2 Տարեգրություն 8։1-18

  • Սողոմոնի շինարարական մյուս նախագծերը (1-11)

  • Կազմակերպվում է տաճարում մատուցվող երկրպագությունը (12-16)

  • Սողոմոնի նավերը (17, 18)

8  Եհովայի տունը և իր պալատը Սողոմոնը կառուցեց 20 տարվա ընթացքում:+  Սողոմոնը վերակառուցեց այն քաղաքները, որոնք Քիրամը+ տվել էր իրեն, և իսրայելացիներին* բնակեցրեց այնտեղ:  Սողոմոնը նաև գնաց Եմաթ-Զոբա և գրավեց այն:  Բացի այդ՝ նա ամրացրեց* Թադմորը, որը անապատում է, և այն բոլոր քաղաքները,+ որոնք կառուցել էր Եմաթում+ որպես պահեստավայր:  Սողոմոնը վերակառուցեց Վերին և Ստորին Բեթ-Օրոնը՝+ դարձնելով դրանք պարիսպներ, դարպասներ ու նիգեր* ունեցող ամրացված քաղաքներ:  Վերակառուցեց նաև Բաալեթը,+ որպես պահեստավայր ծառայող բոլոր քաղաքները,+ որոնք իրեն էին պատկանում, և կառքերի ու հեծյալների համար նախատեսված քաղաքները: Սողոմոնը կառուցեց նաև այն ամենը, ինչ ցանկացել էր կառուցել Երուսաղեմում, Լիբանանում և իր տիրապետության տակ գտնվող ամբողջ երկրում:  Սողոմոնը քետացիների, ամորհացիների, փերեզացիների, խևացիների և հեբուսացիների+ ողջ մնացած սերունդներին, որոնք Իսրայելի ժողովրդից չէին,+  այսինքն՝ նրանց, ովքեր այդ երկրում էին ապրում, և ում իսրայելացիները չէին բնաջնջել,+ հարկադիր աշխատանքի դրեց. մինչ օրս դա այդպես է:+  Բայց Սողոմոնը իսրայելացիներից ոչ մեկին ստրուկ չդարձրեց.+ նրանք իր ռազմիկներն էին, զորավարների պետերը, ինչպես նաև իր կառապանների ու ձիավորների վերակացուները:+ 10  Սողոմոն թագավորը ուներ 250 գլխավոր փոխկառավարիչներ, որոնք վերահսկում էին աշխատողների գործը:+ 11  Սողոմոնը փարավոնի դստերը+ Դավթի քաղաքից տարավ այն տունը, որը նրա համար էր կառուցել:+ Նա ասաց. «Թեև իմ կինն է, բայց չպետք է բնակվի Իսրայելի Դավիթ թագավորի տանը, որովհետև այն վայրերը, որտեղ եղել է Եհովայի տապանակը, սուրբ են»:+ 12  Սողոմոնը Եհովային ողջակեզներ+ մատուցեց Եհովայի զոհասեղանի+ վրա, որը պատրաստել էր նախասրահի+ առաջ: 13  Մովսեսի պատվերի համաձայն՝ նա զոհեր էր մատուցում ամեն օր, այդ թվում՝ Շաբաթներին,+ նորալուսիններին+ և տարվա մեջ հաստատված երեք տոներին՝+ Անթթխմոր հացերի տոնին,+ Շաբաթների տոնին+ և Տաղավարների* տոնին:+ 14  Սողոմոնը քահանաների խմբերին,+ իր հայր Դավթի հաստատած կարգի համաձայն, հանձնարարեց կատարել իրենց ծառայությունները: Նաև ղևտացիներին պատվիրեց, որ ամեն օր, ըստ սահմանված կարգի, գովաբանեն+ Աստծուն ու ծառայություն անեն քահանաների ներկայությամբ, իսկ դռնապաններին, ըստ իրենց խմբերի, հանձնարարեց կանգնել տարբեր դարպասների մոտ,+ քանի որ այդպես էր պատվիրել Դավիթը՝ ճշմարիտ Աստծու մարդը: 15  Նրանք ճշգրտությամբ կատարում էին պահեստների և ցանկացած այլ գործի վերաբերյալ այն բոլոր պատվերները, որ թագավորը տվել էր քահանաներին ու ղևտացիներին: 16  Սողոմոնի բոլոր գործերը, սկսած այն օրից, երբ դրվեց Եհովայի տան հիմքը,+ մինչև տան կառուցվելը, լավ կազմակերպված էին:* Այսպիսով՝ Եհովայի տան շինարարությունն ավարտվեց:+ 17  Դրանից հետո Սողոմոնը գնաց Եսիոն-Գաբեր+ և Ելաթ,+ որը Եդոմում է՝ ծովի ափին:+ 18  Քիրամը+ իր ծառաների միջոցով նրան նավեր ու փորձառու նավաստիներ էր ուղարկում: Սողոմոնի ծառաների հետ նրանք նավարկում էին Օֆիր+ ու այնտեղից Սողոմոն թագավորին 450 տաղանդ* ոսկի+ բերում:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «Իսրայելի որդիներին»:
Կամ՝ «վերակառուցեց»:
Փայտե կամ երկաթե ձող՝ դռան հետևից գցելու և այն փակելու համար:
Կամ՝ «Ժամանակավոր ծածկերի»:
Կամ՝ «ավարտվեցին»:
Մոտ 15,4 տ: Տես հավելված Բ14: