Երկրորդ Օրենք 7։1-26

  • Յոթ ազգեր պետք է ոչնչացվեն (1-6)

  • Ինչու է Աստված ընտրել Իսրայելին (7-11)

  • Հնազանդությունը օրհնություններ կբերի (12-26)

7  «Երբ ձեր Աստված Եհովան ձեզ բերի այն երկիրը, որին շուտով տիրանալու եք,+ նա ձեր առաջից կքշի մեծաքանակ ազգերի՝+ քետացիներին, գերգեսացիներին, ամորհացիներին,+ քանանացիներին, փերեզացիներին, խևացիներին և հեբուսացիներին՝+ յոթ ազգերի, որոնք ձեզնից մեծաթիվ ու հզոր են:+  Եհովան՝ ձեր Աստվածը, նրանց ձեր ձեռքը կմատնի, և դուք կջախջախեք նրանց:+ Անվերապահորեն ոչնչացրեք նրանց:+ Նրանց հետ ուխտ չկապեք ու բարեհաճ չլինեք նրանց հանդեպ:+  Խնամություն չանեք* նրանց հետ: Ձեր աղջիկներին նրանց որդիներին կնության չտաք և նրանց աղջիկներին ձեր որդիների համար հարս չբերեք:+  Նրանք կշեղեն ձեր որդիներին, որ ձեր Աստծուն ծառայելու փոխարեն ուրիշ աստվածների ծառայեն:+ Այդ ժամանակ Եհովայի բարկությունը կբռնկվի ձեր դեմ, և նա արագ կոչնչացնի ձեզ:+  Նրանց հետ այսպես վարվեք. քանդեք նրանց զոհասեղանները, ջարդեք նրանց սուրբ սյուները,+ կտրեք նրանց սուրբ ձողերը*+ և այրեք նրանց քանդակված կուռքերը,+  որովհետև դուք ձեր Աստված Եհովայի սուրբ ժողովուրդն եք: Եհովան՝ ձեր Աստվածը, երկրի երեսին բնակվող բոլոր ժողովուրդներից ձեզ է ընտրել, որ լինեք իր ժողովուրդը՝ իր հատուկ* սեփականությունը:+  Եհովան ընտրեց ձեզ ու ջերմ սեր դրսևորեց ձեր հանդեպ+ ոչ այն պատճառով, որ մյուս բոլոր ազգերից մեծաթիվ էիք (իրականում դուք բոլոր ազգերից ամենափոքրաթիվն էիք),+  այլ այն պատճառով, որ Եհովան սիրում էր ձեզ և հավատարիմ էր ձեր նախահայրերին տված իր երդմանը:+ Ահա թե ինչու Եհովան զորավոր ձեռքով հանեց ձեզ ստրկության երկրից,+ ազատեց* փարավոնի՝ Եգիպտոսի թագավորի ձեռքից:  Դուք լավ գիտեք, որ ձեր Աստված Եհովան ճշմարիտ Աստվածն է, հավատարիմ Աստված, ով պահում է իր ուխտը և իրեն սիրողների ու իր պատվիրանները պահողների հանդեպ հավատարիմ սեր է դրսևորում մինչև հազարերորդ սերունդը:+ 10  Իսկ իրեն ատողներին* հատուցում է՝ կործանելով նրանց:+ Նա չի հապաղի պատժել իրեն ատողներին. ըստ արժանվույն կհատուցի նրանց: 11  Ուստի բարեխղճորեն պահեք ու կատարեք այն պատվիրանները, կանոններն ու օրենքները,* որ փոխանցում եմ ձեզ այսօր: 12  Եթե ուշադրություն դարձնեք այս օրենքներին, պահեք ու կատարեք դրանք, ձեր Աստված Եհովան էլ կպահի իր ուխտը և ձեր հանդեպ հավատարիմ սեր կցուցաբերի, ինչպես որ երդվել է ձեր նախահայրերին: 13  Նա կսիրի ձեզ, կօրհնի ու մեծաթիվ կդարձնի: Այո՛, նա կօրհնի ձեզ՝ պարգևելով շատ երեխաներ*+ և տալով առատ բերք, հացահատիկ, նոր գինի, յուղ,+ նաև շատ հորթեր ու գառներ այն երկրում, որ ձեր նախահայրերին երդվեց ձեզ տալ:+ 14  Բոլոր ժողովուրդների մեջ դուք ամենաօրհնվածը կլինեք:+ Ձեր մեջ ոչ մի տղամարդ կամ կին անպտուղ չի լինի, ոչ էլ ձեր անասուններն անպտուղ կլինեն:+ 15  Եհովան ձեզնից կհեռացնի ամեն հիվանդություն: Եգիպտոսում ձեր տեսած սարսափելի հիվանդություններից ոչ մեկը չի բերի ձեզ վրա:+ Նա դրանցով կպատուհասի բոլոր ձեզ ատողներին: 16  Այն բոլոր ժողովուրդներին, որոնց ձեր Աստված Եհովան ձեր ձեռքը մատնի, դուք պետք է ոչնչացնեք:+ Նրանց չխնայեք*+ ու նրանց աստվածներին չծառայեք,+ այլապես դա ծուղակ կդառնա ձեզ համար:+ 17  Գուցե մտածեք.* «Այս ազգերը մեզնից մեծաթիվ են: Ինչպե՞ս կկարողանանք քշել նրանց»:+ 18  Բայց պետք չէ վախենալ:+ Հիշեք, թե Եհովան՝ ձեր Աստվածը, ինչ արեց փարավոնին ու ողջ Եգիպտոսին,+ 19  հիշեք այն մեծ դատաստանները, զորավոր գործերն ու հրաշքները,+ որ ձեր աչքով տեսաք, երբ ձեր Աստված Եհովան զորավոր ձեռքով ու հզոր* բազկով դուրս հանեց ձեզ այդ երկրից:+ Ձեր Աստված Եհովան նույնը կանի այն բոլոր ազգերին, որոնցից վախենում եք:+ 20  Ձեր Աստվածը՝ Եհովան, նրանց վհատության* մեջ կգցի, և բոլոր նրանք, ովքեր ողջ են մնացել,+ և ովքեր թաքնված են եղել ձեզնից, կկործանվեն: 21  Նրանցից մի՛ սարսափեք, որովհետև ձեզ հետ է ձեր Աստված Եհովան՝+ մեծն և ահազդու Աստվածը:+ 22  Եհովան՝ ձեր Աստվածը, այս ազգերին ձեր առաջից կքշի աստիճանաբար:+ Դուք չպետք է միանգամից վերացնեք նրանց, որ դաշտի գազանները չշատանան ու չվնասեն ձեզ: 23  Ձեր Աստված Եհովան այս ազգերին ձեր ձեռքը կտա և կջախջախի նրանց, մինչև որ բնաջինջ լինեն:+ 24  Նրանց թագավորներին ձեր ձեռքը կմատնի,+ և դուք կջնջեք նրանց անունները, որ այլևս չհիշվեն երկնքի տակ:+ Ոչ ոք չի կարողանա ընդդիմանալ ձեզ,+ և դուք կոչնչացնեք նրանց:+ 25  Դուք պետք է այրեք նրանց աստվածների քանդակված կուռքերը:+ Դրանց վրայի ոսկին ու արծաթը չցանկանաք և չվերցնեք ձեզ,+ որ դրանց պատճառով ծուղակը չընկնեք. դրանք գարշելի են Եհովայի՝ ձեր Աստծու համար:+ 26  Գարշելի բաներ ձեր տուն չտանեք, որ դրանց պես կործանման չդատապարտվեք: Ատելով ատեք դրանք, գարշելով գարշեք դրանցից, որովհետև դրանք կործանման ենթակա բաներ են»:

Ծանոթագրություններ

Կամ՝ «Չամուսնանաք»:
Բառարանում տես «Սուրբ ձող»:
Կամ՝ «թանկագին»:
Բռց.՝ «փրկագնեց»:
Բռց.՝ «իրեն ատողների երեսին»:
Կամ՝ «դատավճիռները»:
Բռց.՝ «կօրհնի արգանդիդ պտուղը»:
Բռց.՝ «թող աչքդ չխնայի»:
Բռց.՝ «քո սրտում ասես»:
Բռց.՝ «մեկնած»:
Կամ հնարավոր է՝ «խուճապի», «սարսափի»: