Երկրորդ Օրենք 10։1-22

  • Երկու նոր քարե տախտակներ են պատրաստվում (1-11)

  • Ինչ է Եհովան խնդրում (12-22)

    • Վախենալ Եհովայից ու սիրել նրան (12)

10  «Այդ ժամանակ Եհովան ինձ ասաց. «Քարից երկու տախտակ տաշիր նախորդների նման+ և ինձ մոտ՝ լեռը բարձրացիր, նաև փայտից մի տապանակ* պատրաստիր:  Տախտակների վրա ես կգրեմ այն խոսքերը, որ գրված էին քո կոտրած նախորդ տախտակների վրա: Դրանք կդնես տապանակի մեջ»:  Ես էլ ակացիայի փայտից տապանակ պատրաստեցի և քարից երկու տախտակ տաշեցի նախորդների պես, ապա երկու տախտակները ձեռքիս՝ բարձրացա լեռը:+  Եհովան տախտակների վրա գրեց այն նույն խոսքերը, որ գրված էին նախորդների վրա՝+ Տասը պատվիրանները:*+ Նա այդ խոսքերը լեռան վրա կրակի միջից+ ասել էր ձեզ այն օրը, երբ բոլորդ հավաքվել էիք* այնտեղ:+ Հետո Եհովան դրանք ինձ տվեց,  և ես հետ դարձա ու իջա լեռան վրայից,+ տախտակները դրեցի իմ պատրաստած տապանակի մեջ, որ դրանք այնտեղ մնան, ինչպես որ Եհովան պատվիրել էր ինձ:  Ապա Բեերոթ-Բանե-Յականից մեկնեցինք* Մոսերա: Այնտեղ Ահարոնը մահացավ և թաղվեց:+ Ահարոնից հետո նրա որդի Եղիազարը սկսեց ծառայել որպես քահանա:+  Այնտեղից մեկնեցինք Գադգադ, Գադգադից էլ՝ Ետեբաթա,+ որտեղ շատ վտակներ են հոսում:  Այդ ժամանակ Եհովան առանձնացրեց Ղևիի ցեղին,+ որ փոխադրեն Եհովայի ուխտի տապանակը,+ կանգնեն Եհովայի առաջ՝ ծառայելու նրան, և նրա անունով օրհնեն ժողովրդին,+ ինչպես որ անում են մինչև օրս:  Ահա թե ինչու ղևտացիները իրենց եղբայրների պես առանձին բաժին չեն ունենալու, նրանց ժառանգություն չի տրվելու: Եհովան է նրանց ժառանգությունը, ինչպես որ ձեր Աստված Եհովան ասել է նրանց:+ 10  Այսպիսով՝ ես առաջին անգամվա պես 40 օր ու 40 գիշեր+ մնացի լեռան վրա, և Եհովան նորից լսեց ինձ:+ Եհովան որոշեց չվերացնել ձեզ: 11  Հետո Եհովան ասաց ինձ. «Գնա, ժողովրդին նախապատրաստիր մեկնելու: Առաջնորդիր նրանց, որ գնան ու տիրանան այն երկրին, որ նրանց եմ տալու, ինչպես երդվել եմ նրանց նախահայրերին»:+ 12  Եվ հիմա, իսրայելացինե՛ր, ի՞նչ է ձեր Աստված Եհովան խնդրում ձեզանից.+ միայն այն, որ վախենաք ձեր Աստված Եհովայից,+ միշտ գնաք նրա ճանապարհով,+ սիրեք նրան, ծառայեք ձեր Աստված Եհովային ամբողջ սրտով ու ամբողջ հոգով+ 13  և պահեք Եհովայի պատվիրաններն ու կանոնները, որ ես այսօր տալիս եմ ձեզ ձեր իսկ բարօրության համար:+ 14  Երկինքը, անգամ երկինքների երկինքը և երկիրն ու այնտեղ եղած ամեն բան ձեր Աստված Եհովայինն են:+ 15  Բայց Եհովան միայն ձեր նախահայրերի հետ մտերմացավ ու սիրեց նրանց և բոլոր ժողովուրդների միջից ձեզ ընտրեց՝ նրանց սերունդներին,+ և այսօր դուք նրա ժողովուրդն եք: 16  Ուրեմն մաքրե՛ք ձեր սիրտը*+ և այլևս այդպես համառ մի՛ եղեք:*+ 17  Չէ՞ որ ձեր Աստված Եհովան աստվածների Աստվածն է+ և տերերի Տերը՝ մեծ, հզոր ու ահազդու Աստված, ով ոչ մեկի հետ կողմնապահությամբ չի վարվում,+ և ում հնարավոր չէ կաշառել: 18  Նա արդարություն է հաստատում որբի* և այրու համար,+ սիրում է պանդուխտին,+ սնունդ ու հագուստ տալիս նրան: 19  Դուք էլ պետք է սիրեք պանդուխտին: Չէ՞ որ Եգիպտոսում դուք էլ էիք պանդուխտ:+ 20  Ձեր Աստված Եհովայի՛ց վախեցեք, նրա՛ն ծառայեք,+ նրան մտերի՛մ մնացեք և նրա անունո՛վ երդվեք: 21  Նրա՛ն պետք է գովաբանեք.+ նա ձեր Աստվածն է, ով ձեզ համար մեծ ու ակնածանք ներշնչող բաներ է արել, որոնք ձեր աչքով եք տեսել:+ 22  Ձեր նախահայրերը 70 հոգի էին, երբ գնացին Եգիպտոս,+ իսկ հիմա ձեր Աստված Եհովան երկնքի աստղերի չափ շատացրել է ձեզ»:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «արկղ»:
Բռց.՝ «Տասը խոսքերը»: Դրանք միասին կոչվում են նաև Տասնաբանյա կամ Դեկալոգ:
Կամ՝ «ժողովը հավաքվել էր»:
Բռց.՝ «Իսրայելի որդիները մեկնեցին»:
Բռց.՝ «կտրե՛ք ձեր սրտի թլիփը»:
Բռց.՝ «մի՛ պնդացրեք ձեր պարանոցը»:
Կամ՝ «անհայր երեխայի»: