Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Ջերմորեն ողջունեք նրանց

Ջերմորեն ողջունեք նրանց

Մենք պետք է ջերմորեն ողջունենք յուրաքանչյուր մարդու, ով ներկա է գտնվում մեր քրիստոնեական հանդիպումներին, անկախ նրանից նա նորեկ է, թե մեր հին ընկերը (Հռ 15։7; Եբ 13։2)։ Օրինակ՝ հանդիպմանը գուցե ներկա լինի արտերկրից եկած մեր հավատակիցը կամ ոչ ակտիվ քարոզիչ, ով տարիներ շարունակ չի հաճախել հանդիպումներին։ Պատկերացրու, թե դու ինչ կզգայիր այդ իրավիճակում։ Արդյոք չէի՞ր ուզենա, որ քեզ ջերմորեն ընդունեին (Մթ 7։12)։ Ուստի լավ կլինի՝ հանդիպումից առաջ և հետո մոտենանք մարդկանց ու ջերմորեն ողջունենք նրանց։ Դա կնպաստի, որ ժողովում ջերմ մթնոլորտ տիրի, ինչն էլ փառք կբերի Եհովային (Մթ 5։16)։ Իհարկե գուցե հնարավոր չլինի զրուցել բոլոր ներկաների հետ, սակայն բոլորը իրենց լավ կզգան, եթե յուրաքանչյուրս ջանք թափի այս հարցում։ *

Ջերմ հյուրընկալություն պետք է ցույց տանք ոչ միայն հատուկ առիթների ժամանակ, ինչպիսին Հիշատակի երեկոն է, այլև միշտ։ Երբ նորեկները տեսնեն և անձամբ զգան քրիստոնեական սերը, նրանք էլ կմղվեն գովաբանելու Աստծուն և միանալու նրա ճշմարիտ երկրպագուներին (Հվ 13։35

^ պարբ. 3 Աստվածաշնչյան սկզբունքները սահմանափակում են մեր շփումը ընկերակցությունից զրկված կամ հրաժարված անհատների հետ, ովքեր գուցե հաճախեն մեր հանդիպումներին (1Կթ 5։11; 2Հվ 10