3 Հովհաննես 1։1-14

  • Ողջույնի խոսքեր և աղոթք (1-4)

  • Գովեստի խոսքեր՝ ուղղված Գայոսին (5-8)

  • Փառասեր Դիոտրեֆեսը (9, 10)

  • Լավ համբավ ունեցող Դեմետրիոսը (11, 12)

  • Այցելելու մտադրություն և բարևներ (13, 14)

 Ես՝ տարեցս,* գրում եմ սիրելի Գայոսին, ում անկեղծորեն սիրում եմ:  Սիրելի՛ եղբայր, աղոթում եմ, որ առողջ լինես և ամեն ինչում հաջողություն ունենաս, ինչպես որ հիմա ունես:  Շատ ուրախացա, երբ եղբայրները եկան ու պատմեցին, որ դու կառչած ես ճշմարտությանը և շարունակում ես ճշմարտության համաձայն ապրել:+  Ուրախանալու* ավելի մեծ պատճառ չունեմ, քան այն, որ լսում եմ՝ զավակներս շարունակում են քայլել ճշմարտության ուղով:+  Սիրելի՛ ընկեր, այն, ինչ անում ես եղբայրների համար, չնայած որ չես ճանաչում նրանց, խոսում է քո հավատարմության մասին:+  Նրանք ժողովի առաջ պատմել են քո սիրո մասին: Խնդրում եմ, որ ճանապարհ դնես նրանց այնպես, ինչպես հաճելի է Աստծուն,+  քանի որ հանուն նրա անվան են ճանապարհ ընկել և այլազգիներից* որևէ բան չեն վերցրել:+  Ուստի մենք պարտավոր ենք հյուրասիրություն ցույց տալ նման մարդկանց,+ որպեսզի համագործակիցներ լինենք ճշմարտության տարածման գործում:+  Ես նամակ գրեցի ժողովին, բայց Դիոտրեֆեսը, որն ուզում է ձեր մեջ առաջինը լինել,+ մեր ոչ մի ասածը հարգանքով չի ընդունում:+ 10  Դրա համար էլ, եթե գամ, կհիշեցնեմ այն գործերը, որ նա անում է՝ մեր մասին վատ բաներ տարածելով:+ Նա դրանով էլ չի բավարարվում. բացի նրանից, որ հարգանքով չի ընդունում եղբայրներին,+ ընդունել ցանկացողներին էլ փորձում է խանգարել ու վտարել ժողովից: 11  Սիրելի՛ եղբայր, ընդօրինակիր ոչ թե չարը, այլ բարին:+ Ով բարին է անում, Աստծուց է,+ իսկ ով չարն է անում, Աստծուն չի տեսել:+ 12  Դեմետրիոսի մասին բոլոր եղբայրները լավն են խոսում, և նրանց խոսքերին թիկունք է կանգնում այն, որ նա ճշմարտության համաձայն է ապրում: Մենք էլ ենք լավը խոսում* նրա մասին, և դու գիտես, որ մեր ասածը ճիշտ է: 13  Շատ բաներ ունեմ քեզ ասելու, բայց չեմ ուզում թանաքով ու գրչով գրել: 14  Հուսով եմ՝ շուտով կտեսնեմ քեզ, և երես առ երես կխոսենք: Խաղաղությո՛ւն քեզ: Ընկերները բարևներ են ուղարկում քեզ: Իմ կողմից անուն առ անուն բարևիր ընկերներին:

Ծանոթագրություններ

Կամ՝ «երեցս»:
Կամ հնարավոր է՝ «Երախտագետ լինելու»:
Խոսքը Քրիստոսին չհավատացող ոչ հրեա մարդկանց մասին է:
Բռց.՝ «վկայում»: