Մատուցումներ
ԱՐԹՆԱՑԵ՛Ք
Հարց։ Բոլոր մարդիկ էլ ցանկանում են լավ առողջություն ունենալ։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ կարելի է անել հիվանդություններից պաշտպանվելու համար։
Աստվածաշնչյան համար։ Առ 22։3
Առաջարկ։ «Արթնացե՛ք»-ի այս համարում խոսվում է այն մասին, թե խորագիտություն դրսևորելով՝ ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել հիվանդություններից խուսափելու համար։
ՍՈՎՈՐԵՑՐՈՒ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Հարց։ Աստվա՞ծ է տառապանքի պատճառը, թե՞ կան ուրիշ պատճառներ։
Աստվածաշնչյան համար։ Հոբ 34։10
Ճշմարտություն։ Աստված երբեք տառապանք չի պատճառում մարդկանց։ Տառապանքի պատճառը Սատանան է, նաև այն մարդիկ, ովքեր սխալ ուղի են ընտրում։ Իսկ մյուս պատճառն այն է, որ երբեմն մարդիկ պատահմամբ սխալ ժամանակ սխալ վայրում են լինում։ Սակայն Աստված պատրաստ է օգնել մեզ դժվար պահերին։ Նա իսկապես հոգ է տանում մեր մասին։
«ԻՆՉՈ՞Ւ ԱՐԺԵ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ» (տեսանյութ)
Հարց։ Ձեր կարծիքով՝ Աստվա՞ծ է ղեկավարում աշխարհը։ [Թույլ տուր պատասխանել։] Գուցե զարմանաք՝ իմանալով, թե Աստվածաշունչը ինչ է ասում այդ մասին։ Այս կարճ տեսանյութում տրվում է այդ հարցի պատասխանը։[Ցուցադրիր տեսանյութը։]
Առաջարկ։ Այս գրքի 11-րդ գլխում խոսվում է այն մասին, թե Աստված ինչու է թույլ տալիս տառապանքը և ի՞նչ է մտադիր անել այն վերացնելու համար։ [Առաջարկիր «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը։]
ՔՈ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ
Նախորդ օրինակների հիման վրա պատրաստիր քո մատուցումը