ՀՄՏԱՆԱՆՔ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Տարածաշրջանային համաժողովի քարոզարշավ
Ամեն տարի բոլորս անհամբերությամբ սպասում ենք տարածաշրջանային համաժողովին, որպեսզի վայելենք հոգևոր մեծ խնջույքը։ Որպեսզի ուրիշներն էլ «ճաշակեն և տեսնեն, որ Եհովան բարի է», մենք կձգտենք հնարավորինս շատերին հրավիրել այս միջոցառմանը (Սղ 34։8)։ Յուրաքանչյուր ժողովի երեցների խորհուրդ կորոշի, թե ինչպես լավագույնս տարածել հրավիրատոմսերը։
ԻՆՉ Է ՀԱՐԿԱՎՈՐ ՀԻՇԵԼ
-
Ե՞րբ է իմ համաժողովը։
-
Ե՞րբ է քարոզարշավը սկսվելու մեր ժողովի տարածքում։
-
Ո՞ր օրերին ու ժամերին են անցկացվելու քարոզչական հանդիպումները։
-
Որո՞նք են քարոզարշավի հետ կապված իմ նպատակները։
-
Ո՞ւմ եմ հրավիրելու։
Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՍԵԼ
Ողջունելուց հետո կարող ես ասել.
«Ամբողջ աշխարհում մենք մարդկանց հրավիրում ենք մի կարևոր միջոցառման։ Սա ձեր հրավիրատոմսն է, որտեղ նշված է օրը, ժամը և հասցեն։ Ուրախ կլինենք, եթե ընդունեք մեր հրավերը»։
ԻՆՉՊԵ՞Ս ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ
Չնայած որ ցանկանում ենք հնարավորինս շատերին հրավիրել, մարդկանց հետաքրքրությունը զարգացնելու առիթը բաց մի՛ թող։
Շաբաթ-կիրակի օրերին հրավիրատոմսի հետ առաջարկիր ամսագիրը։