մեծ սենյակը* նա երեսապատեց գիհու փայտերով, հետո դրանք պատեց ընտիր ոսկով+ և արմավենիներ ու շղթայաձև+ նախշեր փորագրեց:+  Տունը նա գեղեցիկ թանկարժեք քարերով զարդարեց:+ Նրա օգտագործած ոսկին+ Փարուիմից էր բերված:  Տան գերանները, շեմքը, պատերն ու դռները նա ոսկով պատեց+ և պատերի վրա քերովբեներ քանդակեց:+  Սողոմոնը կառուցեց նաև Սրբությունների Սրբությունը,+ որի երկարությունը տան լայնության չափ էր՝ 20 կանգուն: Լայնությունը նույնպես 20 կանգուն էր:* Հետո այն ընտիր ոսկով պատեց. դրա համար 600 տաղանդ* ոսկի օգտագործվեց:+  Մեխերի համար օգտագործվեց 50 սիկղ* ոսկի: Վերնասենյակները նա նույնպես ոսկով պատեց: 10  Սրբությունների Սրբությունում նա քերովբեների երկու քանդակներ պատրաստեց և դրանք ոսկով պատեց:+ 11  Քերովբեների թևերի+ երկարությունը ընդհանուր հաշվով 20 կանգուն էր. առաջին քերովբեի մի թևը հինգ կանգուն էր և դիպչում էր տան պատին, մյուս թևը նույնպես հինգ կանգուն էր և դիպչում էր երկրորդ քերովբեի մի թևին: 12  Երկրորդ քերովբեի մի թևը հինգ կանգուն էր և դիպչում էր տան մյուս պատին, իսկ մյուս թևը, որը նույնպես հինգ կանգուն էր, դիպչում էր առաջին քերովբեի մի թևին: 13  Այս քերովբեների տարածված թևերի երկարությունը 20 կանգուն էր: Նրանք կանգնած էին՝ երեսով դեպի Սրբությունը: 14  Սողոմոնը նաև մուգ կարմիր և կապույտ թելից, մանուշակագույն ներկված բրդից ու բարձրորակ կտորից վարագույր պատրաստեց+ և վրան քերովբեներ ասեղնագործեց:+ 15  Տան առաջ նա 35 կանգուն* երկարությամբ երկու սյուն կառուցեց,+ և դրանց վրա խոյակներ* դրեց, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը հինգ կանգուն էր:+ 16  Հետո ապարանջանի նման շղթաներ պատրաստեց և դրանցով զարդարեց սյունախոյակները, ապա 100 նուռ պատրաստեց ու ամրացրեց շղթաներին: 17  Նա այդ սյուները կանգնեցրեց տաճարի առջև, մեկը՝ աջ* կողմում, մյուսը՝ ձախ.* աջ կողմի սյունը կոչեց Հաքին,* իսկ ձախ կողմինը՝ Բոոս:*

Ծանոթագրություններ

Հացահատիկը տրորելու, մանրելու տեղ:
Հիմքի չափսերը՝ մոտ 31×10 մ: Ըստ ոմանց՝ «նախկին չափը» երկար կանգունն է, որը հավասար է մոտ 51,8 սմ-ի: Տես հավելված Բ14:
Կամ՝ «լայնությունը»:
Այստեղ «տուն» բառը վերաբերում է Սրբություն և Սրբությունների Սրբություն հատվածին:
Որոշ հին ձեռագրերում գրված է «120», մինչդեռ կան այլ ձեռագրեր և թարգմանություններ, որոնցում գրված է «20 կանգուն»:
Բռց.՝ «Մեծ տունը»: Ըստ ամենայնի, խոսքը Սրբության մասին է:
Սրբությունների Սրբության չափսերը՝ մոտ 8,9 × 8,9 × 8,9 մ:
Մոտ 20,5 տ: Տես հավելված Բ14:
Մոտ 570 գ: Տես հավելված Բ14:
Մոտ 15,5 մ:
Այսինքն՝ սյունագլուխներ:
Կամ՝ «հարավային»:
Կամ՝ «հյուսիսային»:
Նշանակում է «թող նա [Եհովան] ամուր հաստատի»:
Հնարավոր է՝ նշանակում է «զորությամբ»: