2 Տարեգրություն 31։1-21

  • Եզեկիան արմատախիլ է անում հավատուրացությունը (1)

  • Ժողովուրդը հոգ է տանում քահանաների ու ղևտացիների համար (2-21)

31  Երբ տոնակատարությունն ավարտվեց, այնտեղ գտնվող բոլոր իսրայելացիները գնացին Հուդայի քաղաքներ: Նրանք ամբողջ Հուդայի, Բենիամինի, ինչպես նաև Եփրեմի ու Մանասեի տարածքներում+ ջարդուփշուր արեցին սուրբ սյուներն+ ու սուրբ ձողերը*+ և ավերեցին սրբավայրերն+ ու զոհասեղանները.+ դրանցից ոչինչ չմնաց: Հետո իսրայելացիները վերադարձան իրենց քաղաքներ, ամեն մարդ՝ իր կալվածք:  Եզեկիան քահանաներին ու ղևտացիներին, ըստ իրենց խմբերի,+ հանձնարարեց կատարել իրենց համար սահմանված ծառայությունը՝+ ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցել, ծառայել, երախտագիտություն հայտնել ու գովաբանել Եհովային նրա տան գավիթների դարպասների մոտ:+  Թագավորն իր ունեցվածքից սկսեց բաժին հանել ողջակեզների համար՝+ առավոտյան և երեկոյան,+ Շաբաթ օրերին,+ նաև նորալուսինների+ և տոների+ համար մատուցվող ողջակեզների համար, ինչպես գրված է Եհովայի Օրենքում:  Նա նաև կարգադրեց Երուսաղեմի բնակիչներին, որ քահանաներին ու ղևտացիներին իրենց հասանելիք բաժինը տան,+ որպեսզի նրանք կարողանան իրենց ուշադրությունը ամբողջովին կենտրոնացնել* Եհովայի օրենքը կատարելու վրա:  Երբ այս կարգադրությունը եղավ, իսրայելացիները հացահատիկի և դաշտում աճեցրած մյուս բոլոր բաների առաջին բերքից,+ ինչպես նաև նոր գինուց, յուղից+ ու մեղրից մեծ քանակությամբ նվիրաբերություն արեցին և առատաձեռնորեն ամեն ինչի տասանորդը բերեցին:+  Իսրայելի և Հուդայի ժողովուրդը, որն ապրում էր Հուդայի քաղաքներում, նույնպես նվիրաբերություն արեց՝ բերելով խոշոր եղջերավոր անասունների ու ոչխարների մեկ տասներորդը և իր Աստված Եհովային նվիրված* սուրբ բաների մեկ տասներորդը:+ Նրանք բերեցին այս ամենը և կույտերով դիզեցին:  Նվիրաբերությունները սկսեցին կուտակել երրորդ ամսում,+ իսկ յոթերորդ ամսում+ այդ գործընթացն ավարտվեց:  Երբ Եզեկիան և իշխանները եկան ու տեսան, թե որքան շատ նվիրաբերություն է հավաքվել, փառք տվեցին Եհովային ու օրհնեցին նրա ժողովրդին՝ Իսրայելին:  Հետո Եզեկիան քահանաներին ու ղևտացիներին հարցրեց հավաքված նվիրաբերությունների մասին: 10  Այդ ժամանակ ավագ քահանա Ազարիան, որ Սադոկի սերնդից էր, ասաց նրան. «Այն բանից հետո, երբ մարդիկ սկսել են ընծաներ բերել Եհովայի տուն,+ բոլորը ուտում են ու կշտանում, և դեռ ահագին էլ կա, որովհետև Եհովան օրհնել է իր ժողովրդին: Եվ ահա այսքան շատ բան է ավելացել»:+ 11  Եզեկիան կարգադրեց պահեստասենյակներ* պատրաստել+ Եհովայի տանը, և այդպես էլ արվեց: 12  Ապա նվիրաբերությունները, տասանորդներն+ ու սուրբ բաները ներս բերեցին՝ բարեխղճորեն կատարելով իրենց գործը: Այս գործի պատասխանատուն ղևտացի Քոնանիան էր, իսկ նրա եղբայր Սեմեին նրանից հետո երկրորդն էր: 13  Եզեկիա թագավորի կարգադրությամբ Հեիելը, Ազազիան, Նահաթը, Ասայելը, Հերիմոթը, Հոզաբադը, Ելիելը, Եսմաքիան, Մաաթը և Բանեան օգնականներ նշանակվեցին, որ աջակցեն Քոնանիային ու նրա եղբայր Սեմեիին, իսկ Ազարիան ճշմարիտ Աստծու տան գործերն էր կառավարում: 14  Եմնայի որդի ղևտացի Կորեն՝ արևելյան կողմի դռնապանը,+ ճշմարիտ Աստծուն արվող կամավոր նվիրաբերությունների+ պատասխանատուն էր և բաշխում էր Եհովային արված նվիրաբերություններն+ ու ամենասուրբ իրերը:+ 15  Քահանաների քաղաքներում նրա վերակացության տակ էին Եդենը, Մինիամինը, Հեսուան, Սեմայիան, Ամարիան ու Սեքենիան,+ որոնց վստահված էր խմբերում+ ծառայող իրենց եղբայրներին՝ թե՛ մեծերին, թե՛ փոքրերին, հավասարապես բաշխել իրենց հասանելիքը: 16  Բացի այդ՝ հասանելիքը տալիս էին տոհմաբանության մեջ գրանցված երեք տարեկան և ավելի բարձր տարիքի տղաներին ու տղամարդկանց, որոնք ամեն օր գալիս էին Եհովայի տուն՝ կատարելու իրենց խմբերին հանձնարարված ծառայությունը: 17  Քահանաների, ինչպես նաև 20 տարեկան ու ավելի բարձր տարիքի ղևտացիների+ տոհմաբանությունը կազմված էր ըստ իրենց գերդաստանների+ և ըստ իրենց խմբերի+ մեջ ունեցած պարտականությունների: 18  Այդ տոհմաբանության մեջ ներառված էին նաև նրանց ընտանիքները՝ կանայք, որդիներն ու դուստրերը, որովհետև նրանք հավատարմորեն կատարում էին իրենց վստահված սուրբ ծառայությունը: 19  Տոհմաբանության մեջ ընդգրկված էին նաև Ահարոնի սերունդները՝ քահանաները, որոնք ապրում էին իրենց քաղաքների շրջակայքում:+ Բոլոր քաղաքներում անուն առ անուն նշանակված տղամարդիկ կային, որոնք քահանայական տոհմի բոլոր տղամարդկանց,* ինչպես նաև ղևտացիների տոհմաբանության մեջ բոլոր գրանցվածներին տալիս էին նրանց հասանելիք բաժինը: 20  Եզեկիան այս ամենն արեց ամբողջ Հուդայում: Նա արեց այն, ինչը ճիշտ ու արդար էր իր Աստված Եհովայի աչքին, և հավատարիմ եղավ նրան: 21  Իր Աստծուն ծառայելու* համար ինչ գործ էլ որ նա ձեռնարկեց՝ թե՛ ճշմարիտ Աստծու տան ծառայության+ և թե՛ Օրենքի ու պատվիրանի հետ կապված, ամբողջ սրտով արեց և հաջողություն ունեցավ:

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Սուրբ ձող»:
Կամ՝ «որպեսզի նրանք կարողանան ամբողջությամբ նվիրվել»:
Բռց.՝ «սրբագործված»: Բառարանում տես «Սրբագործել»:
Կամ՝ «ճաշասենյակներ»:
Ներառյալ տղա երեխաները:
Բռց.՝ «փնտրելու»: