Բ1
Աստվածաշնչի գլխավոր թեման
Եհովա Աստված իրավունք ունի իշխելու: Նրա իշխելու ձևը լավագույնն է: Երկրի և մարդկության առնչությամբ նրա նպատակը անպայման կատարվելու է:
Մ. թ. ա. 4026-ից հետո «Օձը»՝ Սատանան, վիճարկում է Եհովայի իշխելու իրավունքը և ձևը: Եհովան խոստանում է առաջ բերել մի «սերունդ», որն ի վերջո ջախջախելու է Սատանային (Ծննդոց 3:1-5, 15): Աստված ժամանակ է տալիս մարդկանց, որ «օձի» ազդեցության ներքո իրենք իրենց ղեկավարեն: |
Մ. թ. ա. 1943 Եհովան Աբրահամին ասում է, որ խոստացված «սերունդը» լինելու է նրա հետնորդներից մեկը (Ծննդոց 22:18): |
Մ. թ. ա. 1070-ից հետո Եհովան Դավիթ թագավորին, հետագայում նաև նրա որդի Սողոմոնին վստահեցնում է, որ խոստացված «սերունդը» առաջ է գալու նրանց տոհմից (2 Սամուել 7:12, 16; 1 Թագավորներ 9:3-5; Եսայիա 9:6, 7): |
Մ. թ. 29 Եհովան ցույց է տալիս, որ Հիսուսն է խոստացված «սերունդը» և Դավթի գահի ժառանգորդը (Գաղատացիներ 3:16; Ղուկաս 1:31-33; 3:21, 22): |
Մ. թ. 33 «Օձը»՝ Սատանան, կարճ ժամանակով վնաս է հասցնում խոստացված «սերնդին»՝ սպանում է Հիսուսին: Եհովան Հիսուսին հարություն է տալիս որպես երկնային ոգեղեն էակ և ընդունում է նրա կատարյալ կյանքի արժեքը: Այդպիսով նա Ադամի սերունդներին հնարավորություն է տալիս, որ մեղքերի ներում ստանան և հավիտենական կյանք ունենան (Ծննդոց 3:15; Գործեր 2:32-36; 1 Կորնթացիներ 15:21, 22): |
Մ. թ. մոտ 1914 Հիսուսը «օձին»՝ Սատանային, կարճ ժամանակով գցում է երկրի վրա (Հայտնություն 12:7-9, 12): |
Ապագայում Հիսուսը 1 000 տարով բանտարկում է Սատանային և հետո ոչնչացնում է նրան՝ այլաբանորեն ջախջախելով նրա գլուխը: Երկրի և մարդկության առնչությամբ Եհովայի սկզբնական նպատակը կատարվում է, նրա անունը մաքրվում է անարգանքից, և փաստվում է, որ նրա իշխելու ձևը լավագույնն է (Հայտնություն 20:1-3, 10; 21:3, 4): |