ՀԱՐՑ 18
Ինչպե՞ս մտերմանալ Աստծու հետ
«Աղոթքնե՛ր Լսող, ամեն տեսակ մարդիկ կգան քեզ մոտ»:
«Ամբողջ սրտովդ Եհովային վստահիր և քո հասկացողության վրա մի՛ հիմնվիր: Ինչ էլ որ անես, հաշվի առ նրան, և նա կառաջնորդի քեզ ճիշտ ճանապարհով»:
«Հավիտենական կյանք ունենալու համար անհրաժեշտ է ճանաչել քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուդ, և Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր»:
«Իրականում [Աստված] յուրաքանչյուրիցս հեռու չէ»:
«Շարունակ աղոթում եմ, որ Աստծու կամքի ճշգրիտ իմացության և խոր հասկացողության հետ միասին ձեր սերը ավելի ու ավելի աճի»:
«Եթե ձեզանից որևէ մեկը իմաստության պակաս ունի, թող շարունակ խնդրի Աստծուն, և կտրվի իրեն, քանի որ նա բոլորին այն տալիս է առատաձեռնորեն ու առանց նախատելու»:
«Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ: Լվացեք ձեր ձեռքերը, ո՛վ մեղավորներ, և մաքրեք ձեր սրտերը, ո՛վ անվճռական մարդիկ»:
«Աստծուն սիրել նշանակում է պահել նրա պատվիրանները, իսկ դրանք ծանրաբեռնող չեն»: