Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. «Մնա Աստծու սիրո մեջ» գրքի օգնությամբ հասնենք մարդկանց սրտին

Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. «Մնա Աստծու սիրո մեջ» գրքի օգնությամբ հասնենք մարդկանց սրտին

ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ Մարդիկ պետք է սովորեն Եհովայի չափանիշները և ապրեն դրանց համաձայն, որպեսզի նրանց երկրպագությունը ընդունելի լինի նրան (Ես 2։3, 4«Աստծու սերը» գիրքը, որը ուսումնասիրության համար նախատեսված մեր երկրորդ ձեռնարկն է, օգնում է ուսումնասիրողներին հասկանալու՝ ինչպես կարող են աստվածաշնչյան սկզբունքները կիրառել իրենց կյանքում (Եբ 5։14)։ Ուսուցանելիս պետք է ձգտենք հասնել նրանց սրտին, որպեսզի նրանք մղվեն փոփոխություններ անելու (Հռ 6։17

ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ

  • Լավ նախապատրաստվիր՝ ի մտի ունենալով ուսումնասիրողի կարիքները։ Մտածիր, թե տեսակետ բացահայտող ինչ հարցեր կարող ես տալ, որ հասկանաս, թե քննարկվող նյութի վերաբերյալ ինչ է մտածում ուսումնասիրողը և ինչ զգացումներ ունի դրա հետ կապված (Առ 20։5) be, էջ 259։

  • Գրքում եղած շրջանակների միջոցով ուսումնասիրողին օգնիր հասկանալու, թե ինչու է կարևոր կիրառել աստվածաշնչյան սկզբունքները։

  • Ուսումնասիրողին օգնիր տրամաբանելու խղճին թողնված հարցերի շուրջ, բայց նրա փոխարեն որոշումներ մի՛ կայացրու (Գղ 6։5

  • Նրբանկատորեն պարզիր, թե արդյոք կան աստվածաշնչյան որոշ սկզբունքներ, որ ուսումնասիրողի համար դժվար է կիրառել։ Սիրալիր կերպով հորդորիր նրան, որ Եհովայի հանդեպ սիրուց մղված՝ փոփոխություններ անի իր կյանքում (Առ 27։11; Հվ 14։31