Երկրորդ Օրենք 34։1-12

  • Եհովան Մովսեսին ցույց է տալիս Խոստացված երկիրը (1-4)

  • Մովսեսի մահը (5-12)

34  Այնուհետև Մովսեսը Մովաբի անապատային հարթավայրից բարձրացավ Նաբավ լեռը՝+ Փասգայի բարձունքը,+ որը հանդիպակաց է Երիքովին:+ Եվ Եհովան նրան ցույց տվեց այդ ամբողջ երկիրը՝ Գաղաադից մինչև Դան,+  Նեփթաղիմի ողջ երկիրը, Եփրեմի ու Մանասեի երկիրը, Հուդայի ողջ երկիրը մինչև արևմտյան ծովը,*+  Նեգևն+ ու Հորդանանի շրջանը,*+ արմավենիների քաղաքի՝ Երիքովի հարթավայրը մինչև Սեգոր:+  Հետո Եհովան ասաց նրան. «Ահա այն երկիրը, որի մասին Աբրահամին, Իսահակին ու Հակոբին երդվել եմ՝ ասելով, որ նրանց սերնդին եմ այն տալու»:+ Ես թույլ տվեցի, որ քո աչքով տեսնես այն, բայց դու չես մտնի այնտեղ»:+  Դրանից հետո Եհովայի ծառա Մովսեսը մահացավ այդտեղ՝ Մովաբի երկրում, ինչպես որ Եհովան ասել էր:+  Նա* Մովսեսին թաղեց Մովաբի երկրում գտնվող հովտում՝ Բեթ-Փեգորի դիմաց, ու մինչ օրս ոչ ոք չգիտի նրա գերեզմանի տեղը:+  Մովսեսը մահացավ 120 տարեկանում:+ Նրա տեսողությունը չէր թուլացել, և ուժը չէր սպառվել:  Իսրայելի ժողովուրդը 30 օր լաց եղավ+ Մովսեսի համար Մովաբի անապատային հարթավայրում: Հետո Մովսեսի համար լացելու և սգալու օրերը վերջացան:  Նավեի որդի Հեսուն իմաստությամբ* էր լցվել, երբ Մովսեսն իր ձեռքը դրել էր նրա վրա:+ Եվ իսրայելացիները լսում էին Հեսուին ու անում այն ամենը, ինչ Եհովան պատվիրել էր Մովսեսին:+ 10  Սակայն Իսրայելում այլևս չեղավ Մովսեսի պես մարգարե,+ որի հետ Եհովան այնքան մտերիմ լիներ, որ երես առ երես խոսեր:*+ 11  Մովսեսն արեց Եհովայի հանձնարարած բոլոր զորավոր գործերն ու հրաշքները՝ ուղղված Եգիպտոսի փարավոնի, նրա բոլոր ծառաների ու նրա ողջ երկրի դեմ:+ 12  Նա նաև զորավոր ձեռքով շատ զարմանահրաշ բաներ արեց ողջ Իսրայելի աչքի առաջ:+

Ծանոթագրություններ

Այսինքն՝ Մեծ ծովը՝ Միջերկրական ծովը:
Այսինքն՝ այն տարածքը, որն ընդգրկում է Հորդանանի հովտի ստորին հատվածը մինչև Սեգոր:
Ակներևաբար, խոսքը Աստծու մասին է:
Բռց.՝ «իմաստության ոգով»:
Բռց.՝ «որին Եհովան երես առ երես իմանար»: