Երկրորդ Օրենք 30։1-20

  • Վերադարձ դեպի Եհովան (1-10)

  • Եհովայի պատվիրանները դժվար չեն (11-14)

  • Ընտրել կյանքը կամ մահը (15-20)

30  «Երբ այս բոլոր խոսքերը կատարվեն՝ ձեզ վրա գան այն օրհնություններն ու անեծքները,+ որ հայտնեցի ձեզ, և դուք մտաբերեք դրանք,+ երբ ապրելիս լինեք այն ազգերի երկրներում, որոնց մեջ ձեր Աստված Եհովան ցիրուցան կանի ձեզ,+  ու հետ դառնաք դեպի ձեր Աստված Եհովան,+ ամբողջ սրտով և ամբողջ հոգով հնազանդվեք նրան՝ կատարելով այն ամենը, ինչ պատվիրում եմ ձեզ այսօր, ինչպես դուք, այնպես էլ ձեր որդիները,+  այդ ժամանակ ձեր Աստված Եհովան կվերադարձնի ձեզ գերությունից,+ կգթա ձեզ+ ու կհավաքի այն բոլոր վայրերից, ուր ձեր Աստված Եհովան ցիրուցան էր արել ձեզ:+  Եթե մինչև աշխարհի* ծայրն էլ ցրված լինեք, ձեր Աստված Եհովան կհավաքի ձեզ այնտեղից ու հետ կբերի:+  Ձեր Աստված Եհովան կբերի ձեզ այն երկիրը, որին տիրացել էին ձեր հայրերը, և այն ձերը կլինի: Նա ձեզ բարիք կանի ու ձեր հայրերից ավելի մեծաթիվ կդարձնի:+  Ձեր Աստված Եհովան կմաքրի* ձեր սիրտը ու ձեր զավակների սիրտը,+ որ ամբողջ սրտով ու ամբողջ հոգով սիրեք ձեր Աստված Եհովային և կյանք ունենաք:+  Այդ ժամանակ այս բոլոր անեծքները ձեր Աստված Եհովան կբերի ձեր թշնամիների վրա, ովքեր ատում ու հալածում էին ձեզ:+  Իսկ դուք հետ կդառնաք դեպի Եհովան ու կհնազանդվեք նրան, կկատարեք նրա բոլոր պատվիրանները, որոնք այսօր տալիս եմ ձեզ:  Ձեր Աստված Եհովան առատապես կօրհնի ձեր բոլոր գործերը,+ շատ երեխաներ կպարգևի, շատ անասուններ կտա և ձեր հողը բերքառատ կդարձնի: Եհովան կուրախանա՝ ձեզ բարիք անելով, ինչպես որ ձեր հայրերին բարիք անելով էր ուրախանում,+ 10  քանի որ դուք կհնազանդվեք ձեր Աստված Եհովային, կպահեք նրա պատվիրաններն ու կանոնները, որ գրված են Օրենքի այս գրքում, և ամբողջ սրտով ու ամբողջ հոգով կվերադառնաք դեպի ձեր Աստված Եհովան:+ 11  Այս պատվիրանը, որ այսօր փոխանցում եմ ձեզ, դժվար չէ պահել, և անհասանելի չէ* ձեզ համար:+ 12  Երկնքում չէ, որ ասեք՝ «Ո՞վ կբարձրանա երկինք ու կբերի, որ լսենք ու կատարենք»,+ 13  ոչ էլ ծովից այն կողմ է, որ ասեք. «Ո՞վ կանցնի ծովն ու կբերի, որ լսենք ու կատարենք»: 14  Այս պատգամը շատ մոտ է ձեզ՝ ձեր շուրթերին* է ու ձեր սրտում,+ այնպես որ կարող եք կատարել այն:+ 15  Այսօր ձեր առաջ եմ դնում կյանքն ու մահը, բարիքն ու չարիքը:+ 16  Եթե հնազանդվեք ձեր Աստված Եհովայի պատվիրաններին, որ այսօր տալիս եմ ձեզ, սիրեք ձեր Աստված Եհովային,+ գնաք նրա ճանապարհով, պահեք նրա պատվիրանները, կանոններն ու օրենքները,* այդ դեպքում կյանք կունենաք+ ու մեծաթիվ կդառնաք: Ձեր Աստված Եհովան կօրհնի ձեզ այն երկրում, որին տիրանալու եք:+ 17  Բայց եթե ձեր սիրտը մոլորվի,+ դուք չլսեք Աստծուն և գայթակղությանը տրվելով՝ խոնարհվեք ուրիշ աստվածների առաջ ու ծառայեք դրանց,+ 18  ապա, հաստատ ասում եմ ձեզ այսօր, դուք անպատճառ կկործանվեք:+ Դուք երկար չեք ապրի այն երկրում, որին տիրանալու համար պատրաստվում եք անցնել Հորդանանը: 19  Երկինքն ու երկիրը վկա են, որ այսօր ձեր առաջ եմ դրել կյանքն ու մահը, օրհնությունն ու անեծքը:+ Կյա՛նքը ընտրեք, որ ապրեք+ դուք և ձեր սերունդները:+ 20  Սիրեք ձեր Աստված Եհովային,+ հնազանդվեք և հավատարիմ մնացեք նրան:+ Չէ՞ որ Եհովայից է կախված ձեր կյանքը, ու նրա շնորհիվ եք երկար ապրելու այն երկրում, որը նա երդվել է տալ ձեր նախահայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին»:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «երկնքի»:
Բռց.՝ «կթլփատի»:
Բռց.՝ «հեռու չէ»:
Բռց.՝ «բերանում»:
Կամ՝ «դատավճիռները»: