2 Տարեգրություն 5։1-14

  • Տաճարի հանդիսավոր բացման նախապատրաստությունը (1-14)

    • Տապանակը բերվում է տաճար (2-10)

5  Այսպիսով՝ Սողոմոնը ավարտեց Եհովայի տան հետ կապված բոլոր աշխատանքները:+ Այնուհետև նա իր հայր Դավթի նվիրաբերած* իրերը՝+ արծաթը, ոսկին ու բոլոր առարկաները, բերեց ու ճշմարիտ Աստծու տան գանձարանի սենյակներում դրեց:+  Այդ ժամանակ Սողոմոն թագավորը իր մոտ հավաքեց Իսրայելի երեցներին՝ Իսրայելի ցեղերի բոլոր գլուխներին ու գերդաստանների գլուխներին. նրանք եկան Երուսաղեմ, որպեսզի Եհովայի ուխտի տապանակը Դավթի քաղաքից՝+ Սիոնից տեղափոխեն:+  Իսրայելի բոլոր տղամարդիկ թագավորի մոտ հավաքվեցին տոնի* ժամանակ՝ յոթերորդ ամսին:+  Երբ Իսրայելի բոլոր երեցները եկան, ղևտացիները բարձրացրին տապանակը:+  Նրանք տարան տապանակը, հանդիպման վրանը+ և վրանում եղող բոլոր սուրբ իրերը. դրանք տեղափոխեցին քահանաներն ու ղևտացիները:*  Սողոմոն թագավորն ու նրա մոտ հավաքված բոլոր իսրայելացիները տապանակի առջևում էին և անթիվ-անհամար ոչխարներ ու խոշոր եղջերավոր անասուններ էին զոհաբերում:+  Այսպիսով՝ քահանաները Եհովայի ուխտի տապանակը տարան դրա համար նախատեսված տեղը՝ տան խորքի սենյակը՝ Սրբությունների Սրբություն, և դրեցին քերովբեների թևերի տակ:+  Քերովբեների թևերը տարածվում էին այն հատվածի վրա, որտեղ տապանակն էր, և ամպհովանու պես ծածկում էին տապանակն ու դրա ձողերը:+  Ձողերն այնքան երկար էին, որ դրանց ծայրերը երևում էին խորքի սենյակի առջևում գտնվող Սրբությունից, բայց դրսից չէին երևում: Դրանք մինչ օրս այնտեղ են: 10  Տապանակի մեջ միմիայն երկու քարե տախտակներն էին, որոնք Մովսեսը այնտեղ էր դրել Քորեբում,+ երբ Եհովան ուխտ*+ էր կապել Իսրայելի ժողովրդի հետ Եգիպտոսից նրանց դուրս գալու ժամանակ:+ 11  Երբ քահանաները դուրս եկան սուրբ վայրից (այնտեղ գտնվող բոլոր քահանաները, անկախ նրանից, թե որ խմբին էին պատկանում,+ սրբագործել* էին իրենց),+ 12  ղևտացի բոլոր երգիչները,+ որոնք Ասափի,+ Եմանի,+ Իդիթունի+ և նրանց որդիների ու եղբայրների ղեկավարության տակ էին, բարձրորակ կտորից հագուստներ հագած, ծնծղաներով, տավիղներով ու քնարներով կանգնած էին զոհասեղանի արևելյան կողմում: Նրանց հետ էին նաև 120 քահանաներ, որոնք շեփոր էին հնչեցնում:+ 13  Երբ շեփորահարներն ու երգիչները սկսեցին ներդաշնակ կատարմամբ գովաբանել և շնորհակալություն հայտնել Եհովային, ու երբ շեփորների, ծնծղաների և այլ երաժշտական գործիքների հնչյունների ներքո երգիչները փառաբանեցին Եհովային՝ ասելով՝ «Բարի* է նա, նրա հավատարիմ սերը հավերժական է»,+ այդ ժամանակ Եհովայի տունը ամպով լցվեց:+ 14  Քահանաները ամպի պատճառով չկարողացան այնտեղ մնալ և կատարել իրենց ծառայությունը, քանի որ Եհովայի փառքը լցրել էր ճշմարիտ Աստծու տունը:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «սրբագործած»: Բառարանում տես «Սրբագործել»:
Այսինքն՝ Տաղավարների տոնի:
Կամ՝ «ղևտացի քահանաները»:
Բառարանում տես «Ուխտ»:
Բառարանում տես «Սրբագործել»:
Բառարանում տես «Բարեսիրություն»: