ՀԱՐՑ 16
Ի՞նչ անել մտահոգություններ ունենալու դեպքում
«Բեռդ Եհովայի վրա գցիր, և նա քեզ թիկունք կկանգնի: Նա երբեք չի թողնի, որ արդարն ընկնի»:
«Ջանասեր մարդու ծրագրերը հաջողությամբ են պսակվում, բայց բոլոր շտապողներին աղքատություն է սպասում»:
«Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ, մի՛ մտահոգվիր, որովհետև ես քո Աստվածն եմ: Ես կզորացնեմ ու կօգնեմ քեզ, արդարություն հաստատող իմ աջ ձեռքով ամուր կբռնեմ քեզ»:
«Մի՞թե ձեզնից որևէ մեկը կարող է մտահոգվելով իր կյանքը թեկուզ մեկ ժամով երկարացնել»:
«Երբեք մի՛ մտահոգվեք վաղվա օրվա մասին. վաղվա օրը նոր մտահոգություններ կբերի իր հետ: Օրվա հոգսը արդեն իսկ բավական է»:
«Միշտ ընտրեք այն, ինչն ավելի կարևոր է»:
«Ոչ մի բանի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն ինչի մասին աղոթեք Աստծուն. օգնություն աղերսեք, միշտ շնորհակալական խոսքեր ասեք ու ձեր խնդրանքները հայտնեք նրան, և Աստված ձեզ այնպիսի խաղաղություն կտա, որը վեր է մարդկային ամեն հասկացողությունից: Այն կպահպանի ձեր սիրտն ու միտքը Քրիստոս Հիսուսի միջոցով»: