Երկրորդ Օրենք 32։1-52

  • Մովսեսի երգը (1-47)

    • Եհովան Վեմ է (4)

    • Իսրայելը մոռանում է իր Վեմին (18)

    • «Ե՛ս եմ վրեժ առնողը» (35)

    • «Ուրախացե՛ք, ո՛վ ազգեր, նրա ժողովրդի հետ» (43)

  • Մովսեսը մահանալու է Նաբավ լեռան վրա (48-52)

32  «Ակա՛նջ դիր, երկի՛նք, ու ես կխոսեմ,Եվ դու, ո՛վ երկիր, լսիր՝ ինչ կասեմ:   Խրատներս կմաղեն ասես անձրև,Խոսքերս կշաղեն, ինչպես ցող,Ինչպես մեղմ անձրև՝ խոտերի վրա,Ինչպես տարափ՝ բույսերի վրա:   Ես կհռչակեմ Եհովայի անունը.+ Հռչակե՛ք մեր Աստծու փառքը:+   Վեմ է նա, նրա գործերը կատարյալ են,+Նրա բոլոր ուղիներն արդար են:+ Հավատարիմ Աստված է նա,+Անարդար բան չի անի,+Արդար և ազնիվ է նա:+   Դուք եք, որ չարիք եք անում,+Նրա զավակները չեք, մեղավորը դուք եք:+ Խոտորված ու այլասերված սերունդ եք:+   Մի՞թե այդպես պետք է վարվեիք Եհովայի հետ,+Ո՛վ անմիտ ու անխոհեմ ժողովուրդ:+ Չէ՞ որ նա ձեր Հայրն է՝ նա, ով ստեղծեց ձեզ,+Ով կազմավորեց ու ազգ դարձրեց ձեզ:   Հիշե՛ք վաղեմի օրերը,Խորհե՛ք անցած սերունդների ապրած տարիների շուրջ,Հարցրե՛ք ձեր հայրերին, նրանք կպատմեն ձեզ,+Հարցրե՛ք տարեցներին, նրանք կասեն ձեզ:   Երբ Բարձրյալը ազգերին ժառանգություն տվեց,+Երբ իրարից բաժանեց Ադամի որդիներին,*+Այնպես հաստատեց սահմաններն ազգերի,+Որ Իսրայելին ըստ իր թվի բաժին տրվի:+   Եհովայի ժողովուրդն իր բաժինն է,+Հակոբը նրա սեփականությունն* է:+ 10  Նա գտավ նրան ամայի երկրում,+Անապատում,+ որտեղ գազաններն են ոռնում: Նա պաշտպանեց նրան, հոգատարությամբ պարուրեց,+Իր աչքի բիբի պես նրան պահպանեց:+ 11  Ինչպես արծիվն է ձագերին բնից հանումՈւ նրանց թռչել սովորեցնում,Տարածում է թևերն ու նրանց վերցնում,Իր թևերի վրա նրանց տանում,+ 12  Այնպես էլ ինքը՝ Եհովան էրՄիշտ առաջնորդում Հակոբին,+Եվ ուրիշ աստված չկար նրա կողքին:+ 13  Երկրի բարձունքները Հակոբին հպատակեցրեց,+Կերակրեց նրան դաշտի բարիքներով,+Սնեց ժայռերից հանված մեղրով,Ապառաժից* հոսող յուղով, 14  Կովերի կաթից ստացված կարագով,Ամենալավ ոչխարներով,*Բասանի խոյերով* ու նոխազներով,*Ընտիր ցորենով կերակրեց,+Խաղողից քամված արյուն՝ գինի խմեցրեց: 15  Բայց երբ Հեսուրունը* պարարտացավ,Հանդգնաբար քացի տվեց(Այո՛, դու պարարտացար, գիրացար ու փքվեցիր),+Եվ նա թողեց իր Աստծուն՝ իրեն ստեղծողին,+Արհամարհեց իր փրկության Վեմին: 16  Ժողովուրդը նրա ցասումն էր շարժում՝ օտար աստվածների պաշտելով,+Վիրավորում էր նրան իր գարշանքներով:+ 17  Զոհեր էր մատուցում ոչ թե Աստծուն, այլ դևերին՝+Աստվածների, որոնց չէր ճանաչում,Ինչ-որ նորահայտ աստվածների,Որոնց իր հայրերն էլ չէին ճանաչում: 18  (Այո՛, Իսրայե՛լ, դու մոռացար քեզ հայր դարձած Վեմին,+Մտքիցդ հանեցիր Աստծուն՝ քեզ կյանք տվողին):+ 19  Եհովան տեսավ դա և մերժեց իր որդիներին ու դուստրերին,+Քանի որ իրեն վիրավորեցին: 20  Եվ նա ասաց. «Նրանցից երես եմ թեքելու,+Տեսնեմ՝ նրանց վերջն ինչ է լինելու: Նրանք այլասերված սերունդ են,+Որդիներ, որ հավատարիմ չեն:+ 21  Խանդս* շարժեցին՝ պաշտելով այն, ինչ աստված չէ,+Վիրավորեցին ինձ փուչ կուռքերով:+ Ես էլ նրանց խանդը կշարժեմ նրանցով, որ ժողովուրդ չեն,+Կվիրավորեմ նրանց մի անմիտ ազգի միջոցով:+ 22  Բորբոքվել է զայրույթիս կրակը,+Այն այրելով կհասնի մինչև իսկ գերեզմանի* խորքերը,+Կլափի երկիրն ու դրա ողջ բերքը,Կբոցավառի լեռների հիմքերը: 23  Աղետը աղետի հետևից նրանց գլխին կբերեմ,Բոլոր նետերս նրանց վրա կարձակեմ: 24  Սովից ուժասպառ կլինեն,+ տենդից կհյուծվեն,+Նրանց վրա սարսափելի կործանում կբերեմ,Գիշատիչ գազանների երախը կգցեմ,+Թունավոր սողուններ կուղարկեմ, որ նրանց խայթեն: 25  Դրսում սուրը կկործանի նրանց,+Իսկ ներսում՝ սարսափը:+ Նույնը կպատահի թե՛ երիտասարդին ու կույսին,Թե՛ ծերին ու մանուկին:+ 26  Ես ցիրուցան կանեի նրանց,Նրանց հիշատակը կվերացնեի մարդկանց միջից, 27  Բայց չուզեցի՝ թշնամին ծաղրի,+Հակառակորդը սխալ մեկնաբանի,+Ասի. «Մեր ուժով ենք հաղթանակ տարել,+Այս ամենը Եհո՛վան չի արել»: 28  Իսրայելը մի ազգ է, որ չունի դատողություն,*Ոչ էլ ունի հասկացողություն:+ 29  Ո՜ւր էր թե իմաստուն լինեին...+ Այդ ժամանակ կմտորեին,+Իրենց գործերի հետևանքների մասին կխորհեին:+ 30  Մեկն ինչպե՞ս կարող էր հալածել հազարին,Եվ երկուսը՝ փախուստի մատնել տասը հազարին,+Եթե Վեմը չլքեր իրենց,+Եթե ես՝ Եհովաս, թշնամու ձեռքը չմատնեի իրենց: 31  Չէ՞ որ թշնամու վեմը նման չէ Իսրայելի Վեմին.+ Սա հասկանալի է անգամ թշնամիներին:+ 32  Այս ժողովուրդը մի որթատունկ է՝Բերված Սոդոմից, Գոմորի+ դարավանդներից:* Թունավոր է նրանց խաղողը,Դառն են նրանց ողկույզները:+ 33  Օձի թույն է նրանց գինին,Կոբրայի թույն է մահաբեր: 34  Այս ամենն ահա ինձ մոտ է պահված,Իմ շտեմարանում է՝ կնիքով փակված:+ 35  Ե՛ս եմ վրեժ առնողը, ե՛ս կհատուցեմ:+ Նշանակված ժամանակին նրանց ոտքերը կսայթաքեն,+Նրանց աղետալի օրը մոտենում է,Նրանց գլխի գալիքը ահա հասնում է»: 36  Եհովան կդատի իր ժողովրդին:+ Բայց նա կխղճա իր ծառաներին,+Երբ տեսնի, որ նրանց ուժը նվաղել է,Եվ ով մնացել է, անօգնական ու թույլ է: 37  Եվ նա կասի. «Ո՞ւր են ձեր աստվածները՝+Այն վեմը, որին ապավինեցիք: 38  Ո՞ւր են ձեր զոհերի ճարպն* ուտողները,Ձեր ըմպելիքի ընծաների գինին խմողները:+ Թող հենց իրենք էլ գան ու ձեզ օգնեն,Թող ձեզ համար ապաստան լինեն: 39  Դե հիմա տեսեք, որ ես եմ Աստված,+Եվ ինձնից բացի՝ չկա այլ աստված:+ Ես մահվան եմ մատնում, ես էլ՝ կյանք տալիս,+Ես խոցում եմ,+ և ես էլ՝ բուժում,+Ոչ ոք չի կարող փրկել իմ ձեռքից:+ 40  Ահա ես երդվում եմ,*Իմ հավիտենական գոյությամբ+ եմ երդվում. 41  Երբ փայլատակող սուրս սրեմԵվ ձեռքս բարձրացնեմ դատաստան տեսնելու,+Իմ հակառակորդներից ես վրեժ կառնեմ,+Ինձ ատողներին ես կհատուցեմ: 42  Նետերս արյունով կարբենան՝Մորթվածների, գերիների արյունով,Սուրս մսով կհագենա՝Թշնամու առաջնորդների գլուխներով»: 43  Ուրախացե՛ք, ո՛վ ազգեր, նրա ժողովրդի հետ.+ Իր ծառաների արյան վրեժը նա կառնի,+Իր թշնամիներին հատուցում կբերի+Եվ իր ժողովրդի երկիրը կմաքրի»:* 44  Այսպիսով՝ Մովսեսը այս երգի բոլոր խոսքերը ներկայացրեց ժողովրդին+ (Նավեի որդի Օսեան*+ նրա հետ էր): 45  Իսրայելին այս երգի խոսքերը հաղորդելուց հետո 46  Մովսեսն ասաց. «Ձեր սրտում պահեք այս բոլոր խոսքերը,+ որ այսօր հայտնեցի ձեզ որպես նախազգուշացում, որպեսզի ձեր որդիներին պատվիրեք ճշգրտորեն կատարել այս Օրենքի բոլոր խոսքերը:+ 47  Սրանք փուչ խոսքեր չեն. ձեր կյանքն է կախված դրանցից:+ Եթե կատարեք այս խոսքերը, երկար կապրեք այն երկրում, որին տիրանալու համար անցնում եք Հորդանանը»: 48  Նույն օրը Եհովան Մովսեսին ասաց. 49  «Բարձրացիր Աբարիմի շրջանի այս լեռը՝+ Նաբավ լեռը,+ որը գտնվում է Մովաբի երկրում՝ այն տարածքում, որը հանդիպակաց է Երիքովին, և այնտեղից տես Քանանի երկիրը, որը Իսրայելին եմ տալու որպես սեփականություն:+ 50  Այնուհետև քո բարձրացած այդ լեռան վրա դու կմահանաս՝ կմիանաս նախահայրերիդ,* ինչպես որ քո եղբայր Ահարոնը մահացավ Հոր լեռան+ վրա՝ միանալով իր նախահայրերին, 51  քանի որ դուք երկուսդ էլ չհնազանդվեցիք ու չսրբացրիք ինձ իսրայելացիների առաջ+ Ցին անապատում՝ Կադեսի մոտակայքում գտնվող Մերիբայի ջրերի մոտ:+ 52  Դու հեռվից կտեսնես այն երկիրը, որ տալու եմ Իսրայելի ժողովրդին, բայց չես մտնի այնտեղ»:+

Ծանոթագրություններ

Կամ հնարավոր է՝ «մարդկային ցեղին»:
Կամ՝ «ժառանգությունը»:
Բռց.՝ «Կայծքարային ժայռից»:
Բռց.՝ «Ոչխարների ճարպով»:
Այսինքն՝ արու ոչխարներով:
Այսինքն՝ արու այծերով:
Նշանակում է «արդար»: Իսրայելին վերաբերող պատվավոր տիտղոս:
Կամ՝ «Ցասումս»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Կամ հնարավոր է՝ «որ խորհուրդ չի ընդունում»:
Աստիճանաձև դասավորված հողահարթակներ:
Կամ՝ «ձեր լավագույն զոհերը»:
Բռց.՝ «բարձրացնում եմ ձեռքս դեպի երկինք»:
Կամ՝ «քավություն կանի իր ժողովրդի երկրի համար»:
Հեսուի իսկական անունը: Կրճատ ձևն է «Օսեիա» անվան, որը նշանակում է «Յահի կողմից փրկված», «Յահը փրկել է»:
Սա մահը նկարագրող պոետիկ արտահայտություն է: