Երկրորդ Օրենք 9։1-29

  • Ինչու է Աստված այդ երկիրը տալիս իսրայելացիներին (1-6)

  • Իսրայելը չորս անգամ բորբոքել է Եհովայի բարկությունը (7-29)

    • Ոսկե հորթը (7-14)

    • Մովսեսի միջնորդությունը (15-21, 25-29)

    • Եհովայի բարկությունը բորբոքելու ևս երեք դեպք (22)

9  «Լսե՛ք, իսրայելացինե՛ր, այսօր դուք անցնում եք Հորդանանը,+ որ գնաք ու նվաճեք ձեզնից մեծ ու զորավոր ազգերի հողերը,+ մինչև երկինք հասնող պարիսպներով քաղաքները,+  Ենակի որդիների*+ տարածքները՝ հզոր ու բարձրահասակ մարդկանց, որոնց մասին գիտեք ու որոնց մասին լսել եք, որ ասում են՝ «Ո՞վ կարող է դեմ կանգնել Ենակի որդիներին»:  Իմացեք, որ ձեր Աստված Եհովան գնում է ձեր առաջից:+ Նա սպառող կրակ է.+ կոչնչացնի նրանց: Իր խոստման համաձայն՝ Եհովան ծնկի կբերի նրանց ձեր աչքի առաջ, որ արագ դուրս քշեք ու կործանեք նրանց:+  Երբ ձեր Աստված Եհովան նրանց քշի ձեր առաջից, մտքներումդ չասեք. «Մեր արդարության համար է Եհովան բերել մեզ այս երկիր, որ տիրանանք դրան»:+ Իմացեք, որ այս ազգերի անօրենության պատճառով է Եհովան քշում նրանց ձեր առաջից:+  Դուք այդ երկրին տիրանալու եք ոչ այն պատճառով, որ արդար եք կամ անարատ սիրտ ունեք: Ձեր Աստված Եհովան այդ ազգերին ձեր առաջից քշում է+ այն պատճառով, որ նրանք անօրեն գործեր են անում, նաև որ կատարի այն երդումը, որ ինքը՝ Եհովան, տվել է ձեր նախահայրերին՝ Աբրահամին,+ Իսահակին+ ու Հակոբին:+  Ուրեմն իմացեք, որ ձեր արդարության համար չէ, որ ձեր Աստված Եհովան այս լավ երկիրը ձեզ է տալիս որպես սեփականություն. իրականում դուք համառ* ժողովուրդ եք:+  Հիշե՛ք, երբեք մի՛ մոռացեք, թե անապատում ինչպես էիք բարկացնում ձեր Աստված Եհովային:+ Եգիպտոսից դուրս գալու օրվանից մինչև այստեղ հասնելը դուք շարունակ ապստամբել եք Եհովայի դեմ:+  Դեռևս Քորեբում բարկացրիք Եհովային, և Եհովան այն աստիճան բարկացավ ձեզ վրա, որ քիչ էր մնում՝ բնաջնջեր ձեզ:+  Ես լեռն էի բարձրացել՝ քարե տախտակները+ վերցնելու, տախտակները, որոնց վրա գրված էին այն ուխտի խոսքերը,+ որ Եհովան կապել էր ձեզ հետ: Ես 40 օր ու 40 գիշեր+ առանց հաց ու ջրի մնացի լեռան վրա: 10  Եհովան ինձ տվեց երկու քարե տախտակները, որոնց վրա գրել էր իր մատով. դրանց վրա գրված էին այն բոլոր խոսքերը, որ Եհովան լեռան վրա կրակի միջից ասել էր ձեզ այն օրը, երբ բոլորդ հավաքվել էիք* այնտեղ:+ 11  Եհովան 40 օր ու 40 գիշեր հետո տվեց ինձ երկու քարե տախտակները, որոնց վրա գրված էին ուխտի խոսքերը: 12  Ապա Եհովան ասաց. «Վե՛ր կաց, շտապ իջի՛ր այստեղից, որովհետև քո ժողովուրդը, որին հանել ես Եգիպտոսից, պիղծ բաներ է անում:+ Նրանք շատ շուտ շեղվեցին այն ուղուց, որով պատվիրել եմ գնալ: Իրենց համար ձուլածո կուռք են շինել»:+ 13  Եհովան նաև ասաց ինձ. «Ես տեսնում եմ, որ այս ժողովուրդը համառ* է:+ 14  Ուստի հետ չպահես ինձ. ես կվերացնեմ նրանց, որ նրանց անունն այլևս չհիշատակվի երկնքի տակ, իսկ քեզնից կստեղծեմ նրանցից ավելի հզոր ու մեծաթիվ մի ազգ»:+ 15  Ես հետ դարձա ու իջա լեռան վրայից՝ ուխտի երկու քարե տախտակները ձեռքերիս,+ իսկ այդ ընթացքում լեռը բռնկված էր կրակով:+ 16  Եվ ես տեսա, որ դուք մեղք էիք գործել ձեր Աստված Եհովայի դեմ: Ձեզ համար ձուլածո հորթ էիք շինել: Դուք շատ շուտ շեղվել էիք այն ուղուց, որով Եհովան պատվիրել էր գնալ:+ 17  Երբ տեսա դա, վեր բարձրացրի երկու քարե տախտակները ու ցած գցելով՝ ձեր աչքի առաջ ջարդուփշուր արեցի:+ 18  Դուք արեցիք այն, ինչը չար է Եհովայի աչքին, ու վիրավորեցիք նրան, ուստի ձեր գործած մեղքի համար ես 40 օր ու 40 գիշեր շարունակ ո՛չ հաց կերա, ո՛չ ջուր խմեցի+ և ծնկի գալով՝ մինչև գետին խոնարհվեցի Եհովայի առաջ: 19  Ես շատ վախեցած էի, քանի որ Եհովան այնպիսի ցասումով էր լցված ձեր հանդեպ,+ որ պատրաստ էր ոչնչացնել ձեզ: Բայց այդ անգամ էլ Եհովան լսեց ինձ:+ 20  Եհովան Ահարոնի վրա էլ էր սաստիկ բարկացել, այն աստիճան, որ ուզում էր ոչնչացնել նրան,+ բայց ես Ահարոնի համար էլ աղաչեցի: 21  Ես վերցրի հորթը,+ որը պատրաստելով՝ դուք մեղք գործեցիք, ու այն կրակի մեջ այրեցի, փշրեցի և այնքան մանրացրի, մինչև որ փոշու վերածեցի: Հետո այդ փոշին լցրեցի սարից իջնող գետը:+ 22  Եհովային դուք բարկացրիք նաև Տաբերայում,+ Մասսայում+ և Կիբրոթ-Հաթթավայում:+ 23  Երբ Կադես-Բառնեայում+ Եհովան ձեզ պատվիրեց՝ «Գնացեք, տիրացեք այն երկրին, որը ձեզ եմ տալու», դուք կրկին չհնազանդվեցիք ձեր Աստված Եհովայի պատվերին,+ հավատ չցուցաբերեցիք նրա հանդեպ+ ու չլսեցիք նրա ձայնին: 24  Ինչ ձեզ գիտեմ, դուք շարունակ ըմբոստանում եք Եհովայի դեմ: 25  Եվ այսպես՝ ես 40 օր ու 40 գիշեր+ խոնարհվեցի Եհովայի առաջ, քանի որ Եհովան ասել էր, որ կբնաջնջի ձեզ: 26  Ես աղաչում էի Եհովային ու ասում. «Ո՜վ Գերիշխան Տեր Եհովա, մի՛ վերացրու քո ժողովրդին: Նրանք քոնն են՝ քո սեփականությունը,+ որին փրկագնել ես քո մեծ զորությամբ և հանել Եգիպտոսից քո հզոր ձեռքով:+ 27  Հիշիր քո ծառաներին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին,+ և ուշադրություն մի՛ դարձրու այս ժողովրդի համառությանը, նրանց անօրենությանն ու մեղքին,+ 28  որ չլինի թե այն երկրի ժողովուրդը, որտեղից մեզ հանեցիր, ասի. «Եհովան չկարողացավ նրանց տանել իր խոստացած երկիրը: Նա ատում էր նրանց, դրա համար էլ տարավ անապատ, որ այնտեղ կոտորի»:+ 29  Չէ՞ որ նրանք քո ժողովուրդն են՝ քո սեփականությունը,+ որին հանել ես Եգիպտոսից քո մեծ զորությամբ ու հզոր բազկով»»:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «ենակիմների»:
Բռց.՝ «խստապարանոց»:
Կամ՝ «ժողովը հավաքվել էր»:
Բռց.՝ «խստապարանոց»: