Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Ինչպե՞ս ես պատրաստվելու Հիշատակի երեկոյին

Ինչպե՞ս ես պատրաստվելու Հիշատակի երեկոյին

Սկսած այս տարվանից՝ մենք ավելի շատ ժամանակ կունենանք պատրաստվելու Քրիստոսի մահվան հիշատակի երեկոյին։ Եթե Հիշատակի երեկոն լինի շաբաթ կամ կիրակի օր, ապա չենք ունենա հանրային ելույթ և «Դիտարանի» ուսումնասիրություն, իսկ եթե լինի շաբաթվա մեջ որևէ այլ օր, ապա չի լինի «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպումը։ Լավագույնս կօգտագործե՞ս այդ ազատ ժամանակը։ Ինչպես որ առաջին դարում, այնպես էլ այսօր պետք է գործնական քայլեր ձեռնարկվեն այս հատուկ միջոցառման համար (Ղկ 22։7–13; km 3/15, էջ 1)։ Նաև պետք է բոլորս պատրաստենք մեր սիրտը։ Ինչպե՞ս կարող ենք դա անել։

  • Մտածիր այդ միջոցառմանը ներկա լինելու կարևորության մասին (1Կթ 11։23–26

  • Աղոթիր ու խորհիր Եհովայի հետ ունեցած քո փոխհարաբերությունների մասին (1Կթ 11։27–29; 2Կթ 13։5

  • Խորհրդածելով կարդա այնպիսի սուրբգրային նյութեր, որոնցում խոսվում է Հիշատակի երեկոյի նշանակության մասին (Հվ 3։16; 15։13

Որոշ քարոզիչներ կարդում են Հիշատակի երեկոյին առնչվող աստվածաշնչյան հատվածները, որ նշված են «Աստվածաշունչը քննենք ամեն օր» գրքույկում, և խորհրդածում են դրա շուրջ։ Ոմանք կարդում են հետևյալ աղյուսակում նշված աստվածաշնչյան համարները։ Ուրիշներն էլ նորից կարդում են «Դիտարանի» այն հոդվածները, որոնցում խոսվում է Հիշատակի երեկոյի, ինչպես նաև մեր հանդեպ Եհովայի ու Հիսուսի դրսևորած սիրո մասին։ Ուսումնասիրության ինչ ծրագիր էլ կազմես, թող այն ավելի մոտեցնի քեզ Եհովային ու նրա Որդուն։