«Եկե՛ք, վե՛ր գնանք Եհովայի լեռը»
«Վերջին օրերում» |
Այն ժամանակահատվածը, որում ապրում ենք |
«Եհովայի տան լեռը» |
Եհովայի՝ վեր խոյացած մաքուր երկրպագությունը |
«Բոլոր ազգերը կհորդեն դեպի այն» |
Մաքուր երկրպագության կողմը բռնող մարդիկ միավորվում են |
«Եկե՛ք, վե՛ր գնանք Եհովայի լեռը» |
Ճշմարիտ երկրպագուները հրավիրում են մարդկանց միանալու իրենց |
«Նա կսովորեցնի մեզ իր ճանապարհները, և մենք կքայլենք նրա ուղիներով» |
Իր Խոսքի միջոցով Եհովան մեզ սովորեցնում և օգնում է քայլել իր ուղիներով |
«Նրանք այլևս չեն սովորի պատերազմել» |
Եսայիան նկարագրում է, թե ինչպես են զենքերը հողագործական գործիքներ դառնում՝ ցույց տալով, որ Եհովայի ժողովուրդը խաղաղության է հետամուտ լինելու։ Որո՞նք էին Եսայիայի օրերում գործածվող այդ հողագործական գործիքները։ |
«Սրերից խոփեր» |
Խոփը արորի մի մասն էր, որը խրվում էր հողի մեջ՝ ակոսելով դրա վերին շերտը։ Որոշ խոփեր պատրաստում էին մետաղից (1Սմ 13։20)։ |
«Նիզակներից՝ էտոցներ» |
Էտոցը մանգաղաձև մետաղյա սայր էր՝ ամրացված կոթին։ Այս գործիքով էտում էին որթատունկերը (Ես 18։5)։ |