Երկրորդ Օրենք 33։1-29

  • Մովսեսը օրհնում է Իսրայելի ցեղերին (1-29)

    • Եհովայի «դարավոր բազուկները» (27)

33  Ճշմարիտ Աստծու մարդ Մովսեսը իր մահից առաջ օրհնության խոսքեր ուղղեց իսրայելացիներին:+  Նա ասաց. «Եհովան եկավ Սինայից,+Իր ժողովրդի վրա լույս ճառագեց Սեիրից,Փառքով ցոլաց Փառանի լեռնային շրջանից:+ Նրա հետ էին բյուրավոր սուրբ հրեշտակները,*+Նրա աջ կողմում էին իր ռազմիկները:+   Իր ժողովրդին նա ջերմորեն սիրում էր,+Իր սուրբ ժողովուրդն իր ձեռքում էր:+ Նրա ոտքերի մոտ էին նստում+Եվ նրա խոսքերը լսում:+   (Մովսեսը օրենք տվեց. Այն պատկանում է Հակոբի ժողովրդին):*+   Երբ հավաքվեցին ժողովրդի գլուխները+Եվ նրանց հետ՝ Իսրայելի բոլոր ցեղերը,+Աստված դարձավ Հեսուրունի*+ թագավորը»:   Ռուբենի մասին Մովսեսն ասաց. «Թող Ռուբենն ապրի ու մահ չտեսնի,+Իր մարդկանց թիվը թող չպակասի»:+   Հուդայի մասին ասաց.+ «Ո՛վ Եհովա, լսի՛ր Հուդային,+Վերադարձրո՛ւ նրան իր ժողովրդին: Նա իր բազկով պաշտպանում է,* ինչ իրեն է պատկանում. Օգնի՛ր նրան թշնամու դեմ պայքարում»:+   Ղևիի մասին ասաց.+ «Ո՛վ Աստված, թումիմդ և ուրիմդ*+ պատկանում են քեզ նվիրվածին,+Որին դու Մասսայում ստուգեցիր,+Մերիբայի ջրերի մոտ հետը վիճեցիր՝+   Նրան, ով հայր ու մայր հաշվի չառավ,Եղբայրների կողմը չբռնեց,+Ոչ էլ զավակ ճանաչեց,Որպեսզի քո խոսքը պահիԵվ քո ուխտը չդրժի:+ 10  Թող նա Հակոբին քո պատվիրանները սովորեցնի,+Իսրայելին քո Օրենքն ուսուցանի:+ Թող խունկ մատուցի քեզ, որ դրա հաճելի բույրն առնես,+Եվ զոհասեղանիդ վրա թող ողջակեզ մատուցի:+ 11  Ո՛վ Եհովա, օրհնի՛ր նրան՝ տալով զորություն,Նրա գործերին տուր հավանություն: Կոտրի՛ր նրա դեմ դուրս եկողների ոտքերը,*Որ այլևս ոտքի չելնեն նրան ատողները»: 12  Բենիամինի մասին ասաց.+ «Թող Եհովայի սիրելին ապահով բնակվի նրա մոտ: Նա օրնիբուն իր հովանու տակ նրան կպահի,Մինչ նա նրա ուսերի վրա կապրի»: 13  Հովսեփի մասին ասաց.+ «Թող Եհովան օրհնի նրա երկիրը+Երկնքի ճոխ բարիքներով, ցողով,Ստորգետնյա աղբյուրների ջրերով,+ 14  Արևահաս հրաշալի պտուղներով,Ամենամսյա ընտիր բերքով,+ 15  Հինավուրց* լեռների լավագույն բարիքներով,+Դարավոր բլուրների հրաշալիքներով, 16  Երկրի ընտիր արդյունքներով ու հարստությամբ,+Փշաթփի մեջ Հայտնվածի բարեհաճությամբ:+ Թող այս օրհնությունները Հովսեփի գլխին թափվեն,Եղբայրների միջից ընտրվածի գլուխը թող պսակեն:+ 17  Նա հուժկու է, ինչպես առաջնեկ ցուլը,Վայրի ցլի եղջյուրներ են նրա եղջյուրները: Դրանցով նա հետ կմղի* ժողովուրդներին,Մինչև աշխարհի ծայրը կքշի բոլորին: Եփրեմի բյուրավորներն են*+ այդ եղջյուրներըԵվ Մանասեի հազարավորները»: 18  Զաբուղոնի մասին ասաց.+ «Թող ցնծա Զաբուղոնը իր ձեռնարկումներում,*Թող Իսաքարը ուրախ բնակվի իր վրաններում:+ 19  Նրանք ժողովուրդներին դեպի լեռը կկանչենԵվ այնտեղ անարատությամբ զոհեր կմատուցեն:* Չէ՞ որ նրանք կվայելեն ծովերի առատ հարստությունըԵվ ավազներում թաքնված գանձերը»: 20  Գադի մասին ասաց.+ «Գադի սահմանն ընդարձակողը թող օրհնյալ լինի:+ Նա մեկնվել է ինչպես մի առյուծՊատրաստ է հոշոտելու թևն ու գլուխը իր զոհի: 21  Առաջինը նա՛ բաժին կընտրի ու կվերցնի լավագույնը՝+Այն բաժինը, որն օրենք տվողը առանձնացրեց նրա համար:+ Ժողովրդի գլխավորների հետ միավորվելով՝Նա կհաստատի Եհովայի արդարությունը,Նրա դատավճիռները կիրագործի Իսրայելի համար»: 22  Դանի մասին ասաց.+ «Առյուծի ձագ է Դանը,+Նա ոստյունով կհարձակվի Բասանից»:+ 23  Նեփթաղիմի մասին ասաց.+ «Նեփթաղիմը լիուլի կվայելի Եհովայի բարությունըԵվ նրա առատ օրհնությունը: Թող նա նվաճի հարավն ու արևմուտքը»: 24  Ասերի մասին ասաց.+ «Ասերը որդիներով է օրհնված: Թող նա իր եղբայրների բարեհաճությունը վայելիԵվ թող իր ոտքերը յուղի մեջ թաթախի: 25  Երկաթից ու պղնձից են նրա դարպասի փականները,+Ապահովության մեջ կանցնեն նրա կյանքի բոլոր օրերը»:* 26  Ապա Մովսեսը շարունակեց. «Ո՛վ Հեսուրուն,+ չկա քո ճշմարիտ Աստծու նման,+Ով երկնքով գալիս է քեզ օգնության,Ով ամպերի վրա սլանում է իր վեհությամբ:+ 27  Հնուց ի վեր ապաստան է Աստված,+Նա քեզ տանում է՝ իր դարավոր բազուկների վրա պահած:+ Նա քո առաջից կքշի թշնամիներիդ+Ու քեզ կասի՝ ոչնչացրո՛ւ նրանց:+ 28  Ապահով կբնակվի Իսրայելը,Անխռով կապրեն Հակոբի սերունդները*Հացահատիկով ու գինով հարուստ մի երկրում,+Այնտեղ, ուր երկնքից ցող է կաթում:+ 29  Երջանիկ ես դու, ո՛վ Իսրայել,+Ո՞վ կարող է քեզ հետ համեմատվել:+ Դու մի ժողովուրդ ես, որի փրկությունը Եհովան է,+Նա քեզ պաշտպանող վահանն է,+ քո փառահեղ սուրն է: Քո առաջ կուչ կգան թշնամիներդ,+Նրանց մեջքին* կդնես ոտքդ»:

Ծանոթագրություններ

Կամ՝ «տասնյակ հազարավոր սրբերը»:
Բռց.՝ «ժողովին»:
Նշանակում է «արդար», Իսրայելին վերաբերող պատվավոր տիտղոս:
Կամ՝ «պայքարում է այն բանի համար»:
Բառարանում տես «Ուրիմ և թումիմ»:
Կամ՝ «մեջքը»:
Կամ հնարավոր է՝ «Արևելքի»:
Կամ՝ «կպոզահարի»:
Կամ՝ «տասնյակ հազարավորներն են»:
Բռց.՝ «Ցնծա, Զաբուղո՛ն, քո դուրս գալով»:
Կամ՝ «զոհեր կմատուցեն որպես ճիշտն անող մարդիկ»:
Բռց.՝ «Քո ուժը քո օրերի չափ կլինի»:
Բռց.՝ «Հակոբի աղբյուրը առանձին կլինի»:
Կամ հնարավոր է՝ «բարձր տեղերին»: