2 Տարեգրություն 7։1-22

  • Տաճարը լցվում է Եհովայի փառքով (1-3)

  • Տաճարի հանդիսավոր բացման արարողությունը (4-10)

  • Եհովան երևում է Սողոմոնին (11-22)

7  Հենց որ Սողոմոնը ավարտեց աղոթքը,+ երկնքից կրակ իջավ+ ու կլանեց ողջակեզն ու զոհերը, և տունը Եհովայի փառքով լցվեց:+  Քահանաները չէին կարող Եհովայի տուն մտնել, քանի որ Եհովայի տունը լցված էր Եհովայի փառքով:+  Երբ բոլոր իսրայելացիները տեսան, թե ինչպես կրակն իջավ, և տեսան Եհովայի փառքը՝ տան վրա, ծնկի գալով՝ մինչև քարահատակը խոնարհվեցին և շնորհակալություն հայտնեցին Եհովային՝ ասելով. «Որովհետև բարի* է նա, որովհետև նրա հավատարիմ սերը հավերժական է»:  Հետո թագավորը և ողջ ժողովուրդը Եհովայի առաջ զոհեր մատուցեցին:+  Սողոմոն թագավորը 22 000 խոշոր եղջերավոր անասուն և 120 000 ոչխար զոհաբերեց: Այսպիսով՝ թագավորն ու ողջ ժողովուրդը արեցին ճշմարիտ Աստծու տան հանդիսավոր բացումը:+  Քահանաներն իրենց տեղերում էին կանգնած, նրանց դիմաց կանգնած էին ղևտացիները՝ նվագարանները ձեռքներին, որոնց հնչյունների ներքո Եհովայի համար երգեր էին երգվում:+ (Այդ նվագարանները պատրաստել էր Դավիթ թագավորը՝ դրանց նվագակցությամբ* Եհովային շնորհակալություն հայտնելու և այս խոսքերով գովաբանելու համար. «Որովհետև նրա հավատարիմ սերը հավերժական է»): Քահանաները, նրանց դիմաց կանգնած, բարձրաձայն շեփորներ էին հնչեցնում,+ իսկ այդ ընթացքում բոլոր իսրայելացիները ոտքի վրա էին:  Այնուհետև Սողոմոնը սրբագործեց* գավիթի մեջտեղի մասը, որ Եհովայի տան դիմացն էր, որպեսզի այնտեղ մատուցի ողջակեզներն+ ու խաղաղության զոհերի ճարպը, քանի որ նրա պատրաստած պղնձե զոհասեղանի+ վրա չէին կարող տեղավորվել բոլոր ողջակեզները, հացի ընծաներն+ ու ճարպը:+  Այդ ժամանակ Սողոմոնն ու նրա հետ նաև ամբողջ Իսրայելը՝ մի բազմաքանակ ժողովուրդ, որ եկել էր Եմաթից* մինչև Եգիպտոսի հեղեղատն* ընկած վայրերից,+ յոթ օր նշեցին տոնը:+  Ութերորդ օրը* նրանք հանդիսավոր հավաքույթ արեցին,+ որովհետև զոհասեղանի հանդիսավոր բացումը յոթ օր էր տևել, և յոթ օր էլ՝ տոնակատարությունը: 10  Իսկ յոթերորդ ամսվա 23-րդ օրը նա մարդկանց ուղարկեց իրենց տները: Նրանք զվարթ սրտով գնացին՝+ ուրախանալով այն բարիքների համար, որ Եհովան արել էր Դավթին, Սողոմոնին ու իր ժողովրդին՝ Իսրայելին:+ 11  Այսպիսով՝ Սողոմոնը ավարտեց Եհովայի տան ու թագավորի պալատի շինարարությունը:+ Այն ամենը, ինչ Սողոմոնը մտադրել էր անել Եհովայի տան ու իր տան համար, հաջողությամբ իրագործեց:+ 12  Գիշերը Եհովան երևաց Սողոմոնին+ ու ասաց. «Լսեցի քո աղոթքը ու ինձ համար ընտրեցի այս տունը, որ այն լինի մի տեղ, որտեղ զոհեր կմատուցվեն:+ 13  Երբ երկինքը փակեմ, որ անձրև չգա, երբ ծղրիդներին հրամայեմ, որ խժռեն երկրի բուսականությունը, և իմ ժողովրդի մեջ համաճարակ ուղարկեմ, 14  և եթե իմ ժողովուրդը, որն իմ անունն է կրում,+ իրեն խոնարհեցնի,+ աղոթի և բարեհաճությունս փնտրի ու հետ դառնա իր չար ճանապարհներից,+ այդ ժամանակ կլսեմ երկնքից, կներեմ նրա մեղքը ու կբուժեմ նրա երկիրը:+ 15  Աչքերս բաց կլինեն, և ականջներս ուշադրությամբ կլսեն այս վայրում արված աղոթքը:+ 16  Ես ընտրել ու սրբագործել եմ այս տունը, որպեսզի իմ անունն առհավետ այնտեղ լինի:+ Իմ աչքերն ու իմ սիրտը միշտ այնտեղ կլինեն:+ 17  Եվ եթե դու քո հայր Դավթի նման քայլես իմ ճանապարհներով՝ կատարես այն ամենը, ինչ պատվիրել եմ քեզ, և եթե հնազանդվես իմ կանոններին ու կարգադրություններին,+ 18  ես էլ քո թագավորական գահը կհաստատեմ՝+ համաձայն այն ուխտի, որ կապել եմ քո հայր Դավթի հետ՝+ ասելով. «Քո սերնդից միշտ կլինի մեկը, ով կիշխի Իսրայելի վրա»:+ 19  Բայց եթե դուք երես թեքեք ինձնից, չպահեք իմ տված կանոններն ու պատվիրանները, գնաք ծառայեք ուրիշ աստվածների ու նրանց առաջ խոնարհվեք,+ 20  ես ձեզ արմատախիլ կանեմ իմ երկրից,+ որ տվել եմ ձեզ, իսկ այս տունը, որ սրբագործել եմ իմ անվան համար, կմերժեմ և բոլոր ժողովուրդների մեջ արհամարհանքի* ու ծաղրի առարկա կդարձնեմ:+ 21  Այս տունը ավերակների կույտ կդարձնեմ, և ամեն անցնող զարմանքով կնայի+ ու կհարցնի. «Ինչո՞ւ Եհովան այդպես վարվեց այս երկրի ու այս տան հետ»:+ 22  Եվ նրան կպատասխանեն. «Նրանք թողեցին իրենց նախահայրերի Աստված Եհովային,+ ով նրանց դուրս էր բերել Եգիպտոսից,+ և ուրիշ աստվածների ընտրեցին, խոնարհվեցին նրանց առաջ ու ծառայեցին նրանց,+ այդ պատճառով էլ նա այս աղետը բերեց նրանց վրա»»:+

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Բարեսիրություն»:
Կամ՝ «նրանց հետ»: Հավանաբար, խոսքը ղևտացիների մասին է:
Բառարանում տես «Սրբագործել»:
Կամ՝ «Եմաթի մուտքից»:
Բառարանում տես «Հեղեղատ»:
Այսինքն՝ տոնի հաջորդ օրը, կամ՝ 15-րդ օրը:
Բռց.՝ «առակ»: