2 Տիմոթեոս 2։1-26

  • Պողոսից լսած ամեն բան Տիմոթեոսը պետք է ուսուցանի վստահելի մարդկանց (1-7)

  • Պողոսը չարչարանքներ է կրում հանուն բարի լուրի (8-13)

  • Աստծու խոսքը ճիշտ մատուցելու հորդոր (14-19)

  • Փախիր երիտասարդական ցանկություններից (20-22)

  • Ինչպես վարվել հակառակորդների հետ (23-26)

2  Զավա՛կս,+ շարունակիր ուժ ստանալ այն անզուգական բարության շնորհիվ, որ դրսևորում է Քրիստոս Հիսուսը:  Ինձնից լսած ամեն բան, որ շատ վկաների կողմից էլ է հաստատվել,+ ուսուցանիր* վստահելի մարդկանց, ովքեր համապատասխան որակներ ունեն իրենց հերթին ուրիշներին ուսուցանելու համար:  Որպես Քրիստոս Հիսուսի լավ զինվոր՝+ պատրաստ եղիր կրելու քո բաժին դժվարությունները:+  Զինվորագրողի հավանությանը ձգտող ոչ մի զինվոր կողմնակի գործերով չի զբաղվում, որ շահույթ ստանա:*  Մրցումների մասնակցող ոչ մի մարզիկ պսակ չի ստանում, եթե չի մրցում կանոնների համաձայն:+  Տքնաջան աշխատող հողագործը արժանի է առաջինը համտեսելու պտուղը:  Միշտ մտածիր իմ ասածների մասին: Տերը կօգնի քեզ, որ ամեն ինչ խորությամբ հասկանաս:  Հիշիր, որ Հիսուս Քրիստոսը հարություն առավ,+ և որ նա Դավթի սերնդից էր:+ Հենց այդ մասին է իմ քարոզած բարի լուրը,+  ինչի համար էլ չարչարվում եմ և բանտի կապանքների մեջ եմ որպես հանցագործ:+ Այդուհանդերձ, Աստծու խոսքը կապանքների մեջ չէ:+ 10  Դրա համար էլ ես համբերությամբ տանում եմ ամեն ինչ հանուն ընտրվածների,+ որ նրանք էլ Քրիստոս Հիսուսի միջոցով փրկվեն և հավիտենական փառք ստանան: 11  Արժանահավատ է այն, ինչ ասում եմ. եթե նրա հետ մահացանք, նրա հետ էլ կապրենք,+ 12  եթե շարունակենք դիմանալ, նաև կթագավորենք նրա հետ,+ եթե ուրանանք նրան, նա էլ մեզ կուրանա,+ 13  և եթե նույնիսկ անհավատարիմ լինենք, Աստված, միևնույն է, հավատարիմ կմնա իր խոսքին, որովհետև նա չի կարող դեմ գնալ ինքն իրեն: 14  Շարունակիր հիշեցնել նրանց այս ամենը և հորդորիր Աստծու առաջ, որ չվիճեն բառերի շուրջ, ինչը բացարձակապես անօգուտ է և լսողներին միայն վնաս է պատճառում: 15  Լավագույնդ արա, որ Աստծու հավանությանն արժանանաս, լինես այնպիսի աշխատող, ով ամաչելու ոչ մի պատճառ չունի, այնպիսի մեկը, ով ճշմարտության խոսքը ճիշտ է մատուցում:+ 16  Խուսափիր սուրբ բաները ոտնահարող դատարկ զրույցներից,+ որովհետև դրանք մարդուն ավելի ու ավելի են մխրճում Աստծուն տհաճ վարքի մեջ: 17  Նման զրույցներ վարողների խոսքերը փտախտի պես տարածվում են: Այդպիսիներից են Հիմենեոսն ու Ֆիլետոսը:+ 18  Նրանք շեղվել են ճշմարտությունից և ասում են, թե հարությունն արդեն եղել է.+ այդպիսով կործանում են ոմանց հավատը: 19  Բայց չնայած դրան՝ Աստծու գցած ամուր հիմքը կանգուն կմնա: Դրա վրա այս խոսքերն են գրված որպես կնիք՝ «Եհովան* ճանաչում է նրանց, ովքեր իրենն են»+ և «Եհովայի անունը կանչող ամեն ոք+ թող մերժի սխալ բաները»: 20  Մեծ տան մեջ ոչ միայն ոսկե և արծաթե անոթներ կան, այլև փայտե ու կավե: Կան, որ պատվավոր նպատակով գործածվելու համար են, և կան, որ ոչ պատվավոր նպատակով գործածվելու համար են: 21  Նա, ով իրեն հեռու կպահի այդ վերջիններից, կլինի պատվավոր նպատակով օգտագործվող գործիք՝* սրբագործված,* իր տիրոջը օգտակար, պատրաստ անելու ամեն բարի գործ: 22  Այնպես որ փախիր երիտասարդական ցանկություններից, ջանադրաբար ձգտիր ճիշտն անել, հավատ ու սեր դրսևորել և խաղաղություն ունենալ՝ ընկերակցելով նրանց հետ, ովքեր կանչում են Տիրոջը մաքուր սրտով: 23  Նաև մերժիր հիմար և անիմաստ քննարկումները՝+ իմանալով, որ դրանք վիճաբանություններ են առաջ բերում: 24  Մինչդեռ Տիրոջ ծառան չպետք է վիճի, այլ պետք է բոլորին մեղմությամբ* վերաբերվի,+ ուսուցանելու ունակ լինի, վատ վերաբերմունքի արժանանալիս ինքնատիրապետում դրսևորի+ 25  և հեզ* ոգով խրատի բացասաբար տրամադրվածներին:+ Թերևս Աստված հնարավորություն ընձեռի նրանց, որ զղջան* և այդպիսով ճշգրտորեն հասկանան ճշմարտությունը:+ 26  Այդ դեպքում նրանք խելքի կգան ու կազատվեն Բանսարկուի թակարդից՝ հասկանալով, որ նա ողջ-ողջ բռնել էր իրենց, որպեսզի իր կամքն անել տար:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «վստահիր», «փոխանցիր»:
Կամ հնարավոր է՝ «առօրյա գործերով չի զբաղվում»:
Կամ՝ «անոթ»:
Բառարանում տես «Սրբագործել»:
Կամ՝ «նրբանկատությամբ»:
Կամ՝ «մեղմ»:
Կամ՝ «փոխեն իրենց միտքը»: