2 Տարեգրություն 36։1-23

  • Հովաքազ՝ Հուդայի թագավոր (1-3)

  • Հովակիմ՝ Հուդայի թագավոր (4-8)

  • Հովաքին՝ Հուդայի թագավոր (9, 10)

  • Սեդեկիա՝ Հուդայի թագավոր (11-14)

  • Երուսաղեմի կործանումը (15-21)

  • Կյուրոսի՝ տաճարը վերակառուցելու մասին հռչակագիրը (22, 23)

36  Դրանից հետո ժողովուրդը Հովսիայի որդի Հովաքազին+ նրա հոր փոխարեն թագավոր դարձրեց Երուսաղեմում:+  Հովաքազը 23 տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երեք ամիս իշխեց Երուսաղեմում:  Եգիպտոսի թագավորը գահընկեց արեց նրան Երուսաղեմում և 100 տաղանդ* արծաթի ու մեկ տաղանդ* ոսկու չափով հարկ դրեց երկրի վրա:+  Դեռ ավելին՝ Եգիպտոսի թագավոր Նեքաոն+ Հուդայում ու Երուսաղեմում թագավոր դարձրեց նրա եղբայր Եղիակիմին և նրա անունը փոխեց ու Հովակիմ դրեց, իսկ Եղիակիմի եղբորը՝ Հովաքազին, տարավ Եգիպտոս:+  Հովակիմը+ 25 տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և 11 տարի իշխեց Երուսաղեմում: Նա արեց այն, ինչը չար էր իր Աստված Եհովայի աչքում:+  Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորը+ դուրս եկավ նրա դեմ, որ պղնձե կրկնակի շղթաներով կապած՝ նրան տանի Բաբելոն:+  Նաբուգոդոնոսորը վերցրեց Եհովայի տան պատկանելիքների մի մասը, տարավ Բաբելոն ու դրեց իր պալատում:+  Հովակիմի կյանքի մնացած իրադարձությունների, նրա արած գարշելի գործերի և առհասարակ նրա բոլոր վատ արարքների մասին գրված է «Իսրայելի և Հուդայի թագավորների գրքում»: Հովակիմից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Հովաքինը:+  Հովաքինը+ 18 տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երեք ամիս ու տասը օր իշխեց Երուսաղեմում: Նա արեց այն, ինչը չար էր Եհովայի աչքում:+ 10  Տարվա սկզբին* Նաբուգոդոնոսոր թագավորը մարդիկ ուղարկեց և Եհովայի տան թանկարժեք իրերի+ հետ միասին Հովաքինին բերել տվեց Բաբելոն,+ իսկ Հուդայում ու Երուսաղեմում թագավոր դարձրեց նրա հորեղբայր Սեդեկիային:+ 11  Սեդեկիան+ 21 տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և 11 տարի իշխեց Երուսաղեմում:+ 12  Նա արեց այն, ինչը չար էր իր Աստված Եհովայի աչքում, և չխոնարհեցրեց իրեն Երեմիա մարգարեի+ առաջ, որը Եհովայի կարգադրությամբ էր խոսում: 13  Սեդեկիան նաև ապստամբեց Նաբուգոդոնոսոր թագավորի դեմ,+ թեև վերջինս նրան Աստծով երդվել էր տվել: Նա շարունակեց համառ* և կարծրասիրտ լինել ու չցանկացավ Իսրայելի Աստված Եհովայի մոտ վերադառնալ: 14  Քահանաների բոլոր գլխավորները, ինչպես նաև ժողովուրդը չափազանց շատ մեղքեր գործեցին՝ հետևելով մյուս ազգերի բոլոր գարշելի սովորույթներին: Նրանք պղծեցին Եհովայի տունը,+ որը նա սրբագործել* էր Երուսաղեմում: 15  Նրանց նախահայրերի Աստված Եհովան շարունակ պատգամաբերներ էր ուղարկում և նորից ու նորից նախազգուշացումներ էր տալիս նրանց, որովհետև խղճում էր իր ժողովրդին և չէր ցանկանում, որ իր բնակավայրը ավերվի: 16  Բայց նրանք հեգնում էին ճշմարիտ Աստծու պատգամաբերներին,+ արհամարհում էին նրա խոսքերը+ և ծաղրում նրա մարգարեներին:+ Ի վերջո Եհովայի բարկությունը բորբոքվեց իր ժողովրդի դեմ,+ որին բուժել այլևս հնարավոր չէր: 17  Նա նրանց դեմ հանեց քաղդեացիների+ թագավորին, որը սրբարանում+ սրի քաշեց+ նրանց երիտասարդներին. թագավորը չխնայեց ո՛չ երիտասարդին, ո՛չ կույսին, ո՛չ ծերին և ո՛չ էլ տկարին:+ Աստված ամեն ինչ նրա ձեռքը մատնեց:+ 18  Ճշմարիտ Աստծու տան բոլոր իրերը՝ թե՛ մեծ, թե՛ փոքր, ինչպես նաև Եհովայի տան գանձերը և թագավորի ու նրա իշխանների գանձերը՝ ամեն բան, Նաբուգոդոնոսորը տարավ Բաբելոն:+ 19  Նա այրեց ճշմարիտ Աստծու տունը,+ փլուզեց Երուսաղեմի պարիսպը,+ հրի մատնեց աշտարակներն ու ոչնչացրեց բոլոր արժեքավոր բաները:+ 20  Իսկ ողջ մնացածներին գերի տարավ Բաբելոն,+ և նրանք թագավորի ու նրա որդիների ծառաները եղան+ այնքան ժամանակ, մինչև որ հաստատվեց պարսկական տիրապետությունը:+ 21  Այսպես կատարվեց Երեմիայի միջոցով Եհովայի ասած խոսքը,+ և երկիրը լրացրեց բաց թողնված Շաբաթները:+ Ամայության ողջ ընթացքում երկիրը պահեց Շաբաթը, մինչև որ 70 տարին լրացավ:+ 22  Պարսկաստանի թագավոր Կյուրոսի+ իշխանության առաջին տարում* Եհովան մղեց նրան* մի հռչակագիր կազմել, որպեսզի կատարվի իր՝ Եհովայի խոսքը, որ հաղորդել էր Երեմիայի միջոցով:+ Այդ հռչակագրով Կյուրոսը իր ողջ թագավորությունով մեկ ազդարարեց հետևյալը.+ 23  «Պարսկաստանի թագավոր Կյուրոսն ասում է. «Եհովան՝ երկնքի Աստվածը,* ինձ տվել է երկրի բոլոր թագավորությունները+ և հանձնարարել է իր համար տուն կառուցել Երուսաղեմում, որը գտնվում է Հուդայում:+ Բոլոր նրանք, ովքեր նրա ժողովրդից են, թող գնան, և թող իրենց Աստված Եհովան իրենց հետ լինի»»:+

Ծանոթագրություններ

Մոտ 3,4 տ: Տես հավելված Բ14:
Մոտ 34,2 կգ:
Հավանաբար գարնանը:
Բռց.՝ «Նա պնդացրեց պարանոցը»:
Բառարանում տես «Սրբագործել»:
Ըստ ամենայնի, խոսքը Բաբելոնի վրա իշխելու առաջին տարվա մասին է:
Բռց.՝ «արթնացրեց Կյուրոսի ոգին»:
Բառարանում տես «Երկնքի Աստված»: