2 Տարեգրություն 6։1-42

  • Սողոմոնը դիմում է ժողովրդին (1-11)

  • Սողոմոնի աղոթքը՝ տաճարի հանդիսավոր բացմանը (12-42)

6  Այդ ժամանակ Սողոմոնն ասաց. «Եհո՛վա, դու ասացիր, որ թանձր խավարում ես բնակվելու:+  Ես քեզ համար մի վեհապանծ տուն եմ կառուցել՝ մնայուն տեղ, որ հավիտյան այնտեղ բնակվես»:+  Ապա թագավորը շրջվեց և օրհնեց Իսրայելի ժողովին. Իսրայելի ամբողջ ժողովը կանգնած էր:+  Սողոմոնն ասաց. «Փա՜ռք Եհովային՝ Իսրայելի Աստծուն, ով իր բերանով խոստում տվեց իմ հորը՝ Դավթին, և իր ձեռքով կատարեց խոստացածը: Նա ասել էր.  «Այն օրից, երբ իմ ժողովրդին Եգիպտոսից դուրս բերեցի, Իսրայելի ցեղերին պատկանող ոչ մի քաղաք չընտրեցի, որ իմ անունը պատվելու համար այնտեղ տուն կառուցվի,+ ոչ էլ ընտրեցի մեկին, ով իմ ժողովրդի՝ Իսրայելի առաջնորդը կլինի:  Բայց հիմա ընտրել եմ Երուսաղեմը,+ որ իմ անունն այնտեղ լինի, և ընտրել եմ Դավթին, որ ղեկավարի իմ ժողովրդին՝ Իսրայելին»:+  Եվ իմ հայր Դավիթը իր ողջ սրտով ցանկացավ Իսրայելի Աստված Եհովայի անվան համար տուն կառուցել:+  Սակայն Եհովան ասաց իմ հայր Դավթին. «Դու քո ողջ սրտով ցանկացար իմ անվան համար տուն կառուցել, և լավ է, որ այդ ցանկությունն ունես քո սրտում,  բայց դո՛ւ չես կառուցելու տունը, այլ քո որդին, որին կունենաս,* նա է իմ անվան համար տուն կառուցելու»:+ 10  Եհովան կատարել է իր խոստումը. ես հաջորդել եմ իմ հորը ու նստել Իսրայելի գահին,+ ճիշտ ինչպես որ Եհովան խոստացել էր:+ Ես նաև Իսրայելի Աստված Եհովայի անվան համար տուն եմ կառուցել 11  և այդ տանն եմ դրել տապանակը, որտեղ Եհովայի ուխտի տախտակներն են,+ այն ուխտի, որը նա կապել է Իսրայելի ժողովրդի հետ»: 12  Ապա Սողոմոնը կանգնեց Եհովայի զոհասեղանի դիմաց՝ Իսրայելի ողջ ժողովի առաջ, և ձեռքերը դեպի երկինք բարձրացրեց:+ 13  (Սողոմոնը պղնձե մի հարթակ էր պատրաստել ու դրել գավիթի* մեջտեղը:+ Հարթակի երկարությունը հինգ կանգուն էր, լայնությունը՝ հինգ կանգուն, իսկ բարձրությունը՝ երեք կանգուն:* Սողոմոնը կանգնեց այդ հարթակի վրա:) Իսրայելի ողջ ժողովի առաջ նա ծնկի եկավ, ձեռքերը դեպի երկինք բարձրացրեց+ 14  ու ասաց. «Ո՜վ Եհովա, Իսրայելի՛ Աստված, քեզ պես Աստված չկա ո՛չ երկնքում և ո՛չ էլ երկրի վրա: Դու պահում ես քո ուխտը և հավատարիմ սեր ես ցուցաբերում ծառաներիդ հանդեպ, որոնք ամբողջ սրտով քայլում են քո ճանապարհներով:+ 15  Դու կատարեցիր քո խոստումը, որը տվել էիր ծառայիդ՝ իմ հայր Դավթին:+ Քո բերանով խոստում տվեցիր և այսօր քո ձեռքով կատարեցիր այն:+ 16  Իսկ հիմա, ո՛վ Եհովա, Իսրայելի՛ Աստված, կատարիր իմ հայր Դավթին տվածդ այս խոստումը. «Քո սերնդից իմ առաջ միշտ կլինի մեկը, ով կնստի Իսրայելի գահին, եթե միայն որդիներդ ուշադրություն դարձնեն իրենց քայլերին և առաջնորդվեն իմ օրենքով,+ ինչպես որ դու արեցիր»:+ 17  Ո՛վ Եհովա, Իսրայելի՛ Աստված, թող քո ծառա Դավթին տվածդ խոստումը իրականություն դառնա: 18  Բայց մի՞թե Աստված կապրի երկրի վրա՝ մարդկանց հետ:+ Ահա երկինքն ու երկինքների երկինքը չեն կարող պարունակել քեզ,+ ուր մնաց թե իմ կառուցած այս տունը:+ 19  Այժմ ուշադրություն դարձրու ծառայիդ աղոթքին ու բարեհաճությունդ ստանալու աղաչանքին, ո՜վ իմ Աստված Եհովա, և լսիր քո ծառայի օգնության աղաղակն ու աղոթքը, որ նա մատուցում է քո առաջ: 20  Թող քո աչքերը գիշեր ու ցերեկ այս տան վրա լինեն՝ այն տեղի, որի համար ասացիր, որ քո անունն այնտեղ կլինի,+ որպեսզի լսես քո ծառայի աղոթքը, որ նա, շրջվելով դեպի այս վայրը, կմատուցի քեզ: 21  Լսիր ծառայիդ օգնության աղերսանքը ու ժողովրդիդ՝ Իսրայելի աղաչանքը, երբ նրանք աղոթեն՝ շրջվելով դեպի այս վայրը:+ Լսիր քո բնակության վայրից՝ երկնքից,+ լսիր ու ներիր:+ 22  Եթե մի մարդ մեղք գործի ինչ-որ մեկի դեմ, ու վերջինս նրան երդում անել տա,* և երդման* պարտավորության տակ եղող մարդը գա ու այս տանը՝ քո զոհասեղանի առաջ կանգնի,+ 23  լսիր երկնքից, միջամտիր ու դատիր քո ծառաներին. պատժիր անօրենին՝ նրան հատուցելով ըստ իր արածի,+ իսկ արդարին անմեղ ճանաչիր և վարձատրիր նրան ըստ իր արդարության:+ 24  Եթե քո ժողովուրդը՝ Իսրայելը, քո դեմ շարունակ մեղք գործելու պատճառով իր թշնամուց պարտություն կրի,+ բայց վերադառնա քեզ մոտ ու փառաբանի քո անունը,+ աղոթի+ ու քո բարեհաճությունն աղերսի այս տանը,+ 25  լսիր երկնքից+ ու ներիր քո ժողովրդի՝ իսրայելացիների մեղքը, վերադարձրու նրանց այն երկիր, որը տվել ես նրանց ու նրանց նախահայրերին:+ 26  Երբ նրանք քո դեմ շարունակ մեղք գործեն,+ ու այդ պատճառով երկինքը փակվի ու անձրև չգա,+ և երբ նրանք աղոթեն՝ շրջվելով դեպի այս վայրը, փառաբանեն քո անունը և դադարեն մեղք գործելուց, քանի որ դու խոնարհեցրած* կլինես նրանց,+ 27  լսիր երկնքից ու ներիր քո ծառաների՝ իսրայելացիների մեղքը: Սովորեցրու նրանց ճիշտ ճանապարհը, որով պետք է ընթանան,+ և անձրև բեր+ քո երկրի վրա, որը իբրև ժառանգություն տվել ես քո ժողովրդին: 28  Եթե երկրում սով լինի+ կամ համաճարակ,+ տոթակեզ քամի, ալրացող,*+ թևավոր մորեխներ կամ անկուշտ մորեխներ* լինեն,+ եթե թշնամիները պաշարեն նրանց իրենց քաղաքներից մեկում,+ և ինչ տեսակ պատուհաս կամ հիվանդություն էլ որ լինի,+ 29  և որևէ մեկը կամ քո ամբողջ ժողովուրդը՝ Իսրայելը, քեզ աղոթի+ կամ քո բարեհաճությունը աղերսի+ (ամեն մեկն ինքը գիտի իր վերքն ու ցավը)+ և իր ձեռքերը դեպի այս տունը տարածի,+ 30  լսիր երկնքից՝ քո բնակության վայրից,+ ներիր+ և ամեն մեկին իր ճանապարհների համաձայն վարձատրիր (քանի որ դու գիտես նրանց սիրտը, այո՛, միայն դու իսկապես գիտես մարդու սիրտը),+ 31  որպեսզի նրանք վախենան* քեզանից և քայլեն քո ճանապարհներով այն ողջ ժամանակ, որ ապրում են մեր նախահայրերին տվածդ երկրում: 32  Եթե մի օտարազգի, որ քո ժողովրդից՝ Իսրայելից չէ, լսելով քո մեծ անվան,*+ քո զորավոր ձեռքի ու հզոր* բազկի