Երկրորդ Օրենք 16։1-22

  • Պասեք, Անթթխմոր հացերի տոն (1-8)

  • Շաբաթների տոն (9-12)

  • Տաղավարների տոն (13-17)

  • Դատավորներ են նշանակվում (18-20)

  • Առարկաներ, որոնք պաշտելն արգելվում է (21, 22)

16  «Հիշեք, որ աբիբը* նշանակալից ամիս է, և ձեր Աստված Եհովայի պատվին տոնեք Պասեքը:+ Աբիբ ամսին էր, որ ձեր Աստված Եհովան գիշերով հանեց ձեզ Եգիպտոսից:+  Ձեր Աստված Եհովային մատուցեք Պասեքի զոհը.+ կենդանիներ մատուցեք հոտերից ու նախիրներից+ այն վայրում, որը Եհովան կընտրի իր անվան համար:+  Պասեքի զոհի հետ թթխմորով պատրաստված ոչ մի բան չուտեք:+ Յոթ օր անթթխմոր հաց կուտեք՝ նեղության հաց, ինչպես այն օրը, երբ շտապելով դուրս եկաք Եգիպտոսից:+ Այդպես ձեր ողջ կյանքում կհիշեք Եգիպտոսից դուրս գալու օրը:+  Յոթ օր ձեր ողջ տարածքում ընդհանրապես թթխմոր չպետք է լինի,+ և առաջին օրվա երեկոյան զոհաբերված մսից ոչինչ չպետք է մնա մինչև առավոտ:+  Պասեքի զոհը չպետք է մատուցեք պարզապես ձեր ուզած որևէ քաղաքում՝ ձեր Աստված Եհովայի տված քաղաքներից ցանկացած մեկում,  այլ պետք է մատուցեք այն վայրում, որը ձեր Աստված Եհովան կընտրի իր անվան համար: Պասեքի զոհը մատուցեք երեկոյան՝ հենց որ արևը մայր մտնի,+ ինչպես այն օրը, երբ դուրս եկաք Եգիպտոսից:  Խորովեք այն ու կերեք+ Եհովայի ընտրած վայրում,+ իսկ առավոտյան կարող եք վերադառնալ ձեր վրանները:  Վեց օր անթթխմոր հաց պետք է ուտեք, իսկ յոթերորդ օրը հանդիսավոր հավաքույթ կլինի ձեր Աստված Եհովայի պատվին: Այդ օրը ոչ մի գործ չանեք:+  Սկսած այն ժամանակից, երբ ձեր մանգաղն առաջին անգամ դիպչի հացահատիկի հասկերին՝ հաշվեք յոթ շաբաթ:+ 10  Այնուհետև ձեր Աստված Եհովայի պատվին տոնեք Շաբաթների տոնը+ և կամավոր ընծա բերեք այն չափով, որ չափով որ ձեր Աստված Եհովան կօրհնի ձեզ:+ 11  Այն վայրում, որ ձեր Աստված Եհովան կընտրի իր անվան համար, ուրախացեք ձեր Աստված Եհովայի առաջ,+ ինչպես դուք, այնպես էլ ձեր որդիները, դուստրերը, ստրուկները, ստրկուհիները, ձեր քաղաքներում ապրող ղևտացիները, ձեր միջի պանդուխտները, որբերն* ու այրիները: 12  Հիշեք, որ դուք ստրուկ էիք Եգիպտոսում,+ և բարեխղճորեն կատարեք այս պատվերները: 13  Ձեր կալի, ձիթհանի և հնձանի արդյունքները հավաքելուց հետո յոթ օր տոնեք Տաղավարների* տոնը:+ 14  Տոնի ժամանակ ուրախացեք+ դուք և ձեր որդիները, դուստրերը, ձեր ստրուկներն ու ստրկուհիները և ձեր քաղաքներում ապրող ղևտացիները, պանդուխտները, որբերն ու այրիները: 15  Եհովայի ընտրած վայրում յոթ օր կնշեք այդ տոնը+ ձեր Աստված Եհովայի պատվին: Ձեր Աստված Եհովան կօրհնի ձեր ամբողջ բերքն ու այն ամենը, ինչ կանեք,+ և դուք անչափ ուրախ կլինեք:+ 16  Տարվա մեջ երեք անգամ՝ Անթթխմոր հացերի տոնին,+ Շաբաթների տոնին+ և Տաղավարների տոնին,+ ձեր բոլոր տղամարդիկ պետք է ներկայանան ձեր Աստված Եհովայի առաջ այն վայրում, որը նա կընտրի: Նրանցից ոչ մեկը չպետք է դատարկաձեռն ներկայանա Եհովայի առաջ: 17  Բոլորը պետք է նվեր բերեն Եհովայի տված օրհնության չափով:+ 18  Ձեր ամեն ցեղում դատավորներ+ ու գլխավորներ նշանակեք բոլոր այն քաղաքներում, որ ձեր Աստված Եհովան կտա ձեզ: Նրանք պետք է արդարությամբ դատեն ժողովրդին: 19  Արդարությունը չոտնահարեք,+ կողմնակալ չլինեք+ և կաշառք չվերցնեք, որովհետև կաշառքը անգամ իմաստունների աչքերն է կուրացնում+ և աղավաղում է արդար մարդկանց խոսքերը: 20  Արդարությա՛ն հետամուտ եղեք,+ արդարությա՛ն, որ ապրեք ու տիրանաք այն երկրին, որ ձեր Աստված Եհովան տալու է ձեզ: 21  Ձեր Աստված Եհովայի համար շինած զոհասեղանի մոտ որևէ ծառ չտնկեք, որ պաշտեք այն որպես սուրբ ձող:*+ 22  Սուրբ սյուն էլ չկանգնեցնեք ձեզ համար,+ մի բան, ինչն ատելի է ձեր Աստված Եհովային»:

Ծանոթագրություններ

Կամ՝ «անհայր երեխաները»:
Կամ՝ «Ժամանակավոր ծածկերի»:
Բառարանում տես «Սուրբ ձող»: