Երկրորդ Օրենք 27։1-26

  • Օրենքը պետք է գրվի քարերի վրա (1-10)

  • Գեբալ և Գարիզին լեռները (11-14)

  • Ազդարարվում են անեծքները (15-26)

27  Մովսեսը, Իսրայելի երեցների հետ դիմելով ժողովրդին, ասաց. «Պահեք այն բոլոր պատվիրանները, որ այսօր փոխանցում եմ ձեզ:  Երբ Հորդանանն անցնեք, որ մտնեք այն երկիրը, որը ձեր Աստված Եհովան տալու է ձեզ, մեծ քարեր ընտրեք ու ծեփով պատեք* դրանք:+  Գետն անցնելուց հետո այս Օրենքի բոլոր խոսքերը գրեք դրանց վրա, որ կարողանաք մտնել այն երկիրը, որը ձեր Աստված Եհովան տալու է ձեզ՝ մի երկիր, որտեղ կաթ ու մեղր է հոսում, ճիշտ ինչպես ձեր նախահայրերի Աստված Եհովան խոստացել է ձեզ:+  Երբ Հորդանանն անցած լինեք, քարերը կանգնեցրեք Գեբալ լեռան+ վրա ու դրանք ծեփով պատեք, ինչպես որ այսօր պատվիրում եմ ձեզ:  Այնտեղ նաև զոհասեղան շինեք ձեր Աստված Եհովայի համար՝ քարերից զոհասեղան: Դրանք երկաթե գործիքով չմշակեք:+  Ձեր Աստված Եհովայի զոհասեղանը անմշակ քարերից պատրաստեք ու դրա վրա ողջակեզներ մատուցեք ձեր Աստված Եհովային:  Այնտեղ խաղաղության զոհեր մատուցեք,+ կերեք+ և ուրախացեք ձեր Աստված Եհովայի առաջ:+  Այս Օրենքի բոլոր խոսքերը այդ քարերի վրա գրեք այնպես, որ հստակ ընթեռնելի լինեն»:+  Այնուհետև Մովսեսը, ղևտացի քահանաների հետ դիմելով ամբողջ Իսրայելին, ասաց. «Ո՛վ իսրայելացիներ, լուռ մնացեք և ուշադիր լսեք: Այսօր դուք ձեր Աստված Եհովայի ժողովուրդը դարձաք:+ 10  Դուք պետք է հնազանդվեք ձեր Աստված Եհովային և կատարեք նրա պատվիրաններն+ ու կանոնները, որոնք այսօր փոխանցում եմ ձեզ»: 11  Այդ օրը Մովսեսը պատվիրեց ժողովրդին՝ ասելով. 12  «Երբ անցնեք Հորդանանը, Շմավոնի, Ղևիի, Հուդայի, Իսաքարի, Հովսեփի ու Բենիամինի ցեղերը թող կանգնեն Գարիզին լեռան+ վրա,* որ ժողովրդի համար ազդարարեն օրհնությունները: 13  Իսկ մյուս ցեղերը՝ Ռուբենը, Գադը, Ասերը, Զաբուղոնը, Դանն ու Նեփթաղիմը, թող կանգնեն Գեբալ լեռան+ վրա,* որ ազդարարեն անեծքները: 14  Ղևտացիները,* ի լուր Իսրայելի ամբողջ ժողովրդի, բարձր ձայնով պետք է ասեն.+ 15  «Անիծյալ լինի նա, ով քանդակված կամ ձուլածո կուռք կշինի՝+ արհեստավորի ձեռքի այնպիսի գործ, որ գարշելի է Եհովայի համար,+ և գաղտնի տեղում կպաշտի այն»: (Բոլորը թող ասեն՝ ամեն):* 16  «Անիծյալ լինի նա, ով իր հորը կամ մորը արհամարհանքով կվերաբերվի»:+ (Բոլորը թող ասեն՝ ամեն): 17  «Անիծյալ լինի նա, ով կտեղաշարժի իր դրացու հողատարածքի սահմանանշանները»:+ (Բոլորը թող ասեն՝ ամեն): 18  «Անիծյալ լինի նա, ով կույրին սխալ ճանապարհ ցույց կտա»:+ (Բոլորը թող ասեն՝ ամեն): 19  «Անիծյալ լինի նա, ով պանդուխտի, որբի* և այրու+ դատական գործը քննելիս կոտնահարի արդարությունը»:+ (Բոլորը թող ասեն՝ ամեն): 20  «Անիծյալ լինի նա, ով կկենակցի իր հոր կնոջ հետ, քանի որ այդպիսով կպատվազրկի իր հորը»:*+ (Բոլորը թող ասեն՝ ամեն): 21  «Անիծյալ լինի նա, ով կկենակցի որևէ կենդանու հետ»:+ (Բոլորը թող ասեն՝ ամեն): 22  «Անիծյալ լինի նա, ով կկենակցի իր հարազատ քրոջ հետ, իր հոր աղջկա կամ իր մոր աղջկա հետ»:+ (Բոլորը թող ասեն՝ ամեն): 23  «Անիծյալ լինի նա, ով կկենակցի իր զոքանչի հետ»:+ (Բոլորը թող ասեն՝ ամեն): 24  «Անիծյալ լինի նա, ով դարան կմտնի ու կսպանի իր դրացուն»:+ (Բոլորը թող ասեն՝ ամեն): 25  «Անիծյալ լինի նա, ով վարձատրության դիմաց անմեղ արյուն* կթափի»:+ (Բոլորը թող ասեն՝ ամեն): 26  «Անիծյալ լինի նա, ով չի կատարի այս Օրենքի խոսքերը»»:+ (Բոլորը թող ասեն՝ ամեն):

Ծանոթագրություններ

Կամ՝ «կրով սպիտակեցրեք»:
Այսինքն՝ լանջին կամ ստորոտում:
Այսինքն՝ լանջին կամ ստորոտում:
Թերևս խոսքը ղևտացի քահանաների մասին է:
Կամ՝ «թող այդպես լինի»:
Կամ՝ «անհայր երեխայի»:
Բռց.՝ «կբարձրացնի իր հոր հագուստի փեշը»:
Կամ՝ «անմեղ հոգու արյուն»: