Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՀԱՐՑ 6

Աստվածաշնչում ի՞նչ մարգարեություններ կան Մեսիայի մասին

ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆ

«Դու, ո՛վ Բեթլեհեմ Եփրաթա.... քեզանից դուրս կգա նա, ով Իսրայելում ինձ համար իշխան կլինի»:

Միքիա 5:2

ԿԱՏԱՐՈՒՄ

«Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթլեհեմ քաղաքում Հերովդես թագավորի իշխանության օրոք: Որոշ ժամանակ անց Արևելքից աստղագուշակներ եկան Երուսաղեմ»:

Մատթեոս 2:1

ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆ

«Հանդերձներս իրար մեջ են բաժանում, հագուստիս համար վիճակ են գցում»:

Սաղմոս 22:18

ԿԱՏԱՐՈՒՄ

«Հիսուսին սյանը գամելուց հետո զինվորները վերցրին նրա վերնահագուստները և չորս մասի բաժանեցին.... Նաև վերցրին այն զգեստը, որը նա տակից էր հագնում, բայց քանի որ այն առանց կարի էր՝ վերից վար գործված, իրար ասացին. «Եկեք չպատռենք, այլ վիճակ գցենք ու տեսնենք, թե ում կհասնի»»:

Հովհաննես 19:23, 24

ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆ

«Նա պահպանում է նրա բոլոր ոսկորները, չի կոտրվի դրանցից և ոչ մեկը»:

Սաղմոս 34:20

ԿԱՏԱՐՈՒՄ

«Երբ մոտեցան Հիսուսին, տեսան, որ արդեն մեռած է, ուստի նրա ոտքերը չկոտրեցին»:

Հովհաննես 19:33

ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆ

«Նա մեր անօրենությունների համար խոցվեց»:

Եսայիա 53:5

ԿԱՏԱՐՈՒՄ

«Զինվորներից մեկը նիզակով խոցեց նրա կողը, և իսկույն արյուն ու ջուր դուրս եկան»:

Հովհաննես 19:34

ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆ

«Նրանք վճարեցին իմ վարձը՝ 30 կտոր արծաթ»:

Զաքարիա 11:12, 13

ԿԱՏԱՐՈՒՄ

«Դրանից հետո տասներկուսից մեկը, որին Հուդա Իսկարիովտացի էին կոչում, գնաց ավագ քահանաների մոտ ու ասաց. «Ինձ ի՞նչ կտաք, եթե Հիսուսին մատնեմ, որ բռնեք նրան»: Նրանք պայմանավորվեցին 30 արծաթադրամ տալ նրան»:

Մատթեոս 26:14, 15; 27:5