2 Տարեգրություն 4։1-22

  • Զոհասեղանը, Ծովը և ավազանները (1-6)

  • Ճրագակալները, սեղանները և գավիթները (7-11ա)

  • Տաճարի կահ-կարասին (11բ-22)

4  Դրանից հետո նա պատրաստեց պղնձե զոհասեղանը,+ որի երկարությունը 20 կանգուն էր, լայնությունը՝ 20 կանգուն, իսկ բարձրությունը՝ 10 կանգուն:*  Ապա նա ձուլածո կլոր ավազան պատրաստեց, որը կոչվում է ծով:+ Դրա մի եզրից մյուսը 10 կանգուն էր, բարձրությունը՝ 5 կանգուն, իսկ շրջագիծը, լարով չափած, 30 կանգուն էր:*+  Եզրից ներքև՝ ծովի շուրջբոլորը, վայրի ձմերուկի նախշեր կային,+ յուրաքանչյուր մեկ կանգուն հատվածում՝ տասը նախշ: Ծովն ու դրա վրա արված երկու շարք վայրի ձմերուկի նախշերը միաձույլ էին:  Ծովը դրված էր պղնձե 12 ցլերի վրա,+ որոնցից 3-ը նայում էին հյուսիս, 3-ը՝ արևմուտք, 3-ը՝ հարավ, և 3-ը՝ արևելք: Այն ցլերի վրա էր, և ցլերի հետնամասերը դեպի կենտրոնն էին ուղղված:  Ծովի պատի հաստությունը ձեռքի ափի լայնության* չափ էր, իսկ եզրը գավաթի եզրի պես էր արված՝ շուշան ծաղկի նման: Դրա տարողությունը 3 000 մար* էր:  Նա նաև տասը ավազան պատրաստեց լվացվելու համար. հինգը դրեց աջ կողմում, հինգը՝ ձախ:+ Ողջակեզի+ համար օգտագործված բոլոր պարագաները այդ ավազանների մեջ էին լվանում: Իսկ ծովը քահանաների համար էր, որ դրա միջի ջրով լվացվեին:+  Նա տասը ոսկե ճրագակալ պատրաստեց՝+ ըստ տրված ցուցումների,+ և դրանք դրեց տաճարում, հինգը՝ աջ կողմում, հինգը՝ ձախ:+  Բացի այդ՝ նա տասը սեղան պատրաստեց և դրանք դրեց տաճարում, հինգը՝ աջ կողմում, հինգը՝ ձախ,+ նաև 100 ոսկե թաս պատրաստեց:  Հետո կառուցեց քահանաների գավիթն+ ու մեծ գավիթը+ և պատրաստեց գավիթների դռները, որոնք պղնձով պատեց: 10  Իսկ ծովը նա տեղադրեց տան աջ կողմում՝ դեպի հարավ-արևելք:+ 11  Քիրամը պատրաստեց նաև դույլեր, բահեր ու թասեր:+ Այսպիսով՝ Քիրամն ավարտեց ճշմարիտ Աստծու տան հետ կապված աշխատանքները, որոնք նա անում էր Սողոմոն թագավորի համար:+ 12  Նա պատրաստեց երկու սյուները+ և երկու գավաթաձև խոյակները, որ երկու սյուների վրա էին, երկու գավաթաձև սյունախոյակները զարդարող ցանցաձև հյուսվածքները,+ 13  երկու սյունախոյակների հյուսվածքների վրայի 400 նռները+ (երկու շարք՝ ամեն մի հյուսվածքի վրա. դրանք զարդարում էին գավաթաձև սյունախոյակները),+ 14  տասը սայլերն ու սայլերի վրայի տասը ավազանները,+ 15  ծովը և այն պահող 12 ցլերը,+ 16  նաև դույլերը, բահերը, մեծ պատառաքաղներն+ ու մյուս բոլոր պիտույքները: Այս ամենը, որ Քիրամ-Աբիվը+ Սողոմոն թագավորի ասածով պատրաստեց Եհովայի տան համար, փայլեցված պղնձից էր: 17  Թագավորը դրանք կավե կաղապարների մեջ ձուլեց Հորդանանի շրջանում,* որը Սոկքոթի+ և Սարեդայի միջև է: 18  Այս բոլոր իրերը Սողոմոնը ահռելի քանակությամբ պատրաստեց, ուստի պղնձի կշիռը հայտնի չեղավ:+ 19  Սողոմոնը պատրաստեց ճշմարիտ Աստծու տան բոլոր պատկանելիքները՝+ խնկարկության ոսկե սեղանը,*+ Նրա առաջ դրվող հացերի+ սեղանները,+ 20  մաքուր ոսկուց ճրագակալները և դրանց ճրագները,+ որպեսզի, տրված ցուցումների համաձայն, վառեն խորքի սենյակի առաջ, 21  ոսկե ծաղիկները, ճրագները, այրված պատրույգը հանելու ունելիները, որոնք ամենամաքուր ոսկուց էին պատրաստված, 22  մաքուր ոսկուց պատրույգի մկրատները, թասերը, անոթները, այրուքի ամանները* և տան ոսկե դռները՝ Սրբությունների Սրբության դռները+ և Սրբության* դռները:+

Ծանոթագրություններ

Զոհասեղանի չափսերը՝ մոտ 8,9 × 8,9 × 4,5 մ: Տես հավելված Բ14:
Մոտ 4,4 × 2,2 × 13,4 մ:
Մոտ 7,4 սմ: Տես հավելված Բ14:
Մոտ 66 000 լ: Տես հավելված Բ14:
Այսինքն՝ այն տարածքում, որն ընդգրկում էր Հորդանանի հովտի ստորին հատվածը մինչև Սեգոր:
Բռց.՝ «ոսկե զոհասեղանը»:
Այսինքն՝ այրված պատրույգը հանելու համար նախատեսված ամանները:
Բռց.՝ «տաճարի տան»: