Ապրիլի 1–7
1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐ 7–9
Երգ 136 և աղոթք
Բացման խոսք (3 ր կամ ավելի քիչ)
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ
«Ամուրիությունը պարգև է»։ (10 ր)
1Կթ 7։32 — Ամուրի քրիստոնյաները կարող են ավելի ազատորեն ծառայել Եհովային՝ չունենալով այն մտահոգությունները, որ բերում է ամուսնական կյանքը (w11 1/15, էջ 17–18, պրբ. 3)
1Կթ 7։33, 34 — Ամուսնացած քրիստոնյաները «մտահոգվում են աշխարհի բաների համար» (w08 7/15, էջ 27, պրբ. 1)
1Կթ 7։37, 38 — Կարելի է ասել, որ ամուրի քրիստոնյաները «ավելի լավ են անում», քան ամուսնացածները, այն դեպքում, երբ ամուրի են մնում հոգևոր նպատակների համար (w96 10/15, էջ 12–13, պրբ. 14)
Փնտրենք հոգևոր գանձեր։ (8 ր)
1Կթ 7։11 — Ինչպիսի՞ իրավիճակներում քրիստոնյան գուցե որոշի կողակցից անջատ ապրել (lvs, էջ 251)
1Կթ 7։36 — Ինչո՞ւ քրիստոնյան պետք է ամուսնանա միայն այն ժամանակ, երբ «անցել է իր երիտասարդության ծաղկուն շրջանը» (w00 7/15, էջ 31, պրբ. 2)
Աստվածաշնչի այս շաբաթվա ընթերցանությունից ի՞նչ ես սովորել Եհովայի մասին։
Ուրիշ ի՞նչ հոգևոր գանձեր ես գտել այս շաբաթվա ընթերցանությունից։
Աստվածաշնչի ընթերցանություն։ (4 ր կամ ավելի քիչ) 1Կթ 8։1–13 (th, դաս 5)
ՀՄՏԱՆԱՆՔ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Հմտացիր ընթերցելու և սովորեցնելու մեջ։ (10 ր) Քննարկում։ Դիտեք «Լավ հիմք՝ աստվածաշնչյան համարներն ընթերցելուց առաջ» տեսանյութը և հետո քննարկեք «Հմտացիր» գրքույկի 4-րդ դասը։
Ելույթ։ (5 ր կամ ավելի քիչ) w12 11/15, էջ 20։ Թեմա՝ «Արդյո՞ք նրանք, ովքեր որոշում են մնալ ամուրի, խորհրդավոր ձևով ամուրիության պարգև են ստանում»։ (th, դաս 12)
ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
«Վայելիր ամուրիության պարգևդ» (15 ր) Քննարկում։ Դիտեք տեսանյութը։ Այնուհետև տուր հետևյալ հարցերը. «Ի՞նչ դժվարություններ են ունենում շատ ամուրի քրիստոնյաներ (1Կթ 7։39)։ Հեփթայեի աղջիկը ի՞նչ լավ օրինակ է թողել։ Եհովան ի՞նչ է անում նրանց համար, ովքեր քայլում են անարատության մեջ (Սղ 84։11)։ Ժողովի անդամները ինչպե՞ս կարող են քաջալերել ամուրիներին։ Ամուրի քրիստոնյաները ինչե՞ր կարող են անել Եհովայի գործում»։
Ժողովի՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն։ (30 ր) jy, գլ. 61
Ամփոփում և անդրադարձ հաջորդ շաբաթվա ծրագրին (3 ր)
Երգ 42 և աղոթք