Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Թագավորության երգերը զորացնում են

Թագավորության երգերը զորացնում են

Պողոսն ու Շիղան բանտում եղած ժամանակ երգով գովաբանում էին Աստծուն (Գրծ 16։25)։ Նացիստական Գերմանիայի՝ Զակսենհաուզենի համակենտրոնացման ճամբարում գտնվող, ինչպես նաև Սիբիր աքսորված մեր հավատակիցները նույնպես երգել են Աստծուն գովաբանող երգեր։ Այս մարդկանց օրինակները ցույց են տալիս, որ երգերը կարող են քաջությամբ լցնել ու զորացնել այն քրիստոնյաներին, ովքեր բախվում են ծանր փորձությունների։

«Ուրախությամբ գովերգենք Եհովային» վերնագրով նոր երգարանը շուտով հասանելի կլինի շատ լեզուներով։ Երբ ստանանք մեր անձնական օրինակները, կարող ենք մեր ընտանեկան երկրպագության ժամանակ երգել երգերը և փորձենք անգիր սովորել բառերը (Եփ 5։19)։ Ու երբ հայտնվենք դժվար փորձությունների մեջ, սուրբ ոգին կօգնի, որ հիշենք այդ երգերը։ Թագավորության երգերը կարող են օգնել մեզ, որ կենտրոնանանք մեր հույսի վրա։ Դրանք կարող են զորացնել մեզ դժվարությունների ժամանակ։ Անգամ երբ փորձության մեջ չենք, կարող ենք երգերի ոգևորիչ խոսքերով գովերգել Եհովային ու այդպիսով արտահայտել մեր սրտի ուրախությունը (1Տգ 15։16; Սղ 33։1–3)։ Ուրեմն եկեք միշտ օգտվենք այս հիանալի միջոցից՝ մեր Թագավորության երգերից։

ԴԻՏԵՔ «ԵՐԳ, ՈՐՆ ԱՆԿՈՏՐՈՒՄ ՊԱՀԵՑ ՆՐԱՆՑ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։ ՀԵՏՈ ՊԱՏԱՍԽԱՆԵՔ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ.

  • Եղբայր Ֆրոսթը ի՞նչ հանգամանքներում երգ գրեց։

  • Ինչպե՞ս ազդեց այդ երգը Զակսենհաուզենի համակենտրոնացման ճամբարում գտնվող եղբայրների վրա։

  • Ամենօրյա ո՞ր իրավիճակներում Թագավորության երգերը կարող են զորացնել քեզ։

  • Թագավորության երգերից ո՞ր մեկը կցանկանայիր անգիր սովորել։