ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Հմտորեն օգտվիր «Ուսուցանելու գործիքների արկղից»
Աշակերտներ պատրաստելու գործը նման է տուն կառուցելուն։ Այդ գործում հաջողության հասնելու համար պետք է սովորենք արդյունավետորեն օգտագործել մեր ունեցած գործիքները։ Հատկապես հմուտ պետք է լինենք մեր հիմնական գործիքը՝ Աստծու Խոսքը օգտագործելու հարցում (2Տմ 2։15)։ Բայց աշակերտներ պատրաստելու համար կարևոր է նաև սովորել արդյունավետորեն օգտագործել «Ուսուցանելու գործիքների արկղում» առկա մեր մյուս հիմնական հրատարակություններն ու տեսանյութերը։ *
Ինչպե՞ս կարող ես բարելավվել ուսուցանելու գործիքներից օգտվելու հարցում։ 1) Խնդրիր, որ ձեր քարոզչական ծառայության խմբի վերակացուն օգնի քեզ, 2) ծառայիր որևէ հմուտ քարոզչի կամ ռահվիրայի հետ և 3) փորձիր, փորձիր ու շարունակ փորձիր։ Երբ հմտանաս այս հրատարակություններն ու տեսանյութերը օգտագործելու հարցում, ուրախություն կստանաս՝ ներկայումս ընթացող հոգևոր շինարարության գործին մասնակցելով։
ԱՄՍԱԳՐԵՐ
ԳՐՔՈՒՅԿՆԵՐ
ԳՐՔԵՐ
ԹԵՐԹԻԿՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
ՀՐԱՎԻՐԱՏՈՄՍԵՐ
ԱՅՑԵՔԱՐՏԵՐ
^ պարբ. 3 Որոշ հրատարակություններ, որ նախատեսված են ընթերցողների կոնկրետ շրջանակի համար, ընդգրկված չեն «Ուսուցանելու գործիքների արկղում»։ Հարկ եղած դեպքում կարելի է օգտագործել նաև դրանք։