մասին, գա հեռու երկրից ու դեպի այս տունը շրջվելով՝ աղոթի,+ 33  դու լսիր երկնքից՝ քո բնակության վայրից, և արա այն ամենը, ինչ օտարազգին կխնդրի քեզ, որպեսզի երկրի բոլոր ժողովուրդները իմանան քո անունը,*+ վախենան քեզանից, ինչպես քո ժողովուրդը՝ Իսրայելը, և որպեսզի իմանան, որ քո անունով է կոչվում իմ կառուցած այս տունը: 34  Եթե քո ժողովրդին պատերազմի ուղարկես իր թշնամիների դեմ՝+ անկախ նրանից, թե ուր, և ժողովուրդդ, շրջվելով դեպի քո ընտրած այս քաղաքը և դեպի այս տունը, որ կառուցել եմ քո անվան համար, աղոթի+ քեզ,+ 35  լսիր երկնքից նրանց աղոթքն ու բարեհաճությունդ ստանալու աղերսանքը և արդարադատություն իրագործիր նրանց հանդեպ:+ 36  Եթե նրանք մեղք գործեն քո դեմ (քանի որ չկա մի մարդ, որ մեղք չգործի),+ և դու բարկանաս նրանց վրա ու թշնամու ձեռքը մատնես, և թշնամին գերեվարի նրանց մի երկիր՝ հեռու թե մոտիկ,+ 37  ու եթե նրանք խելքի գան այն երկրում, ուր գերի են տարվել, և քեզ մոտ վերադառնալով՝ բարեհաճությունդ աղերսեն ու ասեն իրենց գերության երկրում՝ «Մենք մեղք ենք գործել, սխալվել ենք ու չարիք ենք արել»,+ 38  եթե իրենց գերության երկրում+ նրանք ամբողջ սրտով+ ու ամբողջ հոգով* վերադառնան քեզ մոտ և աղոթեն՝ շրջվելով դեպի այն երկիրը, որը տվել ես նրանց նախահայրերին, դեպի այն քաղաքը, որը ընտրել ես,+ և դեպի այն տունը, որը ես կառուցել եմ քո անվան համար, 39  երկնքից՝ քո բնակության վայրից, լսիր նրանց աղոթքն ու բարեհաճությունդ ստանալու աղերսանքը և արդարադատություն իրագործիր նրանց հանդեպ:+ 40  Եվ հիմա, ո՜վ իմ Աստված, խնդրում եմ, թող քո աչքերը բաց լինեն, և քո ականջները ուշադրությամբ լսեն այս վայրում* արված աղոթքը:+ 41  Ո՜վ Եհովա Աստված, եկ քո հանգրվանը,+ դու և քո զորության տապանակը: Թող քո քահանաները, Եհո՛վա Աստված, փրկություն հագնեն,* և թող քեզ նվիրվածներն ուրախանան քո բարության* համար:+ 42  Ո՜վ Եհովա Աստված, մի՛ մերժիր քո օծյալին:+ Հիշիր այն հավատարիմ սերը, որ ցուցաբերել ես քո ծառա Դավթի հանդեպ»:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «որը դուրս կգա քո երանքից»:
Այսինքն՝ ցանկապատված բակի: Բառարանում տես «Գավիթ»:
Հարթակի չափսերը՝ մոտ 2,2 × 2,2 × 1,3 մ: Տես հավելված Բ14:
Բռց.՝ «անեծքի»:
Կամ՝ «ու վերջինս նրան անեծքով երդում անել տա»: Սա անեծք ներառող երդում էր: Այդ անեծքը որպես պատիժ կգար սուտ երդում տվողի կամ երդումը խախտողի վրա:
Կամ՝ «նեղը գցած»:
Կամ՝ «ծղրիդներ»:
Բույսերի սնկային հիվանդություն:
Բառարանում տես «Աստվածավախություն»:
Բռց.՝ «մեկնած»:
Կամ՝ «համբավի»:
Խոսքը ոչ միայն անունը իմանալու մասին է, այլև այդ անունը կրողին ճանաչելու:
Բառարանում տես «Հոգի»:
Կամ՝ «այս վայրի մասին»:
Ակներևաբար, խոսքն այն մասին է, որ քահանաների պատասխանատվությունն էր՝ հայտնի դարձնել մարդկանց, որ Եհովան կարող է փրկել:
Բառարանում տես «Բարեսիրություն»: