Աստված կլինի «ամեն ինչ ամենքի համար»
Չքնաղ ապագա է սպասում բոլոր նրանց, ովքեր փաստում են, որ հավատարիմ են Եհովային։ Երբ ուրիշների հետ խանդավառությամբ խոսում ենք մեր ունեցած հույսի մասին, այն ավելի խոր արմատներ է գցում մեր սրտում։ Պողոս առաքյալը հորդորեց իր հավատակիցներին պատկերացնել այն ժամանակը, երբ Քրիստոսի Հազարամյա Իշխանությունը կմոտենա իր ավարտին, և Եհովան կլինի «ամեն ինչ ամենքի համար»։
Ապագայի ո՞ր օրհնությունն ես ամենից շատ փափագում տեսնել և ինչո՞ւ։
Ի՞նչն է քեզ վստահեցնում, որ Աստծու խոստումները կիրականանան։