Երկրորդ Օրենք 2։1-37

  • 38 տարի թափառում են անապատում (1-23)

  • Հաղթանակ Սեհոնի՝ Եսեբոնի թագավորի դեմ (24-37)

2  «Հետո շրջվեցինք ու Կարմիր ծովի ճանապարհով գնացինք անապատ, ինչպես որ Եհովան ասել էր ինձ:+ Երկար ժամանակ մենք թափառեցինք Սեիրի լեռների մոտակայքում:  Ի վերջո Եհովան ինձ ասաց.  «Արդեն երկար ժամանակ է՝ թափառում եք այս լեռների մոտակայքում: Հիմա դեպի հյուսիս գնացեք:  Ժողովրդին ասա. «Դուք շրջանցելու եք Սեիրում ապրող+ ձեր եղբայրների՝ Եսավի սերունդների+ երկրի սահմանը: Նրանք կվախենան ձեզնից:+ Բայց դուք շատ զգույշ եղեք,  նրանց հետ չընդհարվեք,* որովհետև նրանց երկրից ձեզ բաժին չեմ տալու, մի ոտնաչափ անգամ չեմ տալու, քանի որ Սեիրի լեռները Եսավին եմ տվել որպես նրա սեփականություն:+  Նրանց կվճարեք ձեր ուտելիքի և խմելու ջրի համար:+  Ձեր Աստված Եհովան օրհնել է ձեզ ձեր բոլոր գործերում: Նա լիովին տեղյակ է ձեր ամեն մի քայլից, որ արել եք այս մեծ անապատում: Բոլոր 40 տարիների ընթացքում ձեր Աստված Եհովան ձեզ հետ է եղել, և դուք ոչ մի բանի պակաս չեք ունեցել»»:+  Այդպես մենք անցանք Սեիրում բնակվող մեր եղբայրների՝ Եսավի սերունդների+ տարածքի մոտով՝ հեռու մնալով Արաբայի ճանապարհից, Ելաթից ու Եսիոն-Գաբերից:+ Այնուհետև թեքվեցինք ու գնացինք Մովաբի անապատ տանող ճանապարհով:+  Այդ ժամանակ Եհովան ասաց ինձ. «Չընդհարվեք ու չպատերազմեք Մովաբի հետ, քանի որ նրա երկրից ձեզ բաժին չեմ տալու: Արը* Ղովտի սերունդներին+ եմ տվել որպես սեփականություն: 10  (Նախկինում այնտեղ էմիմներն+ էին բնակվում՝ հզոր ու մեծաքանակ մի ժողովուրդ, որ ենակիմների պես բարձրահասակ էին: 11  Ռաֆայիմները+ նույնպես նման էին ենակիմներին,+ և մովաբացիները նրանց էլ էին էմիմներ կոչում: 12  Իսկ Սեիրում նախկինում քոռեցիներն+ էին բնակվում: Եսավի սերունդները զավթեցին նրանց հողերը, բնաջնջեցին նրանց և իրե՛նք բնակություն հաստատեցին այնտեղ:+ Այդպես էլ Իսրայե՛լը կտիրանա այն երկրին, որը Եհովան տալու է նրանց որպես սեփականություն): 13  Ուստի գնացեք, անցեք Զարեդի գետահովիտը»:* Եվ մենք անցանք Զարեդի գետահովիտը:+ 14  Այսպիսով՝ Կադես-Բառնեայից դուրս գալուց հետո մինչև Զարեդի գետահովիտն անցնելը 38 տարի անցավ: Այդ ընթացքում զինվորագրման տարիքի տղամարդկանց այդ ամբողջ սերունդը մահացավ, ինչպես որ Եհովան երդվել էր նրանց:+ 15  Եհովան իր ձեռքը բարձրացրել էր նրանց դեմ, որ ժողովրդի միջից վերացնի նրանց: Այդպես արեց, մինչև բոլորը մեռան:+ 16  Երբ զինվորագրման տարիքի բոլոր տղամարդիկ արդեն վերացել էին ժողովրդի միջից,+ 17  Եհովան խոսեց ինձ հետ՝ ասելով. 18  «Այսօր դուք պատրաստվում եք անցնել Մովաբի, այսինքն՝ Արի տարածքով: 19  Երբ մոտենաք ամմոնացիներին, չհարձակվեք նրանց վրա ու կռիվ չհրահրեք, որովհետև ամմոնացիների երկրից ձեզ բաժին չեմ տալու: Այն Ղովտի սերունդներին եմ տվել որպես սեփականություն:+ 20  (Սա էլ էր ռաֆայիմների երկիրը համարվում:+ Նախկինում այնտեղ ռաֆայիմներն էին բնակվում: Ամմոնացիները նրանց զամզումիմներ էին կոչում: 21  Նրանք հզոր ու մեծաքանակ ժողովուրդ էին, ենակիմների+ պես՝ բարձրահասակ: Եհովան ամմոնացիներին օգնեց հաղթել նրանց: Ամմոնացիները նրանց քշեցին ու բնակություն հաստատեցին այնտեղ: 22  Աստված նույնը արեց Եսավի սերունդների համար, որոնք հիմա ապրում են Սեիրում:+ Նա օգնեց նրանց ջախջախել քոռեցիներին+ ու զավթել նրանց երկիրը, և մինչ օրս նրանք այնտեղ են ապրում: 23  Իսկ Գազայի+ շրջակա գյուղաքաղաքներում ապրում էին ավացիները, մինչև որ Կափթորից*+ եկած կափթորացիները ոչնչացրին նրանց ու բնակվեցին նրանց տարածքում): 24  Ճանապարհ ընկեք ու անցեք Առնոնի գետահովիտը:*+ Ահա ձեր ձեռքն եմ տալիս ամորհացի Սեհոնին՝+ Եսեբոնի թագավորին: Սկսեք նվաճել նրա երկիրը, պատերազմեք նրա դեմ: 25  Այսօրվանից ես ձեր հանդեպ ահ ու սարսափ կտարածեմ երկնքի տակ ապրող բոլոր ժողովուրդների մեջ, որ կլսեն ձեր մասին: Ձեր ահից նրանք տագնապահար կլինեն ու կդողան»:*+ 26  Այդ ժամանակ ես Կադեմոթ+ անապատից պատգամաբերներ ուղարկեցի Եսեբոնի Սեհոն թագավորի մոտ խաղաղության խոսքերով:+ 27  Ես ասացի. «Թույլ տուր՝ անցնենք քո երկրով: Գլխավոր ճանապարհով կգնանք, աջ կամ ձախ չենք շեղվի:+ 28  Մենք կուտենք միայն այն սնունդը և կխմենք այն ջուրը, որ կվաճառես մեզ, միայն թե թույլ տուր՝ անցնենք քո երկրով: 29  Ինչ որ Սեիրում բնակվող Եսավի սերունդներն ու Արում բնակվող մովաբացիները արեցին մեզ համար, նույնն էլ դու արա, մինչև որ անցնենք Հորդանանն ու մտնենք այն երկիրը, որ մեր Աստված Եհովան տալու է մեզ»: 30  Սակայն Եսեբոնի Սեհոն թագավորը թույլ չտվեց, որ անցնենք իր երկրով, որովհետև ձեր Աստված Եհովան թողել էր, որ նա համառություն դրսևորի+ և կարծրացնի իր սիրտը, որպեսզի նրան ձեր ձեռքը մատնի, ինչը և արեց:+ 31  Եհովան ինձ ասաց. «Ահա Սեհոնին ու նրա երկիրը ձեզ եմ տալիս: Սկսեք նվաճել այն»:+ 32  Եվ երբ Սեհոնն իր ողջ ժողովրդի հետ Հասսայում+ կռվի դուրս եկավ մեր դեմ, 33  մեր Աստված Եհովան նրան մեր ձեռքը մատնեց, ու մենք ջախջախեցինք նրան, նրա որդիներին ու նրա ողջ ժողովրդին: 34  Մենք գրավեցինք նրա բոլոր քաղաքները, կործանեցինք դրանք և այնտեղ ապրող տղամարդկանց, կանանց ու երեխաներին: Ոչ ոքի կենդանի չթողեցինք:+ 35  Նվաճված քաղաքներից վերցրինք միայն անասուններն ու մեր մյուս ավարը: 36  Առնոնի գետահովտի եզրին գտնվող Արոերից+ և գետահովտում գտնվող քաղաքից մինչև Գաղաադ չկար մի քաղաք, որ չկարողանայինք գրավել: Մեր Աստված Եհովան բոլորը մեր ձեռքը հանձնեց:+ 37  Սակայն մենք չմոտեցանք ամմոնացիների երկրին,+ այսինքն՝ Հաբոկի+ գետահովտի* եզերքին ու լեռնային շրջանի քաղաքներին, ինչպես նաև մյուս բոլոր վայրերին, որոնց մեր Աստված Եհովան արգելել էր մոտենալ»:

Ծանոթագրություններ

Կամ՝ «կռվի չհրահրեք նրանց»:
Մովաբի քաղաքներից էր, հավանաբար մայրաքաղաքը:
Կամ՝ «հեղեղատը»: Բառարանում տես «Հեղեղատ»:
Այսինքն՝ Կրետեից:
Կամ՝ «հեղեղատը»: Բառարանում տես «Հեղեղատ»:
Կամ՝ «ծննդաբերության ցավերի պես ցավեր կունենան»:
Կամ՝ «հեղեղատի»: Բառարանում տես «Հեղեղատ»